-Բա Լիզան ու՞ր ա,-մտնելով գրասենյակ՝հարցրեցի ես։
-Գրողի ծոցը,-առանց գործից կտրվելու՝ պատասխանեց Առնակը,-Լիզա ե՞ս թողել։Գումարդ նստե՞ց հաշվիդ։ Սուսիկի հեքիաթների ժողովածուից քո մասնաբաժինն է։
Առնակը չափազանց սառն էր խոսում ինձ հետ։ Իհարկե սխալ էի,սխալ էի,որովհետև մարդ պետք է պատրաստ լինի լսել իրականությունը,լսել այն, ինչի հետ անվերապահորեն համամիտ կլիներ, եթե սթափ մտածելու ընդունակությունը կորցրած չլիներ։
-Կներես ինձ, ախպե՛րս,-առանց վարանելու խոսեցի ես՝ ձեռքս դնելով բազմիցս իր հավատարմությունն ապացուցած ընկերոջս ուսին,-Առնա՛կ, քո օգնության կարիքն ունեմ։Սխալ չհասկանաս,բայց օգնության, այլ ոչ թե խորհուրդների։Այն ինչ ասում կամ ասելու ես, հավատա՛ ինձ,քեզանից լավ եմ հասկանում,բայց…
-Բայց վախենում ես հետո ողջ կյանքում գլխիդ տալ…,-ընդհատեց նա։
-Հա՛, վախենում եմ,գրո՛ղը տանի, խելագարվում եմ նրա համար։Այսօր այնպես էի ուզում մոտենալ և հպվել շուրթերին,որ ճակատս սառը քրտինքով էր պատվել։ Եթե մի քանի վայրկյան էլ մնար տեսադաշտումս, գուցե ամուսնու մռութը ջարդեի…
Պատմեցի Առնակին այսօրվա դեպքերը, ինչը էլ ավելի մտահոգեց նրան։
-Ուզածդ ի՞նչ է։Բաժանվի ու քեզ հետ ամուսնանա՞։ Նախ փորձիր հասկանալ, թե ինչ ակնկալիքներ կարող ես ունենալ։Դու ընտանիք ես քանդելու,ապրելու ես այն մտքի հետ,որ կողակցիդ կյանքում երկար տարիներ այլ տղամարդ է եղել,նա իր սրտի տակ կրել է ուրիշի երեխային,որը հիմա հասուն տղամարդ է,իսկ ի՞նչ կարող ես տալ դրանց փոխարեն։Ենթադրենք նա հանուն քեզ հրաժարվի այդ ամենից,համոզվա՞ծ ես, որ մի քանի գիշեր անկողնում միասին այս ու այն կողմ գալարվելուց հետո չես գիտակցելու,որ նորմալ ընտանիք ես ուզում,երեխաներ ես ուզում…
-Ստո՛պ,-բղավեցի ես,-Առնա՛կ, դու ինձ լավ գիտես։ Կյանքումս որքա՞ն կանայք են եղել…անթիվ,միջինը շաբաթը երկու,երեք։Ես երբեք սիրահարված կամ պահի ազդեցության տակ ինքնատիրապետումս կորցրած չեմ եղել։Հիշու՞մ ես նույնիսկ ասում էիր.《արա՛, ո՞նց դու այդ էլիտար լրբերի վրա չես սիրահարվում։Խեղճերը ճղվում են մեջտեղից,որ ծոցդ մտնեն իսկ դու…》։ Առնա՛կ, երբ հայտնվում է քոնը, դու դա չես կարող չզգալ։Ողջ կյանքս գլխիս կտամ, եթե ընդառաջ չգնամ ճակատագրիս։ Առնա՛կ, հասկացիր Էթերին իմ բաժին սերն է այս կյանքում։Հավատա՛ ախպերս, դա ես չեմ ասում,դա ենթագիտակցությունս է թելադրում։
-Էթերի՞,փաստորեն Մարսելում ապրող Ռոզան իրականում Երևանում ապրող Էթերին է,որին սիրահարվել է տասը տարով երիտասարդ մի տղա ու փորձում է ինձ համոզել,որ դա է իր բաժինը։ Մի խոսքով՝ Վահե՛,ես դեմ եմ…պատկերացնու՞մ ես ծնողներիդ,բարեկամներիդ, շրջապատիդ արձագանքը։ Իսկ Էթերիիդ համար հետևանքները էլ ավելի սարսափելի կարող են լինել։
-Հա՛, պատկերացնում եմ,-արդեն բարկացա ես,-դե դու պատկերացրա,որքան համոզված եմ,որ թքած ումեմ թվարկածդ հակակշիռների վրա։Մի խոսքով՝ կօգնե՞ս…
-Կներես,բայց ես ինձ չեմ ների…,- պատասխանեց Առնակն ու վերցնելով սեղանից ծխախոտն ու կրակայրիչը՝ դուրս եկավ պատշգամբ։
Ի ուրախություն ինձ, շատ լավ էի ճանաչում ընկերոջս։ Դուրս եկա աշխատասենյակից՝ վստահ լինելով,որ մի քանի րոպե անց կլսեմ բջջայինիս զանգը։Այդպես էլ եղավ։
-Ասա՛…
-Հե՛տ արի,տեսնենք ինչ ենք անում։
ВЫ ЧИТАЕТЕ
ՏԻԿԻՆԸ ՄԱՐՍԵԼԻՑ (18+)
RomanceԵրբեմն կիրքն այնքան հզոր է լինում,որ նրան շփոթում են սիրո հետ։Սե՞ր թե ֆիզիկական տենչանք։Երբ հաշվի չես առնում ոչ տարիքային տարբերություն և ոչ էլ ընտանեկան վիճակ...