★2★

520 25 0
                                    

Առավոտը մի կերպ աչքերս բացում եմ ու տեսնում եմ, ես ինչ-որ անծանոթ տղայի ձեռքը բռնել, քնել եմ։ Միանգամից ձեռքս հետ տարա ու ինքն էլ դեռ չէր արթնացել։ Մի թեթև ջերմում էր, ինչպես և գուշակել էի։ Միայն մի բան էի խնդրում Աստծուց, որ նա արթնանա, ու նրա հետ ամեն ինչ կարգին լինի։ Դեռ ժամը 8-ն էր, ես չափեցի նրա ջերմությունը։ Ա՜։ 38,5։ Ի՞նչ եմ անելու, իսկ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի ես ինձ չեմ ների։ Ես ամեն կերպ փորձում իջեցնել նրա ջերմությունը։ Սառը թրջոց դրեցի ճակատին ու ձեռքերին։ Ու ժամը 11-ի կողմերը նա աչքերը բացեց։ Ջերմությունը 37,5 էր։

- Փառք Աստծո։
- Մտածու՞մ էիր կմեռնեմ։ Ես ոնց կարող եմ քեզ նման աղջկան խնդիրներ պատճառել, այն դեպքում, երբ փրկել ես կյանքս։
- Գիտե՞ս, ինչպես եմ վախեցել։
- Չես քնե՞լ գիշերը։
- Չէ։,- նայեց ջերմաչափին, որը մահճակալի կողքի դարակի վրա էր։
- Ջերմությու՞ն ունեի։
- Հա։
- Հո հիմար-հիմար չեմ խոսե՞լ։
- Չէ։
- Տենց ուժեղ վախեցե՞լ ես։
- Հա։
- Ասում եմ չէ, ոնց կարող էի թողնել, որ բանտ գնաս։
- Ես իմ համար չի, որ մտածում եմ։ Եթե քեզ մի բան լիներ, ես ինձ չէի ների։
- Դրա համար էլ ես ապրում եմ,- նա ուզեց նստի։
- Սպասիր։ Կտրուկ շարժումներ մի անի։ Վերքդ դեռ բաց ա։ Պառկած կմնաս մի քանի օր, մինչև ամեն ինչ լավանա։ Բայց մի բան կարո՞ղ եմ հարցնել։
- Ասա։
- Ընտանիքիդ անդամներին չե՞ս ասելու։
- Չէ։
- Բայց քեզ խնամք ա պետք։
- Դու կխնամես։
- Ես չեմ կարող։
- Փողով,- ես մի արհամարհական հայացք գցեցի նրա վրեն,- կներես, ուղղակի սովորել եմ ամեն ինչին փողով հասնելուն։

Ոչինչ չէի խոսում, որովհետև վիրավորվեցի։ Նշանակում ա, ես փողով կարող եմ խնամել, առանց փող ' ոչ։

- Խնդրում եմ խոսիր հետս։ Ես ներողություն խնդրեցի քեզնից։
- Եթե ես ասում եմ չեմ կարող ուրեմն չեմ կարող։ Հայրս դեմ կլինի։ Ու կսպանի ինձ, եթե իմանա ինչ եմ արել ու առավել ևս ինչ-որ անծանոթ տղայի հետ մի սենյակում եմ եղել։
- Լավ դե, ես ինձ կխնամեմ։
- Դու չես կարող։ Քույր, ընկերուհի չունե՞ս, որ քեզ խնամեն։
- Նրանք այդքան էլ սառնասիրտ չեն։
- Ուզում ես ասել ես սիրտ չունե՞մ։
- Չէ, էդ ի նկատի չունեի։ Բոլորը չի որ քո նման մաքուր են, անմեղ ու անվախ։ Եթե քույրս իմանա կխառնվի, ու փոքր ա 19 տարեկան չի կարող ինչ-որ բան անի։ Ընկերուհիս, դե բոլորին իմ փողերն են պետք, ոչ ես։
- Փաստորեն ունես ընկերուհի։
- Էլ չէ։ Իսկ դու՞։
- Ես ի՞նչ։
- Ունես ընկե՞ր։
- Դու ոնց ես մտածում, եթե ես ընկեր ունենայի, ես կլինեի այստեղ։ Երբեք։
Լավ հիմա գնամ մի բան պատրաստեմ, քեզ սնունդ ա պետք։ Դու էլ մտածի, թե ում ես կանչելու քեզ խնամի։

Ես գնացի հաց պատրաստեցի ու մեկել մեկը գոռում ա.

- Բարի աղջիկ,- գնացի նրա մոտ։
- Լյուսի։
- Մհեր։
- Ասա։
- Մի բաժակ ջուր կտա՞ս։
- Հեսա։

Ես ուտելիք ու ջուր տարա նրա համար։

- Կօգնե՞ս նստեմ։
- Բայց շատ զգույշ, միայն իմ օգնությամբ։

Ես օգնեցի նրան, բայց նրա վզնոցը կպավ շորիս ու դուրս չէր գալիս։ Ես ինձ հետ քաշեցի ինձ քաշեց այն ու սեղմեց Մհերին։

- Ա՜խ,- ես նորից փորձեցի, բայց նույն պատկերը։
- Հիմարիկ, սպասիր, չես տեսնում կպել ա շորիդ։

Ես չէի կարողանում աչքերս բարձրացնել, որովհետև դրանք բախվում էին նրա աչքերին։ Երբ նա ազատեց ցեպը, ես ուզեցի գնալ։ Նա բռնեց թևս։

- Սպասիր։
- Մի անի։
- Ինչի՞։
- Որովհետև ինձ էլ մնացած ընկերուհիներիդ նման փողով ու նման ռոմանտիկ պահեր ստեղծելով չես գրավի ու քեզնով անի։
- Լյուսի։ Նեղացրե՞լ եմ քեզ։

Ես ոչ մի բան չէի խոսում, որովհետև ես զգացի, որ սխալ վարվեցի, ինքն ինձ ոչ մի բան չարավ, իսկ ես բորբոքվեցի, որովհետև Գաբին ինձ օրինակ էր որ հեռու մնան ռոմանտիկ պահերից։ Ես հասկացա իմ սխալը։ Բայց քանի որ երբեք չեմ խոստովանի այն, ես լռեցի։

- Ես չէի ուզում քեզ նեղացնեմ։ Ու չգիտեմ էլ ինչի տենց բան եղավ։ Ես իրոք պլանավորած ոչ մի բան չեմ արել։
- Հա, ոչինչ։ Հեսա ես կգամ։
- Գալուց հետդ կբերես Լյուսիի ժպիտը։
- Որ գտնեմ կբերեմ։

Չէի հասկանում, թե մենք որտեղենք։ Հիմա կնկարագրեմ տունը։
Երկու հարկանի առանձապես ոչ մի կահույք չունեցող, ինչ-որ թանկ վերանորոգում չհիշեցնող տուն էր։ Այն վերանորոգված էր ոչ շատ ճոխ, բայց շատ համեստ ու գեղեցիկ։ Կահույքը թանկ էր, բայց քիչ։ Նրան նայելով կարող էիր ասել, որ լավ ապահովված ընտանիքից ա, բայց տանը չկային հարուստին վայել անիմաստ բաներ։ Բազկաթոռներ, բազմոց, սեղան, աթոռներ, հեռուստացույց։ Այն ինչ սովորաբար ունենում են նոռմալ մարդիկ։ Մոտ մեկ ժամ ես հավաքեցի տունը, քանի որ երևում էր, որ այստեղ հաճախ էին շատ մարդիկ լինում, ինչն էլ ապացուցում էր գարեջրի շշերի քանակը։ Սիրում եմ մաքրությունը։ Սկսեցի գործ անել, աման լվանալ, ավլել, քանի որ փոշեկուլը անհարմար էր այդ տան համար, փոշիները վերցրեցի, անցավ մեկ ժամ, բայց  ես չէի լսում Մհերի ձայնը։ Հետո էլ որոշեցի հեռախոսովս խաղալ։ Երբ վերցրեցի հեռախոսս վախեցա։ Մաման, Գաբին, բոլորը զանգել էին մի քանի անգամ։ Զանգեցի Գաբիին։

- Լյուսի, ու՞ր ես կորել։
- Հո մամային չես ասել։
- Չէ, զանգեց ինձ, ձևացրեցի թե քնած եմ, վեր կացա, ասեցի, քնած ես։ Ասավ, որ վեր կենա կասես զանգի։ Հիմա հարց առաջին ' ինչի՞ երեկ հետ չեկար։
- Դե Գաբի, կգամ կպատմեմ, երկար պատմություն ա։
- Հարց երկրորդ ' ու՞ր ես։
- Կգամ կասեմ։
- Ում՞ հետ ես։
- Կգամ կասեմ։
- Լյուսի, ի՞նչ ես թաքցնում։
- Ոչ մի բան։ Չեմ կարող հեռախոսով պատմել,- ու Մհերի հեռախոսին զանգում են։
- Լյուսի, ու՞մ հեռախոսն ա։
- Գաբի, եթե մաման քեզ զանգի կամ չվերցնես կամ էլ կասես քնած եմ։ Մի խոսքով, սուտ հորինելու մեջ դու ես վարպետը։

Ի՞նչ անեմ։ Գրած ա մամա։ Մհերի մայրն ա զանգում, որ տուն չի գնացել անհանգիստ են, ինչ անեմ, որ մտածեն ամեն ինչ լավ ա։ Վայ, հիմա էլ հայրն ա զանգում։ Ես հեռախոսը տարա, որ տամ Մհերին, բայց նա քնած էր։ Նրա հեռախոսը մատնահետքով բացեցի ու սմս գրեցի մորը, որ ամեն ինչ լավ ա, տղեքով են եղել, չեն լսել հեռախոսի ձայնը։ Իր ընկերոջ ծնունդն էր երեկ։ Մտնում ա լողանալու, դուրս գա կզանգի։ Ձեռքս դրեցի Մհերի ճակատին, վառվում էր։ Վազեցի դեղատուն, ու գնեցի բոլոր այն դեղերը, որոնք կիջեցնեին նրա ջերմությունը։

Կփոխե՞ս կյանքսМесто, где живут истории. Откройте их для себя