Չոն Չոնգուկի թույլ կողմը

233 12 0
                                    

(Սեհ)_Դու ուզում ես ասել...
(Մարկ)_Այո,նա նույնն էլ ուզում է անել Մարի ու Նարեի հետ։
(Սեհ)_Ու ի՞նչ ենք անելու-մտահոգված հարցրեց Հունին
(Մարկ)_Դե... սկզբի համար պետք է աղջիկներին ասենք։
(Սեհ)_Մի՞թե չես տեսնում,որ երկուսն էլ մինչև իրենց ականջների ծայրերը սիրահարված են այդ սրիկային,նրանք մեզ չեն լսի,-Սեհունի ձայնի մեջ նկատվեցին տխրության նոտաներ։
(Մարկ)_Այդքանը ես էլ եմ հասկանում,դրա համար մենք ոչ թե աղջիկներին կասենք'այլ ցույց կտանք։
(Սեհ)_Ինչպե՞ս
(Մարկ)_Ծուղակը կգցենք։
Թե՜ Մարկը,թե՜ Սեհունը միևնույն ժամանակ վստահ էին և անվստահ։Նրանք մտածում էին "Իսկ եթե աղջիկները այնքան հիպնոզացած լինեն,որ չհավատան անգամ իրենց տեսածին։Կամ էլ եթե չհաջողվի Չոն Չոնգուկին ծուղակը գցել,ապա..." չէին էլ ուզում մտածել "ապա"-ի մասին։
____________________________________
*Առավոտյան,աղջիկների տանը*
Մարիետտան մտավ Նարեի սենյակ ու զարմացավ երբ տեսավ, որ նա ինչ-որ տեղ է պատրաստվում գնալ,չէ՞ որ այսօր շաբաթ է ու դպրոց գնալու կարիգ չկա։
(Մար)_Նար,ինչ-որ տե՞ղ ես գնում։
(Նար)_Այո,-սառը պատասխանեց Նարեն։
(Մար)_ Լավ,-ասաց Մարը,ով սպասում էր Նարեից լսել, թե ուր է գնում։
Մարիետտան միանգամից հասկացավ թե ուր է գնում Նարեն,երբ վերջինս դրեց իր սև ակնոցն աչքերին։Նարեն գնում էր իր ծնողների ու եղբոր մոտ։Նա դուրս եկավ տնից,տաքսի նստեց ու գնաց։
____________________________________
*Տղաների տանը,առավոտյան,նախաճաշելիս*
(Սեհ)_Մարկ,այս ամբողջ գիշեր չեմ քնել,մտածել եմ գուցե ասենք աղջիկներին ճշմարտությունը և հաջողության չհասնելուց հետո միայն անենք այն' ինչ մտածել էինք։
(Մարկ)_Կարելի է փորձել։Դու Նարեին կասես,իսկ ես Մարին։
(Սեհ)_Լավ
____________________________________
*Նարեի ծնողների ու եղբոր գերեզմանների առաջ*
(Նար)_Օմմա,ապպա,օպպա ես ձեր կարիգը շատ եմ զգում։Ես ձեր խորհուրդների կարիգն ունեմ,կարոտել եմ շատ։Ի՞նչու ինձ մենակ թողեցիք։Դուք ասում էիք որ ես երբեք մենակ չեմ,ունեմ ընկերներ,բայց,վերջերս,իմ ու Մարի մոտ ամեն ինչ այնքան էլ հարթ չի,-հեկեկալով ասում էր Նարեն առանց նկատելու որ մի քանի մետր հեռավորության վրա,իր ընկերոջ գերեզմանի մոտ կանգնած է Չոնգուկը,ով վաղուց նկատել էր Նարեի ներկայությունը։
(Գուկ)_Յունգի,հասկանում ես,ես մենակ եմ,կարծես թևերս կտրած լինեն,իսկ ինձ' կապած,որ չկարողանամ շարժվել,-ասում էր Չոնգուկը վստահ լինելով,որ Նարեն լսում է,սակայն Նարեն չէր լսում։Այդ ժամանակ նա որոշեց ավելի բարձր խոսել։
(Նար և Գուկ)_Ինձ թվում է, որ ես սիրահարվել եմ...
Այդ պահին լսելով Չոնգուկի ձայնը Նարեն շրջվեց և համոզվելով,որ դա հենց Չոնգուկի ձայնն էր արցունքները սրբելով մոտեցավ նրան։
(Գուկ)_Նա մահացավ ուղիղ մեկ տարի առաջ,ավտովթարից։
(Նար)_Ցավում եմ
(Գուկ)_Նա իմ ամեն ինչն էր,երբ նա իմ կողքին էր ես էլ ոչ մի բանի կարիգ չէի զգում։Երբ կողքիս էր ես ունեի և՜ առողջություն,և՜ երջանկություն,և՜ անսահման ժամանակ,որը միշտ պատրաստ էի անցկացնել իր հետ։Նա տարել է իմ ամեն նվնվոցը,դժվար պահին միշտ կողքիս է եղել...-ասելով դա Չոնգուկը գրկեց Նարեին ու սկսեց լաց լինել։Նարեն նույնպես չկարողացավ զսպել սեփական արցունքները։
Նրանք որոշեցին մի փոքր քայլել։
(Նար)_Կպատմե՞ս, թե երեկ ինչ էր եղել։
(Գուկ)_Ինչի՞ մասին ես խոսում։
(Նար)_Դասարանում քո ու Մարկի միջև կատարվածի։
(Գուկ)_Արի հիմա չխոսենք դրա մասին,լա՞վ։
(Նար)_Լավ,ինչպես կուզես։
Ահագին հեռվում նկատվեց ծանոթ տղայի քայլվածք,որը գնալով մոտենում է Նարեին ու Չոնգուկին,դա Սեհունն է։
(Սեհ)_Իհարկե ես չեմ ուզում խանգարել ձեր մտերմիկ զրույցը,-իրոնիայով ասաց Սեհունը,-բայց այն ինչ որ ես պետք է ասեմ Նարեին շատ ավելի կարևոր է։Հարգելի Չոն Չոնգուկ, եթե թույլ կտաք, ես տանեմ Նարեին,-ասելով դա,Հունին քաշեց Նարեի ձեռքից և տարավ նրան։
(Նար)_Հունի,բացատրիր, թե ինչու ես քեզ այսպես պահում։
Սեհունը պատմեց այն ամենը' ինչը նախորդ օրը լսել էր Մարկից։
(Նար)_Ինձ նրանից հեռու պահելու համար կարող էիր ավելի հավատալի պատմություն հորինել,-ասաց Նարեն ու գնաց։

Վարդի փշերը սուր ենМесто, где живут истории. Откройте их для себя