Մեր շուրթերը հպվեցին, մատներս ձուլվեցին նրա մաշկի հետ ու մի ակնթարթ զգացի կրքի հոսանքի շիթը, որ պատել էր մարմինս ու… մոռանալով այս աշխարհում ամեն ինչ՝ ամուր սեղմեցի նրան մարմնիս։
Կրքի այս շիկացած լավայի մեջ միայն ես էի տիրապետում սիրո կանոններին, չնայած հակառակը պիտի լիներ… նա ավելի փորձառու էր…
Էթերին հասկանում եր մարմնիս լեզուն։
Նրա ամեն մի հպումից մարմնովս սարսուռ էր անցնում: Զգում էի թավշյա մաշկի ջերմությունը։
Էթերիի շքեղ մարմինը ազատեցի հագուստների կապանքներից՝ թողնելով միայն ճերմակ կուրծքը գրկող մետաքսյա կարմիրը, որ հրդեհվում էր հայացքիցս…
Կարծես միաձուլվել էինք։
Վայելքն այնքան նուրբ էր ու ներդաշնակ,որ նույնիսկ շնչառություններս էր իրար հետ համընկնում։Կարծես չկար մի կետ մեր մարմինների վրա, որ չմասնակցեր այդ հրաշքին: Զգում էի Էթերիի մարմնի փոթորիկը, որ փոխանցվում էր բոլոր բջիջներիս… նրա շուրթերն էի զգում ամենուր…
Եվ ժայթքեց սիրո հրաբուխը,որը այդ չկրկնվող գիշերվա տրամաբանական ավարտն էր։Էթերին պառկել էր գլուխը կրծքիս դրած ,,իսկ ես նրա սև սաթի պես մազերը փաթաթում էի ցուցամատիս հետո նորից քանդում։
Այնպիսի զգացողություն էր,որ կյանքս հաջողվել է։ Ներսս լցված էր բավարարվածությամբ,երբեք ինքնագնահատականս այդքան բարձր չէր եղել, որքան այդ պահին։Ընդմիջումները տևում էին մոտ տասը կամ տասնհինգ րոպե, ու նորից սուզվում էինք կրքի օվկիանոսում։Նրա ծանր շնչառությունը այնպես էր ծակում ականջս,որ քիչ էր մնում ուշաթափվեի։Էթերին հրաշք էր…էթերին կարծես իրական չէր։
Երկուսս էլ չնկատեցինք, թե ինչպես 《պերեկուռ》-ներից մեկի ժամանակ քնեցինք։Կլիներ լուսադեմ հինգը կամ ավելի ուշ։
Արթնացա շուրթերիս ցավից՝Էթերին կծեց։Երբեք առավոտն այսքան երջանիկ չէր եղել։
-Բարի լույս,երիտասա'րդ,-այս անգամ համբուրելով քիթս՝ շշնջաց նա։
-Բա՛րև, իմ հրաշք,-շուրթերիս մոտեցնելով նրա նուրբ մատները՝ պատասխանեցի ես,-բա սուրճս ու՞ր ա։
Էթերին ծիծաղեց և իսկույն վեր կեցավ տեղից։ Միայն նրա քայլվածքը բավական էր, որ նորից աչքերիս առաջ սևանար։Դեռ երկու քայլ էլ չէր հեռացել, երբ ձեռքս ձգեցի ու բռնելով թևից հետ քաշեցի դեպի ինձ ու…ու այդպես մի ամբողջ օր։Նույնիսկ հաց ուտել չկարողացանք,ողջ օրը միայն պաղպաղակով յոլա գնացինք՝ ափսոսալով այն ժամանակը,որը ծախսելու էինք սնվելու վրա։
-Կյանքի երկրորդ կեսում ամեն ինչ պետք է սկսել նորից, տրվել խելառ ժամանակի քաոսային պուլսին, լսել ներքին ձայնդ և առանց վարանելու ընդառաջ գնալ հեգնող ճակատագրին,-արդեն ինքն իրեն լիովին արդարացրած՝ խոսեց Էթերին և քայլեց դեպի լոգարան։
Մեզ մնացել էր մեկ ժամ,որից հետո նա պետք է հեռանար՝նորից վերադառնալու ակնկալիքով։
-Սա կյանքիս լավագույն ակնթարթներն էին,-հրաժեշտից առաջ ասաց Էթերին,- այ հիմա վստահ եմ՝ այս ամենից հրաժարվելը կյանքիս ամենակոպիտ սխալը կլիներ,թող դավաճան կոչվեմ,թող ինքս ինձ երբեք չներեմ,բայց այս ժամերը իմ ողջ կյանքն էին։ Անցյալս,ներկաս ու առավել ևս ապագաս։Երազել էի սրա մասին,ապրել այդ երազով ու շարունակելու եմ ապրել այն լիցքերով,որը ինձ փոխանցեցիր։
-Հեռախոսիդ համարը մոռացար,-վերջին պահին ասացի ես։
-Չէ՛, չմոռացա։Ես քեզ կգրեմ,-պատասխանեց Էթերին և դուրս եկավ տանից խնդրելով,որ իրեն չուղեկցեմ։
ВЫ ЧИТАЕТЕ
ՏԻԿԻՆԸ ՄԱՐՍԵԼԻՑ (18+)
RomanceԵրբեմն կիրքն այնքան հզոր է լինում,որ նրան շփոթում են սիրո հետ։Սե՞ր թե ֆիզիկական տենչանք։Երբ հաշվի չես առնում ոչ տարիքային տարբերություն և ոչ էլ ընտանեկան վիճակ...