Շուտով լույս է տեսնելու իմ և Հակոբ Շալոյանի 《Սանիտարը》 վեպը։
Ամեն ինչ սկսվում է հայտնի հեռուստաաստղ Միքայել Սանթրոսյանի սպանությունից։Առաջին հայացքից ամենասովորական հանցագործությունը իրականում սկիզբ է դնում զարհուրելի սպանությունների շղթային։ Իրար հերթ չտալով՝ դաժանագույն սպանությունները հաջորդում են մեկը մյուսին։ Քրեական գործը իր հսկողության տակ է վերցնում անձամբ հանրապետության ոստիկանապետը և այն հանձնարարում 《երկաթյա մայոր》 մականվամբ Նանե Տիտանյանին։ Քննչական խումբը սառնասիրտ շիկահերի գլխավորությամբ անզիջում պայքարի մեջ է մտնում խորամանկ և հնարամիտ մոլագարի հետ, ով այդ մրցավազքը վերածում է յուրօրինակ խաղի։ Ո՞վ է այդ հրեշը ՝ մոլագար,ում հաճույք է պատճառում դաժանությունն ու բացահայտվելու հավանականությունը, թե՞ այս ամենը այլ դրդապատճառներ ունի։Կհաջողվի՞ արդյոք կանգնեցնել արնախում մարդասպանին, թե՞ այս գործն էլ կդասվի չբացահայտված սպանությունների շարքին։ Հակոբ Շալոյանի և Մելիք Հակոբյանի 《Սանիտարը》 վեպը սուր սյուժետային դետեկտիվ լինելուց զատ անդրադառնում է անկախությունից հետո մեր երկրում տիրող վարք ու բարքերին, հայ ազգին նետված նոր մարտահրավերներին և դրանց արդյունքում բազում խեղված ճակատագրերին։
Վեպը ընթերցողներին կստիպի մտածել. ի վերջո, ինչի՞ արդյունքում կարող է մարդը վերածվել ամենաիսկական հրեշի, և արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրը անելիք չունի այս ուղղությամբ։Շուտով բոլոր գրախանութներում...
ВЫ ЧИТАЕТЕ
ՏԻԿԻՆԸ ՄԱՐՍԵԼԻՑ (18+)
RomanceԵրբեմն կիրքն այնքան հզոր է լինում,որ նրան շփոթում են սիրո հետ։Սե՞ր թե ֆիզիկական տենչանք։Երբ հաշվի չես առնում ոչ տարիքային տարբերություն և ոչ էլ ընտանեկան վիճակ...