Լցոնած կարտոֆիլի հարցերը լուծելուց հետո ես ու Առնակը վերադարձանք գրասենյակ, իսկ Լիզան գնաց շնորհանդեսի հարցերով։Հույս ունեինք,որ հենց վաղը երեկոյան արդեն ներդրած գումարի գերակշիռ մասը հետ կբերենք։Արմոն չափազանց տաղանդավոր երիտասարդ էր,ով ամենահամարձակ երազներում անգամ չէր կարող տպագրված գրքի մասին մտածել։ Լուիզան գտավ,Առնակը առաջարկեց դե ես էլ՝ տպագրեցի։Այժմ շինհրապարակներից մեկում որպես պահնորդ աշխատող երիտասարդի մասին խոսում էր ողջ ընթերցասեր հասարակությունը։Ու այս ամենին հասել էինք ընդամենը ճիշտ գովազդի ու ոլորտում լուրջ կապերի շնորհիվ։Մեր օրերում 44500 հետևորդ ունեցող ֆեյսբուքյան և ինստագրամի էջ ունենալը կատակ բան չէր։Հենց այս ռեսուրսների ճիշտ օգտագործումն էր 《ԼԱՎ》-ի հաջողության գրավականը։Ի դեպ այդ հետևորդների գերակշիռ մասը ընթերցասեր երիտասարդներ էին,որոնք չէին ափսոսում մի քանի հազար դրամ ծախսել լավ գիրք ունենալու համար և ատում էին pdf կոչվածը։
***
Ռոզա Նաթալի (14։42) Վա՛հե ջան, այնպիսի փաստարկներ ես բերում,որ հակառակի մասին խոսելը անմտություն կլինի։Սկզբում մտքովս չէր անցնում,որ կսկսեմ արդարանալ,բայց այնպիսի իրավիճակ ստեղծեցիր,որ չեմ կարող չբացատրել, թե իրականում ինչու եմ մերժում նման երանելի առաջարկը։
Նախ սկսեմ այնտեղից,որ միանշանակ վստահ եմ,որ ամուսինս մեղմ ասած չի համակերպվի ճանաչված և հանրային տիկին ունենալու մտքի հետ։Կարծում եմ մեր իրականության մեջ նման իրավիճակների հաճախ հանդիպած կլինեք։Ողջ երիտասարդ տարիներս անցել են տանը գիրք կարդալով կամ անիմաստ սերիալներ դիտելով։Գրելը կարծես կենդանացրել է ինձ։Ռոզա Նաթալին իսկական ես եմ,այն ես-ը, որը այդպես էլ կմնա որպես ֆեյք…մի խոսքով, կարծում եմ հասկացաք, թե խնդիրն ինչումն է։Եվ այս ամենից զատ՝ կարծում եմ որդիս էլ չի խրախուսի գիրք տպագրելուս ցանկությունը։Իհարկե, զարմանալի,բայց և այնպես մեր երկրում հաճախ հանդիպող անիմաստ բարդույթներ են,որոնց ստիպված ենք ենթարկվել։Եթե անկեղծ լինեմ, Ձեր գործընկերուհուց ստացված առաջարկից հետո հանգիստս կորցրել եմ,բայց իրոք չեմ կարող համաձայնվել։Կուզենայի տպագրած գիրք ունենալ ու բացարձակ այն բանի համար չէ,որ գումար վաստակեմ այլ…Գրականությունն ու ստեղծագործելը իմ ապրելակերպն է, իսկ իմ տեսակի մարդկանց համար գիրք հրատարակելը նույնն է, ինչ սպային գեներալի կոչում շնորհես։Հավատացե՛ք, եթե նման արգելքներ չլինեին, վաղուց իմ միջոցներով տպագրած կլինեի։Ֆինանսական որևէ խնդիր երբևէ չեմ ունեցել։ Կարծում եմ կարողացա սպառիչ պատասխան տալ Ձեզ։Կրկին անգամ շնորհակալ եմ։
Կարդալով այս տողերը,որքան էլ դա տարօրինակ թվա, հասկացա,որ ճիշտ ուղղու վրա եմ։ Նախ ասեմ,որ չգիտեմ ինչու ինձ թվում էր Ռոզա Նաթալի կեղծանվան տակ թաքնված էր մոտ քսան հինգ տարեկան սևահեր, չափազանց բարետես մի գեղեցկուհի, ինչպես գլխավոր նկար տեղադրած Ֆաբիան Պերեսի գլուխգործոցում։Թե ինչն էր նման կարծիքի ձևավորման պատճառը չեմ կարող ասել,այնպես որ բավական հիասթափված էի իմ ինտուիցիայից։Փաստորեն այդ հրաշալի դետեկտիվների հեղինակը միջին կամ միջինից բարձր տարիքի կին էր,ով սահմանափակ մտածելակերպի տեր ամուսին ուներ, ում գեները փոխանցվել էին նաև որդուն։Նա Ռոզա Նաթալի կեղծանվամբ ստեղծել էր իր աշխարհը,որտեղ ապրում էր իր օրենքներով,վայելում էր ընթերցողների սերը ու ստեղծագործությունների միջոցով փորձում էր իր խոսքը հասցնել հանրությանը,այն խոսքը,որի իրավունքը կարծես իր տանը չուներ։
Ինքս ինձ համար կազմեցի զրուցակցիս հոգեբանական պատկերը։Զարմանալի էր,բայց ուզեցա նորից գրել…բայց ոչ թե համոզելու նպատակով,այլ ուղղակի շփվելու։Ո՞վ էր Ռոզա Նաթալին,ի՞նչ արտաքին ուներ,քանի՞ տարեկան էր…մինչ այս պահը չեմ կարողանում հասկանալ,թե ինչը ինձ ստիպեց շարունակել այդ զրույցը։Գուցե օգտակար լինելու ցանկությունը…չգիտեմ։
ВЫ ЧИТАЕТЕ
ՏԻԿԻՆԸ ՄԱՐՍԵԼԻՑ (18+)
RomanceԵրբեմն կիրքն այնքան հզոր է լինում,որ նրան շփոթում են սիրո հետ։Սե՞ր թե ֆիզիկական տենչանք։Երբ հաշվի չես առնում ոչ տարիքային տարբերություն և ոչ էլ ընտանեկան վիճակ...