Գլուխ 26

854 49 29
                                    

Դեյվն արագ մեզ մոտեցավ, իսկ Նիքը դեռ տեղից չէր շարժվում։
Նա միանգամից հարվածեց Նիքին ու վերջինս հատակին ընկավ։ Դեյվը բռնեց ձեռքս ու տարավ ինձ դասարան։ Նա այնքան զայրացած էր, որ ես վախենում էի ինչ-որ բան ասել։
-Խնդրում եմ, չկռվես նրա հետ, - վերջապես ասացի ես։
-Իսկ դա քեզ ինչու է մտահոգում?
-Մտահոգում է, որովհետև այս ամենն իմ պատճառով է։
-Մի անհանգստացիր, - ասաց նա ու գնաց։
Ես դասարան մտա, այս անգամ դպրոց շուտ էի եկել, բայց դասից էլի ուշացա։ Ես սկսեցի դաս լսել։ Նիքն այս ժամին այդպես էլ չեկավ։ Դժվար թե մնացած ժամերին գար։
Դասահարցում նույնպես եղավ։ Լավ է, որ սովորել էի դասը։
Դասամիջոցի զանգը հնչելուն պես դուրս եկա դասարանից ու շտապ գնացի Դեյվի դասարան։ Նրա դասընկերներն ասացին, իր Դեյվը դպրոց չի եկել։ Դե իհարկե, նրանք Դեյվին չէին տեսել։ Ես դուրս եկա դպրոցից ու տեսա, որ Դեյվի մեքենան դրսում է, ապա զանգեցի Դեյվին, նա իհարկե չէր պատասխանում։
Ես կրկին դպրոց մտա, գնացի դասարան։ Դաս այլևս չէի լսում, ես միայն Դեյվի մասին էի մտածում։
Շատ ուրախացա, երբ դասերն ավարտվեցին։ Ես տուն գնացի, իսկ Դեյվի մեքենան դեռ դպրոցի բակում էր։ Ես նախ Դեյվի տուն մտա։ Ալիսան տանն էր, իսկ Դեյվը՝ոչ։ Նրա տանից դուրս գալուն պես զանգեցի Նիքին, նա, շատ երկար ժամանակ անց, վերջապես պատասխանեց։
-Սառա? Դու ես?
-Իհարկե, ես եմ, որտեղ է Դեյվը?
-Նա ինձ հետ չէ։
-Որտեղ է?!
-Հին հաշիվներ կային մաքրելու։
-Հին հաշիվներ? Ում հետ?
-Դու նրան չես ճանաչի, Դեյվի նախկին ընկերներից է, իսկ հիմա՝թշնամին։
-Լավ, շնորհակալ եմ։
Նա ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ես անջատեցի հեռախոսն ու տուն շտապեցի։ Ես ոչ մի դաս չարեցի, մտա իմ սենյակ, ականջակալներս դրեցի ու սկսեցի երաժշտություն լսել։
Փորձում էի չմտածել Դեյվի մասին, բայց դա իհարկե չէր ստացվում։ Չնայած դրան ես քնեցի ու արթնացա մոտ երեք ժամ անց։ Ես արագ խոհանոց վազեց, բացեցի սառնարանը։ Հանեցի աղցան, հյութ ու սկսեցի ուտել։ Դռան զանգը հնչեց։ Ես վազեցի հյուրասենյակ ու բացեցի դուռը։ Ալիսան էր։
-Դու կարողանում ես վերքեր մշակել?, - հարցրեց նա։
-Իհարկե կարողանում եմ, ինչ է պատահել?
-Մեր տուն արի, ամեն ինչ ինքդ կտեսնես։
Ես հագա վերարկուս ու դուրս եկա տանից։ Ես Դեյվի տուն մտա ու տեսա, որ Դեյվը նստած է բազկաթոռին՝ամբողջովին կապտուկներով ու վերքերով պատված։ Երբ նա տեսավ ինձ, ասաց Ալիսային.
-Ալիսա, ես խնդրել էի, որ Սառան սրա մասին ոչինչ չիմանա։
-Դեյվ, ախր ես վախենում եմ, որ ինչ-որ սխալ բան կանեմ ու ամեն ինչ ավելի կվատանա։
-Ինչպես թե չիմանամ? Նիքի հետ ես կռվել?, - հարցրի ես, չնայած որ գիտեի՝նա Նիքի հետ չի եղել։
-Ոչ։
-Այդ դեպքում՝ինչ է պատահել?
-Ոչ մի հետաքրքիր բան!
Ալիսան նստեց Դեյվի կողքին, իսկ ես վերցրի դեղատուփն ու հանեցի դրա միջից անհրաժեշտ պարագաները։ Սկսեցի մշակել Դեյվի վերքերը։
-Ինչու ես միշտ կռվում ինչ-որ մեկի հետ?, - հարցրի ես, երբ ավարտեցի աշխատանքս։
-Այդ նրանք են իմ հետ կռվում!
-Իհարկե, - ասացի ես ծիծաղելով, Ալիսան նույնպես սկսեց ծիծաղել։
-Թեյ կխմես?, - հարցրեց Դեյվը։
-Թեյ? Այո, եթե իհարկե դրա մեջ աղ չլինի։
-Իսկ դու ասում էիր, որ աղ շատ ես սիրում...
-Սիրում եմ, բայց ոչ թեյի մեջ, - ծիծաղս զսպելով՝ասացի ես։
Մենք խոհանոց գնացինք, Ալիսան մեզ հետ չեկավ, նա իր սենյակ բարձրացավ, իսկ Դեյվը թեյ պատրաստեց ու նստեց իմ դիմաց։ Մենք մի փոքր զրուցեցինք, քիչ հետո ես վերջացրի թեյս ու տուն գնացի։
Ես անելու ոչինչ չունեի, չհաշված դասերս, որոնք ես չէի ուզում անել։ Ես դասագրքերս դրեցի պայուսակիս մեջ ու գնացի իմ սենյակ։ Պառկեցի մահճակալին ու էլի քնեցի։
***
Առավոտյան շատ վաղ արթնացա՝ժամը ուղիղ 5-ին։ Ես հագա մարզահագուստս ու դուրս եկա վազելու։ Դրսում գրեթե ոչ ոք չկար, բացի մի քանիսից, որոնք նույնպես վազում էին։ Մոտ մեկ ժամ անց ես արդեն շատ հոգանած էի, շտապ գնացի արագ սննդի կետ ու պատվեր արեցի։ Վերցրի իմ սենդվիչն ու հյութը ու սկսեցի ուտել։ Գիտեք? Այսպիսի օրվա սկիզբն ինձ դուր է գալիս, և ես հաճույքով ամեն օրս այսպես կսկսեի, միայն թե պետք էր ամեն առավոտ շուտ արթնանալ։ Դա ինձ համար ամենադժվարն է! Ժամն արդեն 7։30 էր, երբ ես տուն վերադարձա։ Հայրս դեռ չէր արթնացել, ես նրան արթնացրի ու գնացի լոգանք ընդունելու։
Ես դուրս եկա տանից շատ շուտ։ Դեյվին գրեցի, որ դպրոց եմ գնում և թող չսպասի ինձ։
Հանկարծ ինչ-որ մեկն ինձ մոտեցավ, ինչ-որ բան մոտեցրեց քթիս, ու ես ուշագնաց եղա։ Չեմ հիշում, թե ինչ է կատարվել դրանից հետո։
***
Ես արթնացա մի մութ սենյակում, որն ավելի շատ բանտ էր հիշեցնում։ Այստեղ կար մի մահճակալ, որ կողքին կար փոքրիկ սեղան, իսկ դրա վրա մի շիշ(ջրով լցված) ու բաժակ։ Այստեղ շատ ցուրտ էր, որից արդեն ես դողում էի։ Հեռախոսն իմ մոտ չէր։ Ես սկսեցի դռանը հարվածել։ Ինչու եմ ես այստեղ? Կամ ով կարող էր ինձ այստեղ բերել? Դե իհարկե Նիքը։
Ես դեռ շարունակում էի հարվածել դռանը, բայց ոչ մի արձագանք չկար։
-Ով կա այստեղ?, - ասացի ես։
Ոչ մի ձայն չկար։ Ես նստեցի մահճակալի վրա։ Մոտ մեկ ժամ անց ես ձայներ լսեցի դրսից։ Կարծես թե ինչ-որ մեկը մոտենում էր դռանը։
-Ով կա այստեղ?, - կրկին հարցրի ես։
Դուռը բացվեց ու ներս մտավ մի անծանոթ տղա։
-Դու արդեն արթնացել ես?, - հարցրեց նա։
-Ինչպես տեսնում ես՝այո։
-Այնքան շատ ես քնում։
-Շատ? Որքան եմ ես քնել?
-Մոտ 5 ժամ։
Բայց դա այնքան շատ է, տեսնես հայրս ինչ է մտածում։ Նա հաստատ կանհանգստանա ինձ համար։ Իսկ Դեյվը?
-Իսկ հիմա քանիսն է ժամը?
-Արդեն 13:41։
-Նիքն է այս ամենը կազմակերպել, այնպես չէ? Ինչ է քեզ պետք ինձնից?, - գոռացի ես։
-Հեյ, հանգիստ! Նիքը կապ չունի սրա հետ, ես նույնիսկ չգիտեմ, թե ով է Նիքը, - ժպտալով ասաց նա։
-Նիքը չէ? Իսկ ով է այս ամենն արել?
-Դու կիմանաս նրա մասին, երբ նա կուզի։
-Իսկ որտեղ է հեռախոսս?
-Այն ինձ մոտ չէ ու քեզ մոտ այն հաստատ չի հայտնվի։
-Լավ, իսկ հիմա գնա, ես ուզում եմ քնել։
-Բայց դու նոր ես արթնացել։
-Հետո ինչ? Ես ուզում եմ քնել։
-Դու քաղցած չես?
-Ոչ, - ասացի ես, չնայած որ շատ քաղցած էի։
Երբ նա շրջվեց, ես վերցրի շիշն ու հարվածեցի նրա գլխին։ Նա հատակին ընկավ, իսկ ես արագ դուրս եկա այդ սենյակից։ Ես դեռ երկար էի վազում միջանցքով, երբ հանդիպեցի երկու տղայի, որոնց ես էլի չէի ճանաչում։
-Որտեղից ես հայտնվել այստեղ?, - հարցրեց նրանցից մեկը։
-Ինչպես կարող եմ դուրս գալ այստեղից?, - հարցրի ես։
-Ինչու ես վազում?
-Կարևոր չէ! Ինչպես դուրս գամ այստեղից?
-Սպասիր, քո անունը Սառա է?
-Ինչի համար ես հարցնում?, - հարցրի ես։
-Պատասխանիր!
-Ոչ... Ես Սառան չեմ... , - ասացի ես՝հասկանալով, որ անունս ասելը վտանգավոր կարող է լինել։
-Դու հրաշալի ես ստում, - ասաց տղաներից մեկը։
-Ես չեմ ստում!
-Իսկ ինչու կարմրեցիր? Եվ դու հաստատ Սառան ես, ինձ տվել են քո նկարագիրը։
-Լավ, ես Սառան եմ, հետո ինչ?
Տղաներից մեկը բռնեց արմունկիցս։ Գրողը տանի! Իմ ամբողջ պլանը ձախողվեց նրանց պատճառով։ Հնարավոր է, որ ես հիմա արդեն դրսում լինեի։
-Թող, դու ցավեցնում ես ինձ!
-Ինչպես ես կարողացել դուրս գալ քո սենյակից?
-Ով է ինձ այստեղ բերել?
-Հետո կիմանաս։
Մենք գնացինք իմ սենյակի մոտ, տեսանք, որ այն տղան, որին ես հարվածել էի, դեռ ընկած էր հատակին՝ուշագնաց վիճակում։ Տղաները սկսեցին ծիծաղել։
-Դու ես արել?, - հարցրեց նրացից մեկը։
Ես գլխով համաձայնության նշան արեցի։
-Լավ, մյուս անգամ չանես նման բան։
Նրանք ինձ դեպի սենյակ հրեցին, իսկ իրենք գնացին՝կողպելով դուռը և տանելով իրենց հետ այդ տղային։ Ես նորից այս հիմար սենյակում էի, ես դողում էի ցրտից։ Վերջապես ես քնեցի։ Արթնացա ինչ-որ մեկի ձայնից։
-Արթնացիր, - ասաց այն տղան, որին ես կարողացել էի հարվածել։
-Գնա այստեղից, - ասացի ես, քանի որ քնած էի։
-Արագ վեր կաց, - գոռաց նա։
-Լավ, լավ, ես կարթնանամ, միայն թե մի գոռա այդպես։
Ես տեղիցս վեր կացա ու կանգնեցի նրա առաջ։
-Իսկ հիմա ինչ?, - հարցրի ես։
-Հիմա արի ինձ հետ, չփորձես փախչել, այս անգամ քեզ մոտ չի ստացվի։
Ես գնացի այնտեղ, որտեղ նա գնաց, ու վերջապես մենք մի դռան առաջ կանգնեցինք։ Նա թակեց դուռը, մենք ներս մտանք։ Այստեղ արդեն տաք էր։
-Այդպես անարդար է, դուք ապրում եք այսպիսի տաք պայմաններում, իսկ ինձ այն ցուրտ սենյակն եք տալիս?, - ասացի ես։
-Լռիր, - ասաց ինձ ուղեկցողը ծիծաղելով։
-Ինչու ենք մենք եկել այստեղ?
-Հիմա կիմանաս, ես գնում եմ, իսկ դու մնա այստեղ։
Նա դուրս եկավ ու կողպեց դուռը։
Այս սենյակնն իմինի համեմատ ավելի լուսավոր, մեծ ու տաք էր։ Ես նստեցի բազկաթոռին։ Ինչու էի ես այստեղ եկել? Ավելի ճիշտ՝ինչու էին ինձ բերել այստեղ? Վերջապես լսվեց դռան փականի ձայն ու ինչ-որ՝լրիվ անծանոթ մեկը մտավ սենյակ։
-Սառա, դու արդեն եկել ես?Ինչպես ես? , - հարցրեց նա։
-Այո, ես եկել եմ և լավ եմ, շնորհակալ եմ, որ ինձ ազատեցիք այդ ձանձրալի դասերից։ Ով եք դուք?
-Հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Ես Չարլզն եմ, Դեյվի նախկին ընկերը, իսկ հիմա՝թշնամին։
Երբ նա դա ասաց, ես հիշեցի Նիքի խոսքերը, որ Դեյվը գնացել էր հին հաշիվները մաքրելու՝նախկին ընկերոջ և ներկայիս թշնամու հետ։
-Դու մի փոքրիկ բան պետք է անես ինձ համար, - շարունակեց Չարլզը։
-Ինչ?
-Դու պետք է համոզես Դեյվին, որ նա կրկին աշխատի մեզ հետ, այլապես քեզ համար շատ վատ կլինի։
-Իսկ ինչու պետք է Դեյվն աշխատի ձեզ հետ? Կամ էլ դա ինչ աշխատանք է?
-Նա քեզ չի պատմել դրա մասին? -Ինչպես տեսնում եք՝ոչ!
-Դե, նա պետք է նորից թմրանյութեր վաճառի մեզ համար։ Նախկինում նա անում էր այդ աշխատանքը, իսկ հիմա՝ոչ։
-Թմրանյութեր?! Դուք հասկանում եք? Դա անօրինական է։
-Իհարկե հասկանում եմ, բայց Դեյվն այդ գործի մասնագետն էր, իսկ հիմա մենք՝քո միջոցով կվերադարձնենք նրան։
-Ես ոչինչ չեմ անի Ձեզ համար։
-Դու այստեղ լինելով արդեն ամեն ինչ անում ես, - ասաց նա ու վերցրեց հեռախոսը, - հիմա ես կզանգեմ Դեյվին, դու կասես, որ այստեղ ես, նա կգա, ստիպված կհամաձայնվի աշխատել մեզ հետ, քանի որ եթե նա մերժի, ապա նրա սիրած աղջիկն այլևս չի ապրի։
-Ես ոչինչ չեմ անի Ձեզ համար, ես ոչինչ չեմ խոսի!
Նա զանգեց Դեյվին ու սկսեց խոսել նրա հետ։
-Դեյվ..... Հիմա դու չես կարող չհամաձայնվել..... Սխալվում ես.....Գիտես,թե ով է այստեղ.....Սառան,նա այստեղ է..... Հանգիստ եղիր, մենք նրան ոչինչ չենք անի, եթե իհարկե դու գաս այստեղ..... Կարծում ես, որ խաբում ենք քեզ?..... Գրիր հասցեն..., - սա այն ամենն էր ինչը Չարլզն ասաց խոսակցության ընթացքում։
-Դու էիր կռվել նրա հետ?, - հարցրի ես։
-Այո։
Մոտ կես ժամ անց դրսից աղմուկ լսվեց, դուռը թակեցին, Չարլզը բացեց այն։ Փառք Աստծո, Դեյվն էր։ Նրա հետ էին նաև Մարկը, Ջեքը, Նիքը, որն ինձ համար շատ զարմանալի էր։ -Սառա, այստեղ արի, - ասաց Դեյվը։
-Ոչ!, - ասաց Չարլզը՝բռնելով ձեռքս, - նա չի գա, մինչև դու չհամաձայնվես, և Նիք, դու էլ ես այստեղ? Գիտես, դու նույնպես լավ էիր աշխատում։
-Նիք, դու էլ էիր նրանց հետ?, - հարցրի ես։
-Քեզ դա հետո կպատմեմ, - ասաց Դեյվն ու բռնեց մյուս ձեռքս։
Շուտով եկան Չարլզի ընկերներն ու սկսեցին կռվել Դեյվի, Նիքի, Մարկի ու Ջեքի հետ։ Նրանք նաև հանեցին դանակներն իրենց գրպանից, որից ես իհարկե շատ վախեցա։ Նրանք հարվածեցին Նիքին ու վերջինս հատակին ընկավ։ Ես փորձեցի նրան մոտենալ, բայց Չարլզը թույլ չտվեց։ Դեյվն իր գրպանից հանեց ատրճանակը ու օդ կրակեց, ես վախից բղավեցի, բոլորը քարացան։
-Դեյվ, ամեն ինչ կարող էր ուղղակի լավ վերջանալ, - ասաց Չարլզն ու դուրս տարավ ինձ։
-Բաց թող ինձ, Նիքն այնտեղ կմեռնի, դու մարդասպան ես! , - ասացի ես։
Դեյվը մեր կողմ վազեց, հարվածեց Չարլզին, մենք նրան թողեցինք անգիտակից վիճակում ու նստեցինք Դեյվի մեքենան։
-Դեյվ, դա ճիշտ է, որ...
-Մենք խոսելու ժամանակ չունենք։
-Նրանք այնտեղ մնացին։
-Նրանք միայնակ էլ ամեն ինչ կանեն։
-Իսկ Նիքը...
-Իսկ Նիքին հիվանդանոց կտանեն։
-Լավ... Իսկ ուր ենք գնում հիմա?
-Հիվանդանոց, մենք նրանցից շուտ տեղ կհասնենք։ Ես ուզում էի հնարավորինս շուտ քեզ հանել այդտեղից։
Շուտով մենք արդեն հիվանդանոցի մոտ էինք։ Բայց նրանցից շուտ չէինք հասել, քանի որ Մարկի մեքենան հիվանդանոցի դիմաց էր։
Մենք արագ ներս մտանք։
Նիքին պետք է վիրահատեին։
***
Արդեն գիշեր էր, մենք դեռ հիվանդանոցում էինք, բժիշկն ասել էր, որ վնասվածքը բավականին խորն է և նա դեռ անկողնային ռեժիմ պետք է պահպանի։ Լավ է, որ վիրահատությունը բարեհաջող էր անցել։ Տղաներն ինձ պատմեցին, թե ինչպես էին ներքաշվել այդ պատմության մեջ, թե ինչի համար էին դուրս եկել(ի միջի այլոց՝Դեյվը հենց հանուն ինձ էր դուրս եկել այդ պատմությունից)։ Եվ վերջապես ասացին, որ երբ Նիքն իմացավ, որ Չարլզը կրկին հայտնվել է, որոշեց, որ պետք է վերջնականապես լուծի նրա հարցերը։ Ես իհարկե ներեցի Դեյվին, չնայած որ նա պետք է ինձ դրա մասին վաղուց պատմած լիներ։
Մենք ամբողջ գիշեր մնացինք հիվանդանոցում, իսկ առավոտյան Նիքին տեղափոխեցին հիվանդասենյակ, մենք բոլորս գնացինք այնտեղ։
-Դուք այստեղ եք?, - հարցրեց Նիքը՝տեղից թեթևակի վեր կենալով։
-Իհարկե, - ասացի ես, - շնորհակալ եմ։
-Սառա, կներես, որ նման հիմարություններ եմ արել, կներես, Դեյվ, որ այդպիսի զզվելի ընկեր էի դարձել։ Խոստանում եմ ձեզ այլևս չխանգարել, - ասաց Նիքը ժպտալով։






***
Սա իհարկե վերջին մասը չէ, բայց վերջին մասն արդեն մոտենում է... Գրեք Ձեր կարծիքը մեկնաբանությունում։ Կներեք սխալների համար, եթե իհարկե սխալներ կան ;)

Եթե միայն... ❤ Where stories live. Discover now