Առավոտյան 10։20 էր, երբ մտա աշխատասենյակ։Ի զարմանս ինձ ո՛չ Առնակը, ո՛չ էլ Լիզան դեռ տեղում չէին։ Աշխատակիցներից մեկին խնդրեցի սուրճ պատրաստել և, սովորությանս համաձայն, միացնելով երաժշտությունը՝ նստեցի համակարգչի առաջ։ Շանսոնի մեծ սիրահար եմ...իսկական շանսոնի...《բլատնոյ》 կոչվածի մասին չէ խոսքս կամ ինչպես ես եմ անվանում դրանց 《ախ ինչ լավ է գաղութում》երգեր։ Վերջերս էի ինձ համար հայտնաբերել Ալեքսանդր Գումին։Շատ զիլ ձայն ունի և չափազանց ազդեցիկ երգեր,հատկապես《она ушла》կատարումը։
Դեռ նոր էի այրել օրվա առաջին ծխախոտս,երբ Լիզան ներխուժեց աշխատասենյակ։Այո՛,այո՛, ներխուժեց, այլ ոչ թե մտավ։
-Քեզ ի՞նչ է եղել,աղջի՛կ ջան,-վեր թռա ես,-գոմի դուռ չի։
-Ձախողում, Վահե՛,-հիասթափված խոսեց Լիզան,- ասում է,որ գրելը իր համար ընդամենը նախասիրություն է և միայն իրեն հայտնի պատճառներով իր անձը բացահայտել չի կարող։ Ի դեպ ասեմ շատ ցավալի կլինի, եթե նրան չկարողանանք մտափոխել։Հրաշալի ծրագրեր կարելի է մշակել այս կնոջ...կամ աղջկա հետ կապված։
Նույնիսկ մոռացել էի մեր 《Ագաթա》-ի մասին։
-Վահե՛, դու օձի լեզու ունես, միգուցե փորձե՞ս,-առաջարկեց չաչանակը,ով դետեկտիվի մեծ սիրահար է և օր ու գիշեր փնթփնթում է,որ դետեկտիվ գրել դադարել են ու ստիպված է 《Արևելյան ճեպընթացը》 երրորդ անգամ վերընթերցել։
Երեքս մի սկզբունք ունենք՝կարդում ենք միայն հայերեն,իսկ այդ ժանրի պակասը հայալեզու գրականության մեջ ավաղ շատ է։Այդ բացը լրացնելու հնարավորություն էր ստեղծվել,որը կարող էր նաև ճիշտ մոտեցման դեպքում լավ եկամուտ բերել։Ժամանակները փոխվել են և 《գիրք կարդալը նորաձև է》 արտահայտությունը նորից արդիական է դարձել։Առանց հապաղելու գրեցի առաջին հաղորդագրությունը։Լիզան իրավացի էր,համագործակցությունը հեղինակի հետ կարող էր չափազանց հաջողված և փոխշահավետ լիներ։Իսկ այն հանգամանքը,որ առաջին փորձից մեր ստեղծագործողները հաճախ էին մերժում միասին աշխատելու առաջարկը, բնական էր և կանխատեսելի։ Պատճառները երկուսն էին՝անվստահությունը և ձախողված լինելու վախը։
Լիզան բավական հաջող մարքետինգային պլան էր մշակել այս ամենը բացառելու նպատակով՝մեր բոլոր հաճախորդները,որոնցից մի քանիսի գործերը արդեն բեսթսելեր էին դարձել, տեսանյութի միջոցով իրենց շնորհակալությունն էին հայտնում 《ԼԱՎ》-ին։Այդ տեսաուղերձները հրապարակել էինք և պարբերաբար թարմացնում էինք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։
Վահե Մարտիրոսյան (10։47) Բարև Ձեզ, հարգելի Ռոզա Նաթալի։Ես 《ԼԱՎ》 գրական գործակալության համահիմնադիրներից եմ։Մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան էջի միջոցով։Զբաղվում ենք խոստումնալից հեղինակների բացահայտմամբ։Աշխատել ենք բազմաթիվ հայտնի ստեղծագործողների հետ, որոնց ցանկը նույնպես էջում տեղադրված է։Ի դեպ, երբ նրանց հետ սկսել ենք համագործակցել, վերջիններս դեռ ոչ մի հաջողություններ այս ոլորտում գրանցած չեն եղել։Ինչպես տեսաք անունս Վահե է։Երեկ մենք շատ պատահաբար ընթերցեցինք Ձեր պատմվածքներից մի քանիսը և շատ հավանեցինք։ Կարծում ենք,որ դրանք շատ արդիական են և պահանջված հայ ընթերցողների կողմից։Առաջարկում եմ մեր աջակցությունն ու հովանավորչությունը Ձեր առաջին ժողովածուի լույս ընծայման գործում։Մանրամասները կքննարկենք Ձեր համաձայնությունը ստանալուց հետո մի բաժակ սուրճի սեղանի շուրջ։
Հարգանքներով՝ 《ԼԱՎ》 գրական գործակալություն։
《Ֆեյք》 օգտատիրոջ պատասխանը երկար սպասեցնել չտվեց։Դեռ չէինք էլ հասցրել Առնակի բերած չիպսերի վերջը տալ, երբ լսվեց հաղորդագրություն ստանալու 《ծնգոցը》։ Ռոզա Նաթալիի պրոֆիլում ամենաշատը ինձ գրավել էր Ֆաբիան Պերեսի արվեստի հանդեպ վերաբերմունքը։Այդ նկարչի գործերը չեն դադարում ինձ հիացնել և Ռոզայի էջից ակնհայտ էր,որ մեր ճաշակները այդ առումով համընկնում են։Նաև շատ օրիգինալ և բծախնդրորեն ընտրված,տվյալ գրի թեմային համահունչ նկարներ էր կցում պատմվածքների 《պոստերին》։
Երեքս էլ մեզ նետեցինք դեպի փոքր սեղանին դրված նոթբուքը,որի էկրանին բացված էր իմ ֆեյսբուքյան էջը։
Ռոզա Նաթալի (11։33) Բարև Ձեզ, հարգելի՛ Վահե։Նույն առաջարկով ինձ արդեն գրել էր Ձեր աշխատակցուհին՝անունը Լիզա էր, եթե չեմ սխալվում։Իրեն պատասխանաել եմ արդեն,բայց չեմ զլանա և Ձեզ նույնպես կպարզաբանեմ մերժմանս պատճառը։Ես գրում եմ ոչ թե գումար վաստակելու կամ հայտնի դառնալու համար, այլ ընդամենը սա իմ հոբբին է։Նախասիրությունը աշխատանքի վերածելը ինձ համար ընդունելի չէ։Սա առաջին պատճառը,որի համար նորից մերժում եմ Ձեր առաջարկը։Երկրորդը այն է,որ հիմնավոր պատճառներ ունեմ՝ չբացահայտելու, ով լինելս։Մեղմ ասած իմ շրջապատում այնքան էլ հիացած չեն լինի իմանալով, որ ստեղծագործում եմ։ Մի քանի անգամ նույնիսկ որոշել եմ այլևս չգրել,բայց չի ստացվում։Կարծես կախվածություն ունենամ։Եթե օրվա մի քանի էջը չեմ ստեղծագործում, օդս չի հերիքում։ Այնպես որ կներեք ինձ,բայց գիրք հրատարակելու մտադրություն և ճանաչված լինելու ցանկություն չունեմ։ Շատ շնորհակալ եմ առաջարկի համար և ուրախ,որ գրերս գրավել են Ձեր ուշադրուդյունը։Լավ մնացեք։
Միաժամանակ երեքս էլ հիասթափության հոգոց հանեցինք։
-Տղե՛րք, այս կինը կամ օրիորդը կամ չգիտեմ Ագաթան մեզ պետք է։Նրա կարիքը նաև գրականությունը ունի։ Ուրիշ ժամանակ մեծ-մեծ խոսում ես ,Վահե՛,դե քեզանով արա, տեսնեմ,-կարծես թասիբի գցելով բղավեց Լիզան։
Առնակը, խռթխռթացնելով վերջին չիպսը,բռի մեջ դատարկեց տոպրակի միջի փշուրները և լցրեց բերանը։
-Վահե՛, մի խոսքով, եթե Ռոզա,Ագաթա,Դարյա, Նաթալին դառնա մեր հաճախորդը, ապա քո մի շաբաթվա նարգիլեն իր թաշախուստով ինձ վրա,- թերագնահատելով ինձ՝ խոսեց Առնակը։
Սկսեցի փորփրել էջը։Միայն ստեղծագործություններ էին և Իրինա Կռուգի ու Բրյանցեվի դուետները։Այս առումով էլ էր մեր ճաշակները համընկնում։Որոշեցի այլ մոտեցում ցույց տալ նրան.
Վահե Մարտիրոսյան(11։57) Սիրում եք Ֆաբիան Պերեսի գործերը,լսում եք Իրինա Կռուգ ու Բրյանցեվ, դետեկտիվի սիրահար եք։Գրողը տանի կարծես ինքս ինձ հետ շփվեմ։
Հաղորդագրությունն ավարտեցի ծիծաղող բոքոնիկի 《սմայլիկ》-ով։ Enter կոճակը սխմելուց առաջ մի քանի վայրկյան երկմտեցի...հետո ուղարկեցի։Բազմիցս համոզվել էի,որ ամենաճիշտ որոշումները հապճեպ կայացրածներն են, նամանավանդ,որ երբեք տաքարյունությամբ աչքի չեմ ընկել։Վայրկյաններ անց հաղորդագրությանս վերջում գրվեց երկար սպասված 《просмотрено》 -ն(դիտված) ։
Այս անգամ էլ պատասխանը չուշացավ,բայց որոշեցի այլևս չդարձնել այն համընդհանուր քննարկման առարկա։
Ռոզա Նաթալի(11։59) Ճիշտ եք նկատել,փաստորեն գեղանկարչության, գրականության և երաժշտության ոլորտներում մեր ճաշակները համընկան։Բայց միևնույն է հայտնի դառնալ չեմ ուզում։
Այս անգամ էլ նա տողերը ավարտեց 《ուրախ բոքոնիկով》։
Լիզան ու Առնակը այս ու այն կողմ էին գնում-գալիս, զանգում,պայմանավորվում,նորից ինչ-որ թղթեր էին հանում, նայում մի խոսքով բուռն աշխատանքային գործընթաց էր տիրում գրասենյակում։Արմոյի գրքի առաջին տպաքանակը արդեն մեզ մոտ էր։Մնում էր կարգավորել մի քանի կազմակերպչական հարցեր ։ Շնորհանդեսը լինելու էր նախադեպը չունեցող ֆորմատում։ Լիզայի մտահաղացումը ուղղակի ապշեցուցիչ էր՝միջոցառմանը մասնակցելու էին 《թատերականի》 երիտասարդ դերասանները գրքի հերոսների կերպարներում(գիրքը պատմում էր Արա գեղեցիկի և Շամիրամի սիրո պատմությունը, իհարկե ճոխացված և ավելի գեղարվեստականացված)։ Նախադեպը չունեցող շնորհանդես էր լինելու։Գովազդը նույնպես բարձր մակարդակի վրա էր կազմակերպված։Ողջ համացանցն ու մամուլը ողողված էր 《Արգելված է սիրել》 գրքի շնորհանդեսը ազդարարող հայտարարություններով։Մի խոսքով իսկական ֆուրոր էր սպասվում։Միայն նախավաճառքով արդեն առաջին տպաքանակի մոտ 10%-ը վաճառվել էր։
Իմ գլխում միայն մի միտք էր պտտվում՝ հայկական Ագաթա Քրիսթին։Այնքան հստակ էի տեսնում Ռոզա Նաթալիի առաջին գրքի ծնունդը։Ախր շատ լավ էր գրում...Ինքս ինձ խոստացա՝ 《պետք է համոզեմ》 ։
Լիզան և Առնակը, նկատելով,որ ուշք ու միտքս լրիվ այլ տեղ է, սկսեցին հոգուս հետ խաղալ.
-Լի՛զ, էն տղայի դեմքը ծանոթ չէ՞,-մատնացույց անելով ինձ՝հարցրեց Առնակը։
-Հա՛, կարծես մի անգամ հանդիպել եմ,եթե չեմ սխալվում դիմացի շուկայի մսավաճառն է։
Չկարողացա զսպել ծիծաղս և միացա ընկերներիս։Ռոզայի մասին նորից հիշեցի, երբ բոլոր գործերն ավարտեցինք և որոշեցինք ճաշել։
-Մի րոպե սպասեք մեր Ագաթային հերթական չափաբաժինը ներարկեմ ու գնանք ֆուդ կորտ։
-Ի՞նչ չափաբաժին, Վահե՞,-զարմացավ Առնակը։
-Համոզելու կաթիլների հերթական 《դոզան》։Պետք է կաթիլ-կաթիլ օգտագործվի, որպեսզի հակառակ էֆեկտ չտա,- մատիտը ականջի հետևը դրած,ինքնավստահ կահույքագործի հայացքով պատասխանեցի ես ու մոտեցա համակարգչին։
Վահե Մարտիրոսյան (13։07) Գիտե՞ք Աստծո կողմից տված շնորհներ կան,որոնցով օժտված մարդիկ պարտավոր են այն ի շահ մարդկության օգտագերծել։ Ամենապարզ օրինակը կարելի է գեղանկարիչների վրա բերել։Նրանք քաջ գիտակցում են,որ կտավները միայն իրենց մահից հետո են մշակույթային արժեքների վերածվելու ,կենդանության օրոք նկարելը հազվադեպ է մեծ եկամուտներ բերում,բայց շարունակում են նկարել։Նկարում են, որովհետև դա է իրենց կոչումը։ Նույնը կարելի է շատ ու շատ աղքատության մեջ մահացած գրողների մասին ասել կամ զորավարների կամ ինչու ոչ քաղաքական գործիչմերի։ Ամենքս լույս աշխարհ գալուց մեր կոչումն ու դերը արդեն հետներս բերում ենք և պարտավոր ենք այն իրագործել,քանզի դա է պատճառը, որ մեզ ապրելու իրավունք է տրվել։Ձեր կոչումը գրելն է՝այո՛,այո՛, գրելը։Հավատացե՛ք, ես քիչ չեմ կարդացել։Դասականներից մինչև փողոցային բարբառով գրված բալլադներ և հավատացնում եմ Ձեզ, մեր ընթերցողը Ձեր կարիքն ունի։Իսկ ինչ վերաբերվում է Ձեր ով լինելը բացահայտելուն, կասեմ հետևյալը։Իսկ ի՞նչ պարտադիր է,որ ընթերցողը իմանա, թե իրականում ով եք դուք։Մեծ գրողների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս կեղծանվամբ։Նույնիսկ ասեմ ավելին. ես դեպք գիտեմ, երբ կանացի կեղծանվամբ արձակագիրը մոտ քսան տարի ստեղծագործել և մեծագույն հաջողությունների է հասել,բայց իրականում տղամարդ է եղել ու դրա մասին բոլորն իմացել են միայն նրա մահվանից հետո։Այնպես որ Ռոզա Նաթալին հրաշալի կեղծանուն է, իսկ ընթերցողին ավելին պետք չէ։Չեմ հավատում,որ նման տաղանդավոր ստեղծագործողը հոգու խորքում չերազի սեփական ժողովածուն գրադարաններում տեսնելու հաճույքի մասին։Իսկ եթե այն նաև եկամուտ կարող է բերել, ինչու՞ չփորձել։Բավական շատ ընթերցողներ ունեք,հարցրեք նրանց կարծիքը։Խնդրում եմ մտածեք առաջարկիս մասին ու մեկ էլ մի բան...սա առաջին դեպքն է,որ մեր գործակալությունը փորձում է որևէ մեկին համոզել։Սովորաբար մեզ են համոզում համագործակցել...
Այնքան էի կլանվել մտքերս ճիշտ ձևակերպելով,որ չէի նկատել Առնակին և Լիզային,ովքեր հետևս կանգնած ընթերցում էին հաղորդագրությունս։ Վերջիններիս տեսա միայն, երբ չաչանակը, չկարողանալով զսպել ծիծաղը, փռթկաց։Լիզան այնքան վարակիչ ծիծաղ ուներ,որ վայրկյաններ անց ողջ աշխատակազմը հավաքվեց սենյակի դռան մոտ, որպեսզի տեսնի,թե ի՞նչ է կատարվում մեզ մոտ։
-Վահե փլիսոփա,-հազիվ կարողանալով ծիծաղին զուգահեռ խոսել՝ շարունակեց հեգնել Լիզան,-Վահեն ուզենալ Ագաթայի ուղեղն ուտել վրայից էլ նարգիլե ծխել։Վահե հավատացյալ,Վահե օձի լեզու ումենալ...
-Դե բռնվի 《ջրիկ》,-բղավեցի ես ու նետվեցի նրա հետևից։
ՇԱՐՈԻՆԱԿԵԼԻ
ВЫ ЧИТАЕТЕ
ՏԻԿԻՆԸ ՄԱՐՍԵԼԻՑ (18+)
Roman d'amourԵրբեմն կիրքն այնքան հզոր է լինում,որ նրան շփոթում են սիրո հետ։Սե՞ր թե ֆիզիկական տենչանք։Երբ հաշվի չես առնում ոչ տարիքային տարբերություն և ոչ էլ ընտանեկան վիճակ...