★1★

967 34 7
                                    

- Մամ ջան, մի մտածի իմ մասին։
- Ասում եմ չէ։
- Մամա, խնդրում եմ, ախր մամա, Գաբին իրեն իրոք լավ չի զգում։ Հիմա էլ գնում եմ իրենց տուն։
- Ասում եմ հերդ եսիմ ինչ կդնի գլխիս։
- Մամ խնդրում եմ համոզի, չեմ ուզում ընկերուհուս մենակ թողնեմ։
- Էս գիշերվա կեսին ինչի՞ ես դռանը։ Դու շուտվանից պետք ա լինեիր Գաբիի տանը։
- Մամ, դեղ եմ եկել գնելու։
- Չես վախու՞մ։
- Մամ ջան, ես իմ հոր աղջիկն եմ, ինչպես կարող եմ վախենալ։ Մեքենայով եմ։
- Լավ դե վաղը շուտ տուն կգաս։
- Լավ, որ պապան գա տուն, բան ասի, կզանգես։
- Լավ, դե շուտ կքնես։
- Օկիկ։

Ընկերուհիս վիճել էր ընկերոջ հետ, բաժանվել էին 4 տարի ընկերություն անելուց հետո, հիմա էլ չէր կարողանում հաշտվել այդ փաստի հետ։ Գաբիի հետ լավ ընկերներ ենք դպրոցական տարիներից։ Հիմա էլ իրար հետ ենք աշխատում ու հեռակա սովորում։ Ես' Լյուսին, Գաբիի հետ սովորում ենք որպես ապագա տնտեսագետ, բայց աշխատում ենք ես ' սցենարիստ և ռեժիսոր, իսկ նա ' պրոդյուսեր։ Ես 23 տարեկան եմ։ Ու հիմա էլ դեղատնից գնեցի հանգստացնող դեղ ու գնում եմ մեքենայից մոտ, քանի որ խցանում էր, ու ես ստիպված էի մեքենաս դեղատնից ահագին հեռու կանգնեցնել ու ժամը 23:00 քայլել ամայի փողոցով։
Ինձ համար մտամոլոր քայլում էի ու մտածում էի ինչ սուտ կարելի էր հորինել տնօրենին ասելու համար, որ աշխատանքի չէինք գնալու։ Սա ինչ ձայներ են։ Ինչ-որ տղաների գոռգոռոց լսեցի։ Ուրիշ կողմով ճանապարհ չկար, ստիպված գնացի այդ ճանապարհով, չնայած որ պաշտպանված էի ոտքից գլուխ, ու մինչև գլուխս կորած էի սառը քրտինքի մեջ։ Հայտնվեցի ծեծկռտուքի մեջ։ Դիմացս ծեծում էին ինչ-որ մեկին,երբ խփեցին դանակով ու իմ ձայնը դուրս եկավ.

Ընկերուհիս վիճել էր ընկերոջ հետ, բաժանվել էին 4 տարի ընկերություն անելուց հետո, հիմա էլ չէր կարողանում հաշտվել այդ փաստի հետ։ Գաբիի հետ լավ ընկերներ ենք դպրոցական տարիներից։ Հիմա էլ իրար հետ ենք աշխատում ու հեռակա սովորում։ Ես' Լյուսին, Գաբիի հետ ...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

- Ա՜,- բոլորը շրջվեցին,- գնացեք այստեղից, ի՞նչ եք անում, ես հիմա ոստիկանություն կզանգեմ։ Ես հեռախոսս հանեցի, որ զանգեմ, երբ այդ տղաները վեր կացան ու շրջվեցին իմ կողմը։
- Գնացեք այստեղից, արագացրած,- վիրավոր տղան գոռաց վրես։ Մի պահ ուզեցի թողնեմ գնամ, ես ուզեցի իրեն օգնել, իսկ ինքը, բայց ուշքի եկա,- գնացեք։ Աղջկան բան չասեք, ինքը մեղք չունի, որ հայտնվեց այստեղ, գնացեք։
- Ես չեմ գնա, բոլորդ գնացեք, թե չէ հիմա....,- ես էլ չգիտեմ ինչ էի անելու, եթե չգնային,- ինչպե՞ս եք ձեզ զգում։
- Լավ եմ։
- Եկեք, ես ձեզ հիվանդանոց կհասցնեմ։
- Չէ։ Դուք գնացեք, ես լավ եմ։
- Արյան մեջ շաղախվել եք, ասու՞մ եք  գնամ։
    Քմծիծաղ տվեց.

Կփոխե՞ս կյանքսМесто, где живут истории. Откройте их для себя