Առավոտը շարժվեց Մհերը, ես էլ իր նման արթնացա, բացեցի աչքերս ու տեսնեմ երեք զույգ աչքեր մեզ են նայում։ Մի պահ վախեցա։
- Մամ, ի՞նչ եք անում սենյակումս։
- Շատ սիրուն էիք քնել։Ես միանգամից վեր կացա մահճակալից, բայց Մհերը բռնեց թևս ու չթողեց գնամ։ Ու այնքան ամուր էր սեղմում ու ձգում, որ ես ստիպված նրա մոտ նստեցի։ Մեր երկուսիս դեմքն էլ ահավոր էր։ Դե իմը չեմ տեսել, բայց Մհերինը ահավոր բաներ էի նկարել, գրել։
- Շատ սիրուն ա ձեր դեմքը։ Մեկ-մեկ մտածում եմ ինչ ունեք դուք երկուսով, որը միավորում ա ձեզ երկուսիդ։ Ու ես այսօր հասկացա։ Երկուսդ էլ աննոռմալ եք։( Լիլի)
- Դու ընդհանրապես մի խոսա։ Ժամը քանի՞սն ա։
- Ժամը 10-ն ա։
- Հ՜։ Մհեր, ուշացար աշխատանքից։ Վեր կաց, արագացրու։
- Չէ Լյուսի ջան, այսօր Մհերը չի գնալու աշխատանքի։ Այսօր էլ միասին անց կացրեք ձեր օրը։(Հայրը)Ու նրանք դուրս եկան սենյակից։ Ես վեր կացա, որ գնամ իմ սենյակ։
- Սպասի,- ու քեց թևիցս։
- Ես չեմ պատրաստվում իմ օրը անց կացնել այս 4 պատի ներսում։
- 4 չէ, 3։
- Վայ։ Առավոտով նեռվերս մի կեր։ Ես գնում եմ։
- Չես գնում։
- Մհեր, մի տարեկան երեխա ես լրիվ։ Վեր կաց, հույս ունեմ ամբողջ օրը տանը պառկած չես մնալու։
- Չէ, ընկերներիս հետ եմ անցկացնելու։
- Կծանոթացնեմ ինձ նրանց հետ։
- Վստա՞հ ես, որ ուզում ես։
- Հա, ինչի՞ չէ որ։ Ընկերուհուդ էլ կբերես տեսնեմ ով ա, որ դու...
- Որ ես չեմ սիրում։ Լավ, դե ժամը երեկոյան 10-ին պատրաստ կլինես։
- Ու՞ր ենք գնալու։
- Խնջույքի։
- Որտե՞ղ։
- Սրճարան։
- Լավ։ Իսկ դու դու՞րս ես գալու տնից։
- Հա, հեսա, որ արթնանամ, լողանամ, հաց ուտեմ, դուրս եմ գալու։
- Դե պակա։ Կհանդիպենք երեկոյան։Արդեն ժամը 10:15 էր Մհերը չկար։ Զանգեցի չպատասխանեց։ Մեկել մեծ արագությամբ ինչ-որ մեքենա բակ մտավ։ Մհերն էր։ Ես իջա ներքև։
- Ինչի՞ ուշացար։
- Շատ սիրուն ես։
- Ապրես։
- Բայց իզուր ես սենց հագնվել։- Սենց ոնց։
- Դու էս վիճակով տնից դուրս չես գա ինչ մնաց գաս սրճարան։ Հա ի դեպ, քեզ որտեղի՞ց էս շորը։
- Լիլիի հետ ենք պատվիրել։
- Բայց գնա հանի, վերև-ներքև հագի ու իջի։
- Լավ։Ես էլ հարցեր չտվեցի, որովհետև չեմ սիրում ավելորդ հարցեր տալ, երբ գիտեմ ինչի ա մարդ նման ձև ուզում։ Ուստի գնացի փոխվեցի։ Ու իմ բոլոր շորերը ես գնում էի իմ մեքենայիս մեջ հավաքած գումարով։
- Այ ապրես։ Լյուսի մի բան եմ ուզում ասեմ, բայց չգիտեմ ոնց ասեմ։
- Սովորական, ասա չեմ նեղանա, չեմ նեղվի։
- Լավ, մոռացի։
- Լավ։
- Քեզ եթե փող պետք լինի կասես։
- Մերսի, որ մտածում ես իմ մասին, բայց դեռ ահագին ունեմ։
- Բայց ոնց։
- Ի՞նչը ոնց։ Ուղղակի մեքենայիս մեջ նվերների համար գումար էի հավաքել։
- Ինչի՞։ Առիթ կա՞։
- Չէ, ուղղակի սերիալ պետք ա նկարվի իմ գրած սցենարն ա, պարզապես մի քիչ փոփոխված։ Ես ավարտը վատն էի գրել, փոխել են։ Ու որ ծնողներս միշտ ինձ աջակցել են ուսման ու աշխատանքի հարցում, ես էլ որոշեցի նվերներ գնել ու սկսեցի գումար հավաքել արդեն մեկ տարի։
- Բա դու ի՞նչ գիտեիր, որ կընտրեն քո սցենարը։
- Դե ես դա վաղուց էի գրել, կարդաց պրոդյուսերը, հավանեց, ասավ այս մի կինոն վերջացնենք դա կնկարենք, դու սկսի ընտրել դերասանների։ Ու տենց էլի։
- Լավ,պարզ ա, դե արի գնացինք։ Ուշացել ենք։
- Լավ, մի փնոփնթա։ Արի, ի՞մ մեքենայով ենք գնում։
- Չէ, իմ։
- Ես կվարեմ։
- Չէ։
- Պահ։ Տուն գալուց ես եմ վարելու։
- Սուս արա ու առաջովս գնա։
- Տանն ասե՞լ ես։
- Ի՞նչ։
- Որ ու՞ր ենք գնում։
- Չէ չեմ ասել, էն երբ եմ ասել։
- Իսկ ես ասել եմ։
- Յախք։ Որ չփչացնես չի լինի։
- Ի՞նչ էի փչացնելու։
- Գնա գնա։ Պարտադիր չի իմանաս։ Ես ոչ մի անգամ էլ չեմ ասել ուր եմ գնում, երբ կգամ։
- Հետևս կանգնի հա, ես գնացի։Մենք գնացինք սրճարան։
Ահավոր էր էն տեսարանը, որ ես տեսա։ Աղջիկ, տղա իրար խառնված։ Մհերը աչքերս փակեց, հենց մտանք ներս։- Այսքան տեղը աչքերդ փակ կանցնենք։
- Բաց թող, դու հիմար ես։
- Այ էս մեկը դու չպետք ա ասեիր։
- Պահ։ Ի՞նչ ես անելու։ Սպանելու ես։ Ես պատրաստ եմ մեռնել, բայց միայն քո ձեռքով։Ու աչքերս բացելուն պես, ես զգացի նրա շունչը իմ շուրթերին։ Ու նա ինքն իրեն հրեց։ Ես ապշել էի ու հետո էլ չիմանալով ապտակել նրան, թե ուղղակի թողնել ու դուրս գալ։ Ես ընտրեցի երկրորդը։ Ուղղակի դուրս գալու փոխարեն ես ուղիղ գնում եմ ինքս չիմանալով ուր։ Ու ես հայտնվում եմ միջանցքում, ու նա իմ հետևից գալիս էր անունս տալով։ Ու վերջապես մի հատ դուռ տեսա ու միանգամից մտա այդ դռնով ու փակեցի այն։
- Լյուսի բացի դուռը խոսենք։ Բացի, կներես, բայց բացի։ Լյուսի, դու չպետք ա լինես այս սենյակում։ Բացի դուռը, քո նման աղջկա համար սա պետք չի, քեզ չպետք ա տեսնեն այստեղ։ Բացի։
- Ի՞նչ ասեիր,- ես բացեցի դուռը։ Նա ինձ ներս հրեց ու գրկեց։
- Դու աննոռմալ ես։ Արի գնում ենք։ Երբեք չմտնես այստեղ։
- Ինչի՞։ Շատ էլ լավ տեղ ա։
- Արի գնացինք։
- Գնա։
- Բայց ինչի՞ ես լացում, ես քեզ վատ բան չարեցի։
- Վա՞տ բան չարեցիր։ Դա վատ չէր։ Միգուցե քո, այստեղ գտնվող աղջիկների համար լավ ա դա, բայց ոչ ինձ համար։Ու ես հեռացա այդ վայրից։ Քանի որ իմ մեքենայով չէի ճանապարհ ընկա ոտքով ու գիտեի, որ Մհերը կգա հետևիցս, դրա համար էլ այնպիսի տեղերով գնացի, որ նա ինձ չէր գտնի։ Մոտավորապես կես ժամ քայլել էի, երբ ձայներ էի լսում։ Ա՜խ, ինչքա՜ն եմ վախենում մթում լսվող ձայներից։ Ու այդ ժամանակ Մհերը զանգում էր, անընդհատ զանգում էր։ Ու պատասխանեցի, որովհետև ահավոր վախենում էի ու տեղս ասեցի։ Նա եկավ, ինձ տուն տարավ ու դուրս եկավ տնից։ Ես ահավոր անհանգիստ էի։ Տանը ոչ ոք արթուն չէր։ Ես գրեցի, զանգեցի, բայց չէր պատասխանում։ Ու ամբողջ գիշեր ես պատուհանի կողքից այս կողմ չեմ եկել։
ВЫ ЧИТАЕТЕ
Կփոխե՞ս կյանքս
RomanceԱղջիկը փրկում է անծանոթ տղայի կյանքը, որի պատճառով էլ փախչում է տնից։ Իսկ մնացած իրադարձությունները դրսևորվում են իրենցից անկախ։