Մենք ամուսնացանք։ Իմ կյանքում ես երբեք այսպիսի հարսանիքի մասին չէի մտածել։ Նախ առավոտյան շատ դժվար արթնացա, հետո էլ ճանապարհին մեքենան փչացավ, իմ բարեկամներից մարդ չկար իմ հարսանիքին, եկեղեցում ուշագնաց եղա, Եվան զանգեց մեզ դժբախտություն մախթեց։ Ամենավատ բաները պատահեցին։ Բայց ամեն ինչ առջևում էր։ Մենք ամուսնացանք։ Ու ապրում էինք երջանիկ։ Այդպես էլ ծնողներս ինձ չներեցին ու չընդունեցին։ Բայց ես հույսս չէի կորցրել, որ մենք կբարշենք։ Ու մի օր էլ Լիլիի հետ գնացի ծնողներիս տուն։ Տանը մարդ չկար։ Խնդրեցի ու մի քանի ժամ սպասեցինք մինչև եկան։ Երբ եկան ինձ վրա նույնիսկ չնայեցին, մտան տուն ես էլ ինձ խցկեցի։
- Նույնիսկ հիմա չեք ուզում ներել ինձ։
- Ի՞նչ գործ ունես այստեղ։ Դու տուն չունես։ Քո տունը ամուսնուդ տունն ա։
- Գիտեք ինչ։ Ձեր աղջկան դուրս հանելով դուք ոչ իրեն եք վատություն արել, ոչ էլ մեզ։ Մենք իրեն մեր տան աղջկա պես սիրում ենք, իսկ ինքը մեզ ա սիրում, բայց դուք ձեզ եք վնասում։
- Մենք մի աղջիկ ունենք, ով հիմա դասի ա։
- Դուք շատ եք զղջալու,- ես սեղմեցի Լիլիի ձեռքը, որ էլ չխոսի,- ինչի՞ ես ձեռքս սեղմում։ Ես պետք ա խոսեմ։ Հա ձեր աղջիկը ձեզ խաբել ա, որովհետև փրկել ա ախպորս կյանքը, հետո փախել ա տնից, որովհետև կսպանեիք իրեն, ու եկել ա մեր տուն, որովհետև ուրիշ գնալու տեղ չի ունեցել, ու եթե Մհերը պատուհանից չնայեր Լյուսին չէր ասի Մհերին, որ դուրս ա եկել տնից։ Իսկ գիտեք ի՞նչ ա արել Լյուսին մեր ընտանիքի համար։ Նա փրկել ա տան ճրագի կյանքը։ Նա փրկել ա Մհերին ոստիկաններից, մահից։
- Լիլի ի՞նչ ես խոսում։ Դու դա որտե՞ղից գիտես։
- Որ դու հեռացար տնից Մհերը ահավոր վատ վիճակում էր ու սկսեց պատմել ամեն ինչ։ Այդ մի քանի ամիսը ձեր աղջիկը մեր ամառանոցում բուժքույր ա եղել, դու՞ք գիտեք։
- Այսինքն։
- Պատմեմ։ Լյուսին դուրս ա եկել ու գնացել դեղատուն իր ընկերուհու համար դեղ գնելու, բայց նրա դիմաց ա հայտնվել մի տեսարան, որտեղ մի քանի տղաներ դանակահարում են եղբորս, ում հեռանալուց հետո, Մհերի ցանկությամբ նրան տարել ա ոչ թե հիվանդանոց, որ ոստիկանները իմանան, այլ Մհերի ամառանոց, որտեղ վիրահատություն ա կատարել։ Ու քանի որ Մհերը ջերմություն էր տալիս, իրեն լավ չէր զգում ու չկար մեկը, ով կխնամեր նրան, նա մնացել էր Մհերի մոտ։ Ու այսպես փրկել եղբորս կյանքը։ Դե հիմա էլ դուք գցեք բռնեք, հետ կընդունեք ձեր աղջկան, թե ոչ։ Ար Լյուսի գնացինք։Ես չէի զգում ոտքերս, Լիլին այնքան էր ոգևորված, որ ինձ ուղղակի քաշ էր տալիս։ Մենք նստեցինք մեքենան։ Ես նստեցի ղեկին։
- Լյուսի, ես կվարեմ։
- Մի մտածի, լավ եմ։Մենք ահագին գնացինք, երբ որ ինքնազգացողությունս կտրուկ վատացավ։ Ես մեքենան մեծ արագությամբ աջ տարա ու կանգնեցրեցի։
ВЫ ЧИТАЕТЕ
Կփոխե՞ս կյանքս
RomanceԱղջիկը փրկում է անծանոթ տղայի կյանքը, որի պատճառով էլ փախչում է տնից։ Իսկ մնացած իրադարձությունները դրսևորվում են իրենցից անկախ։