- Մի րոպե։
- Հա։
- Ինձ ձեր տու՞ն ես տանում։
- Հա։
- Բայց...
- Ի՞նչ-որ խնդիր կա։
- Իսկ եթե ծնողներդ հարցնեն, թե ով եմ ես։
- Կասեմ ընկերուհիս։
- Հ՞ն։
- Սովորական ընկերուհիս։
- Բայց, որ ձեր տուն տարար ի՞նչն ա փոխվելու, ոտքերս չեմ զգում, ուզում եմ գնամ հյուրանոց, մի բան ուտեմ ու քնեմ։
- Ու մի հյուրանոց։ Դու մնալու ես մեր տանը։
- Չէ, չեմ կարող քեզ նեղություն տալ։
- Ու դեռ դու ես նեղությունից խոսու՞մ։ Իմ պատճառով խնդիրների մեջ ես ընկել։
- Իսկ ծնողներդ դեմ չեն լինի՞։
- Արի, կտեսնես։Ես շատ էի ամաչում, որովհետև նրանք ինչպես ինձ կվերաբերվեին, եթե իմանային, որ փախել եմ տնից։
Մենք մտանք տուն ու նրանք ընթրում էին։- Բարև ձեզ։(ես)
- Բարև։( Ընտանիքի բոլոր անդամները)
- Մերոնք, ծանոթացեք, ընկերուհիս ա Լյուսին։Բոլորը խառնվեցին, ուրախացանք, եկան, գրկեցին։ Ես հարցական հայացքով Մհերին նայեցի նա էլ ժպտաց ու ասաց.
- Սխալ հասկացաք, մենք ուղղակի ընկերներ ենք։
- Հա մենք դա էլ հասկացել ենք։( Հայրը)
- Քո մտածածի դեպքում դու կասեիր «Իմ ընտրյալն ա»։( Քույրը)
- Լյուսի ջան արի նստիր, մեզ հետ ընթրիր։
- Որ խնդրեմ ինձ չէիք ցույց տա լոգարանի տեղը։( ես)
- Ես ցույց կտամ։( Մհեր)
- Բա ես կթողնեմ եղբայրս նեղություն քաշի, ես կցույց տամ։(Քույրը)։Այս հաճելի աղջիկը ինձ տարավ մի սենյակ։
- Սա քո սենյակն ա, իսկ կողքը Մհերի սենյակն ա։ Մհերի սենյակի կողքն էլ իմն ա։ Քո սենյակի լոգարանում կարող ես լվացվել։
- Շնորհակալ եմ շատ։
- Հա ի դեպ, մենք չծանոթացանք։ Ես Լիլիթն եմ։ Բայց դե ինձ Լիլի են ասում։
- Ես էլ Լյուսին եմ։
- Լավ, դու լվացվիր ու իջիր ներքև։ Եթե քեզ ինչ-որ բան լինի անպայման կասես ինձ։ Լինի դա հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ թե սնունդ։
- Լավ։ Շնորհակալ եմ։Ես լվացվեցի, ուղղեցի մազերս, մաքրեցի աչքերս ու իջա ներքև։
- Պապ, Լյուսին մեր տանն ա մնալու։(Մհեր)
- Հա խնդիր չկա։( Հայրը)
- Դեռ չգիտենք ինչքան ժամանակով։( Մհեր)
- Ինչքան պետք ա թող մնա։
- Չկա, շատ շնորհակալ եմ։ Դու ինձ մեծ լավություն ես անում, որ այս մեկը օրը թույլատրում եք մնամ այստեղ, բայց ես վաղը կգնամ։
- Սկսվեց։ Դու ինչի՞ ես միշտ ինձ հակաճառում։
- Մհեր, մենք հետո կխոսենք։
- Չէ։ Պապ եթե դու դեմ չես, կարող ա Լյուսին մնա մեր տանը։ Կարող ա դա լինի մի քանի օր, մի քանի ամիս, մի քանի տարի կամ էլ հավերժ։Հայրը ժպտաց ու մեղմորեն ասաց.
- Ասացի, ինչքան պետք ա թող մնա։ Աղջիկ ջան դու քեզ վատ մի զգա։ Եթե Մհերը մի բան անում ա ուրեմն գիտի ինչ ա անում։
- Պապ ջան, Լյուսին ինձ այնքան լավություն ա արել, որ ոչ մեկը չի արել։ Ինքը իմ հետ չի սկսել շփվել ինչպես մնացածը։
- Երևում ա։Ես ինձ համար խելոք ու մտախոհ հայացքով նայում էի խոսացողի երեսին ու երբ Մհերին նայեցի նկատեցի, որ վերևը կարմրել ա։ Սպիտակ վերև էր հագել ու ինչպես հասկացա վերքից էր։ Ուսին խփեցի, ականջը մոտ բերեց.
- Վերևիդ նայի։ Արի բարձրանանք վերև։ Վերքդ բացվել ա երևի։
- Մենք մի հատ գնանք վերև էլի։
- Լավ։Մենք բարձրացանք Մհերի սենյակը։
Այնքան մեծ էր նրա սենյակը։ Սենյակում դիվան, բազկաթոռ, հեռուստացույց, մահճակալ, պահարան, գրասեղան, մի խոսքով ամեն ինչ կար։ Շատ մեծ էր նրա սենյակը։ Երևում էր երկու սենյակ էր իրար կպցրած։ Պատերին մի կողմում իր և իր ընտանիքի նկարներն էին, մյուս կողմում հետաքրքիր ձևերով թերթեր, լրագրեր, հոդվածներ իր սիրելի դերասանի մասին։ Նրա նկարներն էին։- Լավ, արի պառկիր, վերքդ մշակեմ։ Բայց մի րոպե դուռը փակեմ։ Իսկ ունես ինչ պետք ա։
- Հա։Ես գնացի վերցրեցի մի տուփ, որտեղ կային ամեն ինչ։ Ես քանդեցին վիրակապը։
- Մհեր, կտրուկ ի՞նչ շարժում ես արել։
- Ոչ մի։
- Չխաբես, կտրուկ վե՞ր ես կացել տեղիցդ։
- Դե հա։
- Ապրես, քո նման խելացի, հասկացողի չեմ տեսել։ Լա վերքիդ։ Դու չես հասկանում, որ դեռ սա չի լավացել, որ ես տվել եմ ոչ մասնագիտական կարեր, սպասիր, գոնե վերք դառնա։ Դեռ ահագին ժամանակ ա հարկավոր մինչև որ էս արանքը փակվի։ Ուղղակի խնդրում եմ, եթե քեզ ինչ-որ բան ա պետք լինում, ինձ կզանգես։ Ես կգամ, եթե նույնիսկ դա լինի գիշերվա ժամը եսիմ քանիսը։
- Լավ։
- Ամեն մի խնդրի ժամանակ կզանգես կամ կգրես։
- Լավ։
- Դե ես գնամ իմ սենյակ, էս վերևդ էլ տուր տանեմ լվանամ, որ ձերոնք չտենան։
- Լվացքի մեքենան հեսա կգցեմ։
- Կգցես։ Սխալ ասացիր։
- Լավ, Կգցես։Ես էլ գնացի իմ սենյակ, պառկեցի ու քանի որ շատ հոգնած էի միանգամից քնեցի։ Ծանոթներիցս ում ասեի կծիծաղեին ինձ վրա, ես ժամը 12-ին պառկել եմ ու քնել։
Ես մղձավանջ էի տեսնում, որ հայրս գտել էր ինձ ու պատրաստվում որ սպանի, երբ արթնացա հեռախոսիս ձայնից։ Ինչ-որ մեկը զանգում էր։ Նայեցի զանգի Մհերն էր, ժամը 3-ը։- Ալո։
- Քնա՞ծ ես։
- Պատկերացրու, որ հա։
- Էս ժամի՞ն։ Էն էլ դու՞։
- Հա, էս ժամին, էն էլ ես։ Ի՞նչ-որ բան ա պետք։
- Հա խնդիր կա։
- Ի՞նչ խնդիր։
- Կգաս սենյակ կիմանաս։Գնացի նրա սենյակ։
- Հա։ Լա՞վ ես քեզ զգում։
- Հա, ուղղակի չէի կարողանում քնել։ Մի հատ աղջիկ կա, իր դեմքն եմ տեսնում, երբ փակում եմ աչքերս, չի կորչում ոչ մի ձև։
- Կամ քեզ շատ ա սիրում էտ աղջիկը կամ էլ մահդ ա ուզում։
- Դժվար մահս ուզի, ինքն էլ ինձ հետ կմահանի, այ սիրելու հարցում չգիտեմ։ Լյուսի։
- Հա։
- Ի՞նչ կասես։ Սիրու՞մ ես ինձ։
- Մչա։ Ես ասի լուրջ բան ա եղել։ Հասա ստեղ։ Ես գնացի։
- Սպասի, դու պետք ա պատասխանես։
- Հա ուշքս գնում ա քո համար։ Երբ քեզ տեսնում եմ աչքերս փայլում են, սիրտս արագ ա աշխատում, ընկճվում եմ, դառնում եմ բարի, ոտքերս թուլանում են,- հեգնական պատասխանեցի ես ու դուրս եկա սենյակից։
- Բարի գիշեր Մհեր։( Հետևիցս գոռաց Մհերը)
- Բարի գիշեր Մհեր։
- Բարի գիշեր Լյուսի։
ВЫ ЧИТАЕТЕ
Կփոխե՞ս կյանքս
RomanceԱղջիկը փրկում է անծանոթ տղայի կյանքը, որի պատճառով էլ փախչում է տնից։ Իսկ մնացած իրադարձությունները դրսևորվում են իրենցից անկախ։