Գլուխ 15

790 47 0
                                    

Ես իհարկե չէի կարողանում սքեյթ քշել, և, եթե նա կողքիս չլիներ, ապա արդեն մի քանի անգամ ընկած կլինեի։ Դա այնքան էլ հեշտ չէր, որքան ինձ էր թվում։ Շուտով սովորեցի, նույնիսկ ճանապարհներն էի կարողանում անցնել։
-Դու սովորեցիր!, - ասաց նա։
-Ուսուցիչս էր լավը, - ժպտացի ես։
Ես խանութ մտա ու ջուր գնեցի, քանի որ դրսում շատ շոգ էր և մանավանդ այս ժամերին։
-Վաղը դասի ենք, - տխուր ասացի ես։
-Այո, և կտեսնես՝հենց վաղվանից կսկսի քո ծանր գրաֆիկը։
-Մի ասա նման բաներ, այլապես դասի չեմ գնա, - ասացի ես՝կատակով։
-Ես քեզ կտանեմ, ինչպես կարող ես չգնալ?
-Լավ, լավ, ինձ տանելու կարիք չկա, ես ինքս կգնամ, անպայման  կգնամ։
-Ուզում ես զբոսնել, թե տուն գնանք?
-Ոչ, ես շատ եմ հոգնել, ավելի լավ է տուն գնանք։
Ժամն արդեն չորս կլիներ, երբ մենք տուն եկանք։ Մենք տեսանք Նիքի մեքենան՝մեր տան դիմաց։ Դա տեսնելով, Դեյվն ինձ ասաց.
-Սառա, տուն գնա, ես շուտով կգամ։
-Լավ, - ասացի ես, վերցրի սքեյթերն ու տուն շտապեցի։
Տուն հասնելուն պես վազեցի լուսամուտի մոտ և դուրս նայեցի, որ տեսնեմ, թե ինչ են անելու նրանք։
Նրանք դեռ խոսում էին, լավ կլիներ, եթե բանը կռվի չհասներ, բայց դա գրեթե անհնար էր։
Շատ զարմացա, երբ տեսա, որ Դեյվը նստեց Նիքի մեքենան ու նրանք գնացին։ Ես արագ դուրս եկա տանից, բայց նրանք գնացին, և ես այլևս ոչինչ չէի կարող անել։ Տուն մտա, ուր էին նրանք գնում։ Ես զանգում էի Դեյվին, բայց նա չէր պատասխանում։ Արդեն երեկո էր, բայց Դեյվը չկար։ Հեռախոսիս զանգ եկավ, կարծեցի թե Դեյվն է, և միանգամից վերցրի հեռախոսս։ Բայց Դեյվը չէր, ինչ-որ անծանոթ համար էր։
-Այո։
-Սառա...
-Նիքն է։
-Որտեղ է Դեյվը?
-Դու պետք է գաս իմ տված հասցեով։
-Ասա, միայն թե արագ, Դեյվն այդտեղ է?
Նա ասաց, որ Դեյվն իր կողքին էր, տվեց նաև հասցեն, ես արագ դուրս եկա տանից, տաքսի կանգնեցրի ու գնացի Նիքի տված հասցեով։ Այնտեղ մութ էր, շատ մութ։ Տաքսին գնաց, ու ես լրիվ միայնակ մնացի այդտեղ։ Արդեն դողում էի վախից։ Նիքը մոտեցավ ինձ։
-Որտեղ է Դեյվը? , - միանգամից հարցրի ես։
-Համբերիր!
-Տար ինձ նրա մոտ!
-Լռիր, Սառա։
Ես այլևս ոչինչ չասացի, նա ինձ ինչ-որ լքված գործարան տարավ։ Ես այնտեղ տեսա Դեյվին՝աթոռին կապված։ Տեսա նաև Աննային ու մի քանի տղաների, որոնց ես չէի ճանաչում։
-Դեյվ!, - ասացի ես ու նրա մոտ վազեցի, սակայն ինձ թույլ չտվեցին նրան մոտենալ։
-Աննա, դու կարող ես արդեն գնալ, - ասաց Նիքը։
Աննան գնում էր, իսկ ես ատելությամբ նրան էի նայում։ Ես միանգամից հասկացա, որ այս ամենի մեջ նա էլ մեղավորություն ունի։
-Ինչ եք ուզում մեզնից?, - հարցրի ես։
-Սառա, ես քեզ մի բան պիտի առաջարկեմ։
-Ինչ?
-Դու մնում ես այստեղ, իսկ Դեյվը տուն է գնում։
Ես նայեցի Դեյվին ու հասկացա՝նա չի ուզում, որ ես նման բան անեմ։ Դա իհարկե ռիսկային քայլ էր, բայց ես ստիպված էի, չէի ուզում, որ ինչ-որ մեկը տուժի իմ պատճառով։
-Լավ, ես համաձայն եմ, -վերջապես ասացի ես։
-Ես այդպես էլ գիտեի, - ասաց Նիքը՝ինձ, ապա դիմեց տղաներին, - կարող եք տանել նրան։
Դեյվը գնաց, ավելի ճիշտ՝նրան տարան։
-Ինչ է քեզ պետք?, - հարցրի ես։
-Դու պետք է ինձ սիրես։
Ես սկսեցի ծիծաղել։
-Իսկ գիտես, որ դա ստիպողաբար չի լինում։
-Այո, բայց դու ինձ ստիպողաբար չես սիրի։
-Ինչի համար պիտի քեզ սիրեմ, եթե դու ինձ ոչ մի լավ բան չես արել?
-Դու պետք է սիրես ինձ ու վերջ!  Ես այլևս ոչինչ չասացի, անմտություն կլիներ նրա հետ վիճելը, միևնույնն է, նա անընդհատ ասելու էր նույն բանը։
-Նույն բանը կարող էիր նաև դպրոցում ասել, կամ էլ փողոցում, պարտադիր պիտի նման բան անեիր?
-Դու միշտ խուսափում ես ինձնից, և այստեղ մեզ ոչ ոք չի խանգարի։ Այս անգամ Դեյվը չի կարող գալ, ճիշտ է, նա տանն է, բայց նրան հետևում են։
-Հիմա դու ասացիր այն, ինչ պետք է ասեիր, կարող եմ գնալ? - Ոչ, դու պետք է այստեղ մնաս։
-Լավ, ինձ մի աթոռ տուր, որ նստեմ ու այս ձանձրալի դատարկությանը նայեմ, - ասացի ես՝հեգնանքով։
Նա մի աթոռ տվեց, կարծես ծաղրելով ինձ, ես վերցրի այն ու նստեցի դրա վրա։ Նա ինձ էր նայում, իսկ ես ոչինչ չէի խոսում։ Հուսով էի, որ այդ լռությունը կճնշեր նրան, բայց կարծես թե այն չէր ազդում նրա վրա, ինչը չէի ասի իմ մասին։ Ես վեր կացա ու սկսեցի շրջել տարածքով։ Երբ նրա մոտ հասա, նա բռնեց ձեռքս։ Ես դեռ ոչինչ չէի ասում։
-Դու իմն ես լինելու!, - ասաց նա։
Ես էլի ոչինչ չէի խոսում, և դա կարծես զայրացնում էր նրան։
-Դու գժվել ես, - վերջապես ասացի ես։
Նա այլևս չշարունակեց, միայն մոտեցավ ինձ, բայց ես հետ քաշվեցի։ Նա, դանդաղ քայլերով, դեպի ինձ էր գալիս, իսկ ես հետ էի գնում։ Ես պատին դիպա ու էլ գնալու տեղ չունեի։
-Մի կողմ քաշվիր, - ասացի ես։
Նա ժպտում էր։ Ես նրան հրեցի, բայց դա իհարկե ոչ մի արդյունք չտվեց։ Նա  ոչինչ չէր ասում, ոչ էլ ինչ-որ բան էր անում։
-Հեռու գնա!, - գոռացի ես։
Նույն պահին ներս մտան մի քանի տղա։ Ես ավելի վախեցա, մենք երկուսս էլ նրանց էինք նայում։ Նիքը նրանց ընդառաջ գնաց, բայց տղաները չփորձեցին նրան որևէ բան անել։ Ուրեմն՝նրանք կամ Նիքի ընկերներն են, կամ սխալ են համարում հարձակվել մի անօգնականի վրա։ Եվ իրոք, Նիքն այդ պահին անօգնական էր, ճիշտ է, նա թույլ չէր, բայց միայնակ ոչինչ չէր կարող անել։ Ցավոք, ես չէի կարող օգտվել առիթից ու փախչել, քանի որ նրանք հենց դռան մոտ էին կանգնած, ես ստիպված այլ ելքեր էի փնտրում։
Եվս երկուսը ավելացան այդ խմբին, բայց սրանք արդեն Նիքի կողքին կանգնեցին։ Ես միանգամից հասկացա, որ սկզբից եկածները Նիքի ընկերները չէին, բայց շատ քիչ էր հնարավոր, որ նրանք իմ թշնամիները չէին։ Միշտ չէ, որ քո թշնամու թշնամին բարեկամդ է լինում։ Նրանք ոչ մի ուշադրություն չդարձրին իմ վրա ու դուրս եկան։ Ես մոտեցա դռանը, նրանք կռվում էին։ Այդպես էլ պետք է լիներ, քանի որ նրանք հաստատ ոչինչ չէին կարող հասկացնել Նիքին։ Բայց չէի կարծում, թե կռվով ինչ-որ բան կհասկանար։ Ներս մտան երկու տղա։
-Ինչ եք ուզում ինձնից? Թողեք տուն գնամ!, - գոռացի ես։
-Հանգիստ! Մենք քեզ ոչինչ չենք անի, մեզ Դեյվն է ուղարկել։
-Ինչպես թե? Որտեղ է նա?
-Նա տանն է, ուղղակի դուրս գալ չէր կարող, քանի որ նրան հսկում են։
-Կարող ենք տուն գնալ?
-Այո, բայց արագ, տղաները դեռ կռվում են Նիքի հետ։
-Լավ...
Մենք արագ դուրս եկանք, բայց դրսում նրանց չտեսանք, երևի ուրիշ տեղ էին գնացել։
Ես նրանց մեքենան նստեցի, չնայած դեռ լիովին չէի վստահում նրանց։ Ինչով համոզված լինեի, որ նրանք ինձ չեն խաբում։ Խնդրեցի, որ զանգեն Դեյվին ու ինձ տան հեռախոսը, սրա միջոցով ես կիմանայի, թե արդյոք նրանք խաբում էին ինձ։ Նրանք իհարկե արեցին իմ ասածը, և ես խոսեցի Դեյվի հետ։ Հիմա ես կարող էի լիովին վստահել նրանց։
-Ծանոթանանք?, - ժպտալով հարցրեց տղաներից մեկը։
-Իհարկե, ես Սառան եմ։
-Ես Մարկն եմ, շատ ուրախ եմ ծանոթության համար։
-Իսկ ես Ջեքն եմ, - ասաց մյուսը։
-Լավ, շնորհակալ եմ ինձ օգնելու համար։
Նրանք հաճելի մարդիկ էին, և ես չէի խուսափում նրանցից։  Վերջապես մենք հասանք տուն։ Դեյվը դրսում մեզ էր սպասում, ես վազեցի ու գրկեցի նրան...

Եթե միայն... ❤ Where stories live. Discover now