Հաջորդ առավոտ իմացա, որ Մարթան կրկին հրավիրել է մեզ իրենց տուն։ Ես որոշեցի, որ չեմ գնալու, բայց մայրս ասաց.
-Այսօր գնալու ենք Մարթայենց տուն, գալու ես չէ?
Նա վերջին խոսքերն այնպես ասաց, որ ես չէի կարող նրան մերժել, չնայած որ ընդհանրապես չէի ուզում տեսնել Դեյվին։ Մենք գնացինք, և ես էլի պատշգամբում նստած էի, չեմ հասկանում, ինչ իմաստ կա ինձ այստեղ բերելու, եթե գալու եմ և ոչինչ չեմ անելու, դրանից բացի տեսնելու եմ նաև նրան։ Ահա, էլի մոտեցավ ինձ Դեյվը, այս անգամ նա ինձ առարջակեց իր պատկերասրահ գնալ, ես չէի կարող չհամաձայնել, քանի որ իմ ժամանակն իրոք ձանձրալի էր անցնում։
Պատկերասրահում միայն կտավներ էին, ներկեր ու վրձիններ։ Ամենուր գունավոր իրեր էին։ Կարծես հեքիաթում լինեի, դա այնքան հետաքրքիր էր ինձ համար։ Մի գեղեցիկ աղջկա դիմանկարի հանդիպեցի, և այն ինձ շատ դուր եկավ։ Ես հարցրի.
-Իսկ ով է այս գեղեցկուհին?
-Նա... ոչ ոք, ես ուղղակի եմ նկարել։
-Ուղղակի? բայց ես այդպես չեմ կարծում։
-Ոչ, ոչ... դա ուղղակի է արված։
-Լավ... նա շատ գեղեցիկ է։
-Գիտեմ, գիտեմ։
Նա ինձ ցույց էր տալիս իր բոլոր աշխատանքները և չացատրում որոշների իմաստը։ Նա իրոք շատ տաղանդավոր էր։
-Ես ուղղակի հիացած եմ քեզնով,- ասացի ես։
-Իսկ ես..., - ասաց Դեյվը, բայց ես չթողեցի, որ նա խոսքն ավարտի և ասացի.
-Գնանք!
Ես շատ ուրախ էի նրա համար, որ նա ոչինչ չխոսեց այն օրվա մասին։ Ես հասկացա, որ սխալ եմ արել, իսկ միգուցե ոչ։ Իհարկե ոչ! ես ճիշտ եմ արել, նա ինչու եկավ ու հենց առաջին օրն ինձ այդպիսի բաներ ասաց,մի խոսքով, ես ճիշտ վարվեցի և ինչպես տեսնում եմ'նա արդեն մոռացել է դրա մասին։ Դե լավ, Սառա, հերիք է դրա մասին մտածես։ Գժվել կարելի է! Գնացինք հյուրասենյակ։ Մայրս ու Մարթան դեռ խոսում էին, մենք չխանգարեցինք նրանց։ Երբ նրանք ավարտեցին, ես մայրիկիս հետ տուն գնացի։ Ծաղիկներ հավաքեցի, դրանք ծաղկամանիս մեջ դրեցի։ Հետո, Վիկայի հետ սկսեցի զբոսնել այգում։ Նա այնքան շատ հարցեր էր ինձ տալիս...
Տանից ծածկոց վերցրի ու այն տարա այգի։ Փռեցի մի ծառի տակ և շարունակեցի կարդալ Էմիլի Բրոնտեի <<Մոլեգին հողմերի դարավանդը>>։Հետաքրքիր գիրք էր, բայց դրա մեջ բարի բաները շատ քիչ էին։ Այս գիրքը կարծես լավ տպավորություն չէր թողնում իմ վրա, բայց պետք է մինչև վերջ կարդայի, չէի սիրում գիրքը կիսատ թողնել։
Շուտով տուն գնացի, քնեցի։
Արթնացա շատ շուտ, Վիկան էլ էր արթնացել։ Նա խնդրեց, որ իրեն տանեմ զբոսանքի։ Իհարկե չմերժեցի։ Այս կողմերում մի առվակ կար, ես տարա նրան հենց այդտեղ։ Շատ զարմացա, երբ Դեյվին այնտեղ տեսա, նա այստեղ դեժ նոր էր եկել, ինչպես է գտել առվակը?
Նա մտքերի մեջ էր և նույնիսկ մեզ չնկատեց։ Վիկան բարևեց նրան և հարցրեց, թե ինչ է անում այդտեղ։ Հարցն այնպես տվեց, կարծես նա լիներ Դեյվի մայրը։ Բայց վերջինս ժպտաց ու պատասխանեց.
-Եկել եմ մաքուր օդ շնչելու, - ապա'անդրադառնալով ինձ հարցրեց, - ինչպես ես?
-Ես լավ եմ, իսկ դու տխուր ես երևում։
- Տխուր? ոչ, ոչ ես տխուր չեմ, ես ուղղակի...
-Տխուր ես, - ասացի ես՝ընդհատելով նրան։
Ես ու Վիկան նրա կողքին նստեցինք։
-Ինչու չեք խոսում? ես այստեղ եմ դրա համար?
Ես ու Դեյվը սկսեցինք ծիծաղել։ Վիկան իհարկե զայրացավ դրա համար։ Մի փոքր լռությունից հետո Դեյվն ասաց.
-Գիտեք? դուք երկուսդ էլ գեղեցիկ եք, իրար շատ նման եք։ Վիկան ժպտաց և ասաց, որ մենք ուրախ ենք դրա համար։ Նա խոսում էր երկուսիս կողմից, բայց եթե նա այստեղ չլիներ...
Վիկան շուտով հոգնեց և որոշեց տուն գնալ։ Խնդրեցի նրան, որ մայրիկին ասի՝ես առվակի մոտ եմ։
-Եվ Դեյվի հետ, - ավելացրեց նա։
-Այո, այո։
Երբ Վիկան գնաց ես հարցրի Դեյվից.
-Ինչու ես տխուր? դու կարող ես ինձ վստահել։
-Չեմ կարող։
-Չես կարող? քեզ կախաղան են հանելու երբ ինձ ինչ-որ բան ասես։
-Բայց... եթե լինեմ անկեղծ և ասեմ ճիշտը, ապա լավ չեն ընդունի շատ մարդիկ։
-Օրինակ?
-Օրինակ դու!
-Ես? այդ ինչ է որ ես վատ պիտի ընդունեմ?***
Բարև! Եթե Ձեզ դուր եկավ, ապա դրեք աստղ, շնորհակալ եմ⬇⬇⬇😉
YOU ARE READING
Եթե միայն... ❤
Romance#Առաջին հայերեն գրքերից Վաթթփադում։ Նախ մի բան ասեմ, ապա անցնեմ գրքի բովանդակությանը։ ՄԻ ԳՈՂԱՑԵՔ ԻՄ ՄՏՔԵՐԸ։ Շատ եմ տեսել, որ ինչը որ ես գրում եմ, նույնը գրվում է նաև ուրիշ տեղ։ Գրագողությամբ հաստատ գրող չես դառնա! Գիրքը սիրո մասին է։ Տղան սիրում է...