Երեկոյան'երբ բոլորը քնած էին Մարկն ու Սեհունը զրուցում էին։
-Սեհ,մի բան էլ ես պետք է քեզ ասեմ բայց Նարեի մասին։
-Ասա,լսում եմ։
-Նարեին գիետես ով է դուր գալիս?
-...ինչու տենց միա..
-Չոնգուկը։
-Իիիիինչ???????
-Հա,Նարեն ա ասել։
Սեհունը դուռը շրխկացրեց ու ջղայնացած դուրս եկավ։Նա գնաց Չոնի սենյակ։Թակեց դուռը։Չոնը բաց արեց դուռը և մի բռունցքով հարված ստացավ իր դեմքին,որ չէր սպասում։Հետ-հետ գնաց ու քիչ էր մնում ընկներ։Սեհունը ներս մտավ ու իր հետևից փակեց դուռը։
-Լավ լսիր,այ սրիկա հեռու մնա աղջիկներից,չեմ հասկանում,թե ինչ են արել նրանք քեզ կամ ինչ ես ուզում դու նրանցից,բայց հեռու մնա,կորիր նրանց կյանքից։
-Դու սպառնում ես ինձ?-քմծիծաղով ասաց Չոնգուկը։
-Այո,-ասաց Սեհունը և դուրս եկավ սենյակից։Նա վերադարձավ իրենց սենյակ։Մարկը առանց դանդաղելու հարցրեց.
-Ուր էիր?
-Կարևոր գործ կար։
-Ինչ գործ?
-Մարկ,մի կեր նեռվերս,առանց էդ էլ ջղայնացած եմ։
-Լավ,բայց հետո կասես,չէ?
-ՄԱՐԿ։
-Լավ,լավ։
*Առավոտ*
Այսօր տուն են վերադառնալու և վաղվանից դպրոց են հաճախելու։-Նար,պատրաստ ես?-հարցրեց Մարը շատ ուրախ ձայնով։
-Մի վայրկյան...
-Դե արագացրու,էս անգամ իսկականից առանց մեզ,ավելի ճիշտ առանց քեզ կգնան։
-Լավ,լավ եկա։
Նրանք արագ վերցրին ճամպրուկներն ու հյուրանոցից դուրս վազեցին։Բոլորն արդեն ավտոբուսի մեջ էին։Ուղևորվեցին օդանավակայան։Չվերթը մեկ ժամով հետաձգվել էր,բայց հո հետ չէին գնալու։Ստիպված եղան մի ժամ սպասել։Մինչ Սեհունը փորձում էր ճշտել թե ինչ է կատարվում Մարկը Մարի ձեռքից բռնեց ու ասաց "Արի խոսենք"։Նրանք նստեցին օդանավակայանի նստարաններին ու մեկ ժամանոց զրույց ունեցան ամեն ինչի մասին,մինչ Նարեն ու Չոնը գտնվում էին տեղի դիմացի այգում։Նրանք խոսում էին,ծիծաղում,բայց հանկարծ Չոնգուկի ծիծաղը թաքնվեց։Նա գլուխը դրեց Նարեի ծնկներին ու ասաց.
-Նար,կարող եմ քեզ մի հարց տալ?
-Լսում եմ,-Գուկի գլուխը շոյելով ասաց Նարեն։
-Դու ինձ դուր ես գալիս ու ես ուզում եմ իմանալ,կցանկանաս դառնալ ընկերուհիս?
-Չոոն...
-Ես կհասկանամ ինչ էլ որ ասես...
-Այո։
-Ինչը այո?
-հարցիդ պատասխանը,բայց Մարը չպիտի իմանա։
-Ինչու?-իբրև թե ոչինչ չհասկանալով հարցրեց Չոնգուկը։
-Տենց։
Ժամը եկավ օդանավն էլ հետը։Նրանք տեղավորվեցին իրենց տեղերում։
ВЫ ЧИТАЕТЕ
Վարդի փշերը սուր են
FanfictionՊատմությունը ավագ դպրոցականների'Սեհունի,Նարեի,Մարկի ու Մարիետտայի մասին է,որոնց դպրոց է տեղափոխվում անչափ գեղեցիկ տղա։Սակայն...