Ես ու Դեյվը դուրս եկանք հիվանդասենյակից։ Դեյվն առաջարկեց ինձ տուն տանել, ես շատ հոգնած էի, դրա համար էլ համաձայնվեցի։ Ես այնքան շատ հարցեր ունեի, որոնք պետք է տայի Դեյվին։
Մենք շուտով տուն հասանք։
-Հիմա դուք ընկերներ եք?, - հարցրի ես։
-Ես և Նիքը?
-Այո։
-Մենք ընկերներ ենք!
-Դեյվ, իսկ այդ ատրճանակը...
-Սա ինքնապաշտպանության համար է, այն ապօրինի չէ, - ասաց նա՝ընդհատելով ինձ։
-Իսկ ինչով համոզված լինեմ, որ դու թմրամոլ կամ մարդասպան չես?, - հարցրի ես ծիծաղելով։
-Երևի սրանով, - ասաց նա ու համբուրեց ինձ։
-Դեյվ, այն քեզ մոտ սովորություն է դարձել!
-Հիմա դու համոզվեցիր, որ ես ոչ մարդասպան եմ, ոչ թմրամոլ?
-Գիտես? Ոչ! Ես չհամոզվեցի...
-Չհամոզվեցիր? Լավ, այսօր երեկոյան՝ժամը 7-ին մենք կհանդիպենք, պատրաստ կլինես։
-Ինչի համար?
-Որ համոզվես։
-Լավ, ես հիմա տուն գնամ։
Ես տուն գնացի ու վազեցի իմ սենյակ։ Ամբողջ գիշեր չէի քնել, շատ հոգնած էի։ Այսօր նաև դպրոց պետք է գնայի, բայց արդեն ուշ էր և ես ընդհանրապես դպրոց գնալու տրամադրություն չունեի։ Ես շուտով քնեցի։ Արթնացա մոտ ժամը 4-ին։ Գնացի խոհանոց ու սկսեցի ուտել, ապա իմ սենյակ բարձրացա, որ որևէ զգեստ ընտրեմ այսօրվա համար։ Վերջապես ես ընտրեցի սպիտակ, գեղեցիկ զգեստ։ Մազերս ու դեմքս շատ երկար ժամանակ չխլեցին ինձնից, ես դրանց վրա շատ մեծ ուշադրություն չէի դարձնում։Վերջապես եկավ ժամը 7-ը։
Դեյվը թակեց մեր դուռը, ես այն բաց արեցի։ Նա ինձ ծաղկեփունջ նվիրեց, որոնք ի միջի այլոց շատ էի սազում զգեստիս հետ ։ԴՄենք դուրս եկանք տանից, նստեցինք նրա մեքենան ու գնացինք ինչ-որ ռեստորան։
Ես սկսեցի ուսումնասիրել այն, ռոմանտիկ վայր էր հիշեցնում։ Շատ մարդիկ չկային, իսկ մենք նստած էինք հենց ռեստորանի կենտրոնական մասում։ Մենք պատվեր արեցինք ու սկսեցինք խոսել։
-Դեյվ, ինչպես է Նիքը, դու որևէ բան գիտես նրա մասին?
-Նա լավ է, երկու օրից դուրս կգրվի։
-Հիանալի է! Այս վայրն ինձ դուր է գալիս։
-Այդպես էլ մտածում էի, տես, ես նույնիսկ կոստյում եմ հագել՝հանուն քեզ։
-Օօհ, ինչպիս զոհաբերություն։
Մենք սկսեցինք այնպես ծիծաղել, որ բոլոր նստածները մեզ էին նայում։
-Դեյվ, իսկ ինչ է լինելու Չարլզի և նրա մարդկանց հետ? Նրանք շարունակելու էին իրենց գործը?
-Դա արդեն մեր խնդիրը չէ, կարևորը, որ նրանք մեզնից հեռու են մնալու։
-Բայց այս դեպքում պետք է դիմել ոստիկանություն։
-Ոստիկանություն? Ոչ, Սառա, մենք սովոր ենք ինքներս լուծել մեր հարցերը։
-Լավ, ինչպես կուզեք, միևնույնն է, ես ձեզնից ոչինչ չեմ հասկանա։
Մեր պատվերը վերջապես բերեցին, Դեյվը սկսեց ուտել։ Ես քաղցած չէի, ախորժակ էլ չունեի։
-Չես ուզում ուտել?, - հարցրեց Դեյվը։
-Ոչ, ես քաղցած չեմ։
-Սառա, դու պետք է ուտես։
-Ես քաղցած չեմ!
Նա վերցրեց պատառաքաղս ու դրանով ափսեիս միջից վերցրեց ուտելիքը, ապա մոտեցրեց բերանիս։
-Դեյվ, ես փոքրիկ երեխա չեմ!, - ասացի ես՝բերանս մի կողմ շրջելով։
-Փոքրիկ երեխա ես! Բացիր բերանդ։
-Լավ... , - ասացի ես ու բացեցի բերանս։
Ես կերա ուտելիքն ու սկսեցի ծիծաղել։
-Ինչի վրա ես այդպես ծիծաղում? -Ես? Ոչնչի!
-Տարօրինակ է...
Մենք վերջացրինք ու դուրս եկանք ռեստորանից։ Ես չցանկացա տուն գնալ, նաև չէի ուզում մեքենայով շրջել։ Ես ու Դեյվը այգի գնացինք։ Այստեղ շատ մարդիկ կային, սիրահար զույգեր, երեխաներ, ծերեր... Մենք նստարաններից մեկին նստեցինք։
-Շնորհակալ եմ, - ասացի ես։
-Ինչի համար?
-Ամեն ինչի! Այս երեկոյի, այս ծաղիկների համար։
-Երեկոն դեռ չի ավարտվել...
-Ինչ ես առաջարկում?
-Արի մի հետաքրքիր խաղ խաղանք։
-Ինչ խաղ?
-Դու պետք է կազմես նախադասություն, սկիզբը <<եթե միայն>> է։ Օրինակ՝եթե միայն կարողանայի... Եթե միայն լինեի... և այլն... Եվ ամենակարևորը՝պետք է լինես անկեղծ!
-Հասկանալի է!
-Ես սկսեմ?
-Սկսիր!
-Եթե միայն կարողանայի ժամանակը հետ տալ, ապա կուղղեի բոլոր սխալներս։
-Եթե միայն ունենայի անսահման քանակությամբ գումար, ապա կշրջեի ողջ աշխարհով։
-Եթե միայն լինեի ամենակարող, ապա այնպես կանեի, որ դու սիրեիր ինձ։
Ես հայացքս մի կողմ դարձրի, ապա ասացի.
-Հաստատ?
-Իհարկե!
-Այդ դեպքում, եթե միայն... Եթե միայն կարողանայի հպարտությունս մի կողմ թողնել, ապա կասեի, որ սիրում եմ քեզ...
-Լավ, եթե միայն... Ինչպես թե, Սառա?! Դու սիրում ես ինձ?!
Ես վեր կացա, որ գնամ, նա բռնեց ձեռքս։
-Սառա, ես ճիշտ լսեցի?
-Այո... Եթե դու լսեցիր, որ ես սիրում եմ քեզ, ապա ամեն ինչ ճիշտ ես հասկացել։
-Սառա... Սառա, դու սիրում ես ինձ! Դա ինձ դժվար տրվեց, բայց դու սիրում ես։
Նա այնքան ուրախ էր, որ ես միայն կարող էի զարմանալ։ Միթե իմ սերն այդքան կարևոր էր նրա համար?
-Դեյվ, ես պետք է գնամ..., - ասացի ես։
-Գնաս? Ոչ, Սառա, դու պետք է մնաս ինձ հետ։ Ես չեմ ցանկանում բաժանվել քեզնից, երբեք!
-Դեյվ, բայց ես տուն եմ գնում, դու ինձնից չես բաժանվում։
-Սառա, դու չես պատկերացնում, թե սա ինչ կարևոր է ինձ համար, սա իմ կյանք լավագույն օրն է, լավագույն պահը և լավագույն նորությունը։
-Եթե դա քեզ համար այդքան ուրախալի է, ապա ես կարող եմ դա հարյուր անգամ կրկնել։
-Դա ինձ պետք չէ, ինձ միայն սա է պետք, - ասաց նա ու, ինչպես միշտ, համբուրեց ինձ, - ուղղակի պաշտում եմ քեզ։
Մենք դեռ երկար զբոսնեցինք։ Սա իմ կյանքի ամենալավ օրերից մեկն էր։ Ես ասացի վերջապես, որ սիրում եմ նրան։ Ես կարողացա!
Ես տուն գնացի ու քնեցի, չնայած որ Դեյվը խնդրում էր, որ ես մնայի նրա հետ։
*****
7 տարի անց...
-Դեյվ, արթնացիր և պատրաստվիր։
-Ինչու? Այսօր հանգստյան օր է։
-Դու մոռացել ես, որ այսօր հայրս ու մայրս պետք է գան?
-Իհարկե ոչ, - ասաց նա ու իջավ սենյակից։
-Դեյվ, փաստորեն դու արթնացել էիր վաղուց?
-Փաստորեն
-Լավ, արի նախաճաշելու։
Մենք խոհանոց մտանք։
-Մամ, պապ, այսօր տատիկն ու պապիկն են գալու, իսկ ես նվեր չունեմ, - հազիվ կարողացավ ասել փոքրիկ Ջոնը՝մտնելով խոհանոց։
-Մենք կգնենք, - ասացի ես՝համբուրելով նրա այտը։
-Պապ, տես այս աղջկան, նա գեղեցիկ է, չէ?
Նա Դեյվին ինչ-որ լուսանկար ցույց տվեց։
-Ով է այդ աղջիկը?, - հարցրեց Դեյվը։
-Նա մեր հարևանուհին է, - ասաց Ջոնը, ապա ցածր ձայնով ավելացրեց, - ես սիրում եմ նրան։
Ես ու Դեյվը սկսեցինք ծիծաղել։ Ջոնը դուրս եկավ խոհանոցից։
Դուք այնքան շատ բան եք բաց թողել... Ինչ է եղել այս 7 տարվա ընթացքում? Դե... Մենք շատ երկար ժամանակ էինք միասին, ես ավարտել էի դպրոցը, հաճախում էի համալսարան։ Արդեն ավարտել եմ այն։ 2 տարի առաջ՝մարտի 23-ին(ես միշտ կհիշեմ այդ օրը) Դեյվն ինձ ամուսնության առաջարկ արեց, և ես... Ես ընդունեցի։ Մենք մեր հարսանիքն արեցին Լաս Վեգասում դա իհարկե մեր ծնողների սրտով չէր, բայց այնտեղ շատ լավ անցավ, ես երբեք չեմ մոռանա այդ օրերը։ Ես սիրում եմ նրան, ավելի քան կպատկերացնեք։
Հիմա նա ունի սեփական բիզնես, մենք ապրում ենք երջանիկ։
Իսկ ով է Ջոնը? Նա մեր փոքրիկն է, մեր տղան, ես պաշտում եմ նրան։ Նա շատ է նման Դեյվին, դա ինձ դուր է գալիս։Հայրս ու մայրս այսօր մեր տուն պետք է գան։ Այո, այո, դուք ճիշտ հասկացաք՝նրանք կրկին միասին են, ես դրա համար շատ ուրախ եմ։ Նրանք այլևս չեն ապրում մեր նախկին տանը։ Մայրս՝Վիկայի հետ քաղաք է տեղափոխվել, Դեյվի ծնողներն ու քույրը՝նույնպես։
Ես ու Դեյվը գնել ենք մի բնակարան, շատ մեծ ու հարմարավետ։
Նիքը հիմա Դեյվի լավագույն ընկերն է՝ինչպես նախկինում։
***
Հայրս ու մայրս շուտով եկան։
-Տատիկ, ես քո համար նվեր ունեմ, - ասաց Ջոնն ու տվեց նվերը մորս։
-Փոքրիկս... , - ասաց մայրս ու համբուրեց Ջոնին։
Մենք սեղանի շուրջ նստեցինք, այսօր հանգստյան օր էր, և նրանք հենց այս օրն էին ընտրել, որ գան մեզ այցելության։ Մենք ընթրեցինք, մի քիչ խոսեցինք, ու նրանք գնացին տուն։ Ես Ջոնին քնեցրի ու ինքս գնացի քնելու, քանի որ հոգնած էի։
-Ես սիրում եմ քեզ, - ասաց Դեյվը, երբ ես մտա սենյակ։
-Գիտեմ...Ես նույնպես , - ասացի ես ու համբուրեցի նրան։
-Ես քեզ համար նվեր եմ պատրաստել։
-Ինչ նվեր?
-Գնանք ինչ-որ տեղ՝հանգստանալու?
-Հետաքրքիր է... Իսկ որտեղ?
-Դե, օրինակ՝Բրազիլիա, դու համաձայն ես?
-Բրազիլիա? Իհարկե համաձայն եմ, ես միշտ երազել եմ դրա մասին։
-Որոշված է!
-Դեյվ, դու հրաշալի ես!
-Ես գիտեմ։
-Բայց միևնույնն է, ինքնահավան ես։
-Ինքնահավան? Լավ, թող այդպես լինի։
Մենք քնեցինք, իսկ հաջորդ առավոտ արդեն պատրաստվում էինք ճանապարհորդությանը, քանի որ մյուս օրն արդեն պետք է մեկնեինք։
Ինչպես տեսնում եք, ես ապրում եմ երջանիկ և ուրախ։ Ունեմ հրաշալի ամուսին, փոքրիկ հրեշտակ, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար?***
Գիրքն ավարտվեց։ Կարծիքներ գրքի մասին⬇⬇⬇Ձեզ դուր եկավ այն?
Ինչ վերաբերվում է նոր գրքին.ես իհարկե գրելու եմ նոր պատմություն(1 շաբաթից)։ Մտքեր կան, բայց ես նաև ուզում եմ լսել ձեր կարծիքը։ Ինչպիսին լինի նոր գիրքը?
Շնորհակալ եմ բոլորիցդ! 😘😍
YOU ARE READING
Եթե միայն... ❤
Romance#Առաջին հայերեն գրքերից Վաթթփադում։ Նախ մի բան ասեմ, ապա անցնեմ գրքի բովանդակությանը։ ՄԻ ԳՈՂԱՑԵՔ ԻՄ ՄՏՔԵՐԸ։ Շատ եմ տեսել, որ ինչը որ ես գրում եմ, նույնը գրվում է նաև ուրիշ տեղ։ Գրագողությամբ հաստատ գրող չես դառնա! Գիրքը սիրո մասին է։ Տղան սիրում է...