Նարեի գնալուց անմիջապես հետո Սեհունը զանգեց Մարկին։
-Մարկ,Նարեն ինձ չլսեց։
-Այդքան էլ անսպասելի չէր։
-Ի՞նչ անեմ հիմա։
-Տուն արի կորոշենք։
______________________________________
Երբ Նարեն վերադարձավ Մարը տանը չէր։
Փով Նար
Որտե՞ղ կարող է լինել։Ես նրան պիտի պատմեմ։Հնարավոր է,որ այգում վզելիս լինի։Ստուգել է պետք։
Ահա և այգում եմ։Չեմ տեսնում նրան։Այստեղ չի՞։Այստեղ է։Ինքն է նստարանին նստած գլուխը կախել մինչև ծնկները,չէ՞։Ի՞նչ է անում։Մի՞թե լալիս է։Ես մոտեցա նրան։-Մար,ի՞նչ է պատահել։
-Չգիտեմ,ինքս էլ չեմ հասկանում։
-Ու՞մ հետ է կապված։Ի՞մ։
-Նար,դու իմ ամեն ինչն ես։Չեմ ուզում պատկերացնել անգամ իմ կյանքն առանց քեզ։Բայց, հասկանում ես,ես հազիվ եմ կարողանում զսպել ինձ,երբ տեսնում եմ, թե ինչպես եք դու և Չոնգուկը նայում իրար,խոսում ու ժպտում։Ես տեսա ձեզ հեռվից,երբ դուք քայլում էիք միասին հենց այս այգում...
-Մար,մենք ընդամենը...
-Նարս,մի արդարացիր,ես ընդամենն ասում եմ այն ինչ զգում եմ,ուզում եմ կիսվել քեզ հետ։Լռություն էր։Մեղավոր լռություն։Երկուսս էլ չգիտենք թե ինչ ասել։Երկուսս էլ զգում ենք, որ հիմա, ավելի քան երբևէ ունենք միմյանց կարիգը։Հանկարծ,լռությունը խախտելով Մարը ասաց.
-Ի՞նչ ասեց քեզ Հունին։
-Ինչ-որ անհեթեթ բաներ էր ասում Չոնի մասին։
-Անհեթե՞թ։Անհնար է!Սեհունը անտեղի ոչինչ չէր ասի այդքան վրդովված։
-Նա ասում էր, որ Չոնը իր նախկին դպրոցում բռնաբարել է մի աղջկա, որը շատ չանցած իրեն գետն է գցել,իսկ այդ աղջկա ընկերուհին իմանալով կատարվածի մասին ինքնասպան է եղել։Միայն թե չասես, որ կհավատայիր այդ պատմությանը։Նա կախեց գլուխը։Ի՞նչ էր մտածում այդ պահին։
-Լավ,արի տուն գնանք,արդեն մթնում է։
______________________________________
Սեհունը տուն վերադարձավ։Մարկը,իր սովորության համաձայն,առանց սար ու ձոր ընկնելու ասաց.-Սեհ,Չոնգուկի հետ խոսելիս ձևացրու թե ոչնչից տեղյակ չես,աշխատիր շատ ժամանակ անցկացնել նրա հետ և հնարավորինս ընկերական վերաբերվիր նրան։
-Իսկ դու՞։
-Ես չեմ կարող,մոռացե՞լ ես թե ինչ արեցի։
-Լավ,ուրեմն այսպես կանենք. Ես կձևացնեմ որ չեմ ուզում շփվել քո հետ,որովհետև դու "անտեղի" կռիվ ես սարքել։
-Շատ լավ է։
-Դու էլ անընդհատ աղջիկների հետ եղիր։Չէ որ նրանք բաց գիրք են դառնում քո առաջ,հատկապես Մարը,-աչքով արեց Հունին ու ծիծաղելով արագ սենյակից դուրս վազեց։
-Այշշշշ,որտեղ բռնեմ...-ծիծաղելով ասաց Մարկը։
______________________________________
-Մար,արագ պառկիր քնելու,վաղը էքսկուրսիա պիտի գնանք դասարանով,գիտե՞ս,ժամին նայե՞լ ես,-ասաց Նարեն ընկերուհուն,որը անշարժ նստած էր ու ոչինչ չէր անում ու նույնիս չէր ընթրել։Մարը ոչինչ չպատասխանեց ուղղակի մտավ անկողին ու ակնթարթային արագությամբ քնեց։Նարեն,որը վախեցել էր ընկերուհու պահվածքից,նույնպես գնաց քնելու։
ВЫ ЧИТАЕТЕ
Վարդի փշերը սուր են
FanfictionՊատմությունը ավագ դպրոցականների'Սեհունի,Նարեի,Մարկի ու Մարիետտայի մասին է,որոնց դպրոց է տեղափոխվում անչափ գեղեցիկ տղա։Սակայն...