★9★

337 19 0
                                    

Ու ժամը 3-ի կողմերը տուն մտավ Մհերը։ Նա... չեմ կարող բացատրել ինչ վիճակում էր... ջնջխված, ցխված, ոչնչացված էր։

- Մհեր, ի՞նչ ա վիճակդ։ Ի՞նչ ա եղել։ Մհեր, խոսա։
- Կամաց։
- Տանը մարդ չկա։
- Ես էսօր մեծ սխալ եմ արել։
- Ի՞նչ սխալ։
- Մեծ։
- Նոռմալ բան ասա։
- Ես քար եմ գցել մեր միությանը։
- Հն՞։ Ի՞նչ միություն։
- Ասա, որ իմ հանդեպ զգացմունք ունես։
- Մհեր, ի՞նչ ես խոսում։ Երեկվա խմածդ դեռ չի անցե՞լ։
- Ասա, որ ինձ սիրում ես, որովհետև ես սիրում եմ քեզ, ու իմ խմածության պատճառով մենք չենք կարող միասին լինել։
- Մհեր,- ես գոռացի նրա վրա, ով կամաց մոտ էր գալիս ինձ։
- Ես սիրում եմ քեզ։
- Մհ....Մհեր։
- Դու նման չես ինչ-որ մեկի իմ ուրիշն ես։ Ասա, որ ես գոնե վստահ լինեմ որ դու ինձ կսիրես միշտ։
- ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ։
- Ես ու Եվան։ Ես ու Եվան... պետք ա ամուսնանանք։
- Ի՞նչ։
- Մեկ ամսից։

Խնդրում եմ մի լացի։ Ես հասկանում ես դժվար ա քո

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Խնդրում եմ մի լացի։ Ես հասկանում ես դժվար ա քո..
- Ձեզ բարի բախտ։

Ես բարձրացա սենյակ ու վերցնելով ճամպրուկս սկսեցի հիվանդ խելագարի նման օրերս լցնել դրա մեջ, ուղղակի չէի ուզում հավատալ, որ մեծ սերս կործանվեց։ Չէի ուզում հավատալ, որ իմ առաջին զգացմունքները անհասցե մնացին։ Ու այդ ժամանակ ես լացում էի, գոռում ու անվերջ հագուստները շպրտում այս ու այն կողմ։

- Լյուսի, սպասի։ Ի՞նչ ես անում։
- Եվան ձեր տուն հարս ա գալիս, ի՞նչ գործ ունի ձեր տանը անծանոթ աղջիկը։
- Դու անծանոթ չես, դու կյանքս ես...
- Հերիք ա։ Եթե դու ուղղակի երախտապարտ ես ինձ դրա համար դու արդեն դուրս ես եկել լավության տակից ինձ ձեր տանը պահելով։ Հիմա ես գնում եմ, որովհետև ինձ համար դժվար կլինի քեզ տեսնել երջանիկ ուրիշի հետ։

Ու ես ճամպրուկս կիսահավաքել վերցնում , դուրս եմ գալիս սենյակից, իջնում աստիճաններով ու հետո էլ վեր եմ ընկնում։

- Լյուսի՜։
- Չդիպչես ինձ։
- Լյուսի լսիր ինձ։
- Սուս մնա։ Դա քո ընտրությունն ա։ Բայց ես չեմ կարող ձեզ միասին տեսնել։ Ուղղակի ես էի հիմար, դու քո բերանով ասեցիր, որ նա սիրուն ա։
- Լյուսի՜։
- Չասես ոչ մի բան։ Ես գնում եմ, ամեն անգամ նրան քո կողքին տեսնելուց կուզենամ սպանել ձեզ։ Չեմ կարող տեսնել դա։
- Ես ինքս չեմ կարող տեսնել դա, դու չե՞ս հասկանում, որովհետև ես քեզ եմ սիրում, մենակ քեզ։
- Ես գնացի։

Ու ես վազում էի դուռը, բայց ես հիմարի պես շրջվեցի ու վազելով դեպի Մհերը գրկեցի նրան։

- Սիրում .. սիրում եմ քեզ։ Ու քեզ բաց եմ թողնում, որ ավելի չցավեցնեմ քեզ։
- Դու ոչ մի տեղ չես գնա։ Ես կգնամ։

Ու նա գնաց տնից, չնայած որ ամեն ձև պահում էի նրան։ Իսկ ինչ արեցի ես։ Ես լիքը գինի պատվիրեցի ու սնեյակումս լացում էի ու խմում, մինչև որ չեմ էլ հիշում ժամը քանիսը եկավ։ Ու հետո ես զգացի, որ ինչ-որ մեկը ինձ փորձում ա հատակից վեր կացնել։ Ես քնել էի։

- Բաց թող։
- Ի՞նչ ա վիճակդ։ Ինչի՞ ես այսքան խմել։
- Դու գնա Եվայի մոտ։ Դուք իրար համար եք։ Երկուսդ էլ դաստիարակված, խելացի, հարուստ եք։ Եվան համեստ ա, չի փախչում տնից։ Իսկ ես... ես երեսառած, անխելք, անվախ ու անխիղճ աղջիկ եմ, ով իր ծնողների վրայից կարա թռնի։ Ո՞վ եմ ես, եթե ոչ հասարակ խաղալիք։ Ավելի լավ էր չծնվեի, եթե դու ուրիշինն էիր լինելու։
- Աննոռմալ ես։

Ու Մհերը ինձ գրկեց ու տարավ լոգարան, պառկեցրեց վաննայի մեջ ու սառը ջուրը միացրեց։

- Ի՞նչ ես անում, սառն ա բաց թող։ Սառն ա հանի ինձ։
- Ուշքի արի։ Ինչքան ես խմել։ Դու մենակ իմն ես, իսկ ես քոնը։ Դու ինձ ես պետք այ անխելք։
- Սառն ա, մրսում եմ։

Ու Մհերը անջատելով ջուրը ' ինձ հանեց վաննայից ու տարավ չորացրեց ինձ ու գրկեց։

- Ինչ էլ լինի ես մենակ քեզ եմ սիրում, դու փոխեցիր կյանքս։ Ես դուրս կգամ էս անորոշությունից։
- Դու միայն ի՞մն ես չէ լինելու։
- Միայն։

Ես անջատվել ու քնել էի։ Առավոտը վեր կացա, մի խոսքով ավելի լավ ա քնած էլ մնայի։ Ինչքան էինք խմել մենք, որ չեմ էլ կարողանում հիշել։

Առավոտը արթնացա, իջա ներքև, արդեն եկել էին տնեցիք։ Երբ իջա ինձ ահավոր խղճահարական հայացքով էին նայում։

- Լյուսի, լա՞վ ես։
- Չէ։
- Ինչ-որ բան պետք ա։
- Չէ։
- Աղջիկ ջան, դու մնալու ես մեր տանը, սա ոչինչ չի նշանակում։
- Ես չեմ կարող նկարագրել թե ինչքան շնորհակալ եմ ձեզ։ Դուք ինձ ձեր հարազատ դստեր չափ սիրեցիք։ Ես էլ ձեզ սիրեցի, բայց ես չեմ կարող Մհերին ու էտ աղջկան միասին տեսնել։ Ես գնում եմ։
- Բայց, ու՞ր։
- Հյուրանոց։ Հետո էլ մի տուն կվարձեմ։
- Լյուսի, դու շատ ես փոխել ախպորս։ Լյուսի Մհերը քեզ ա սիրահարված, չգիտեմ ինչ կլինի նրա հետ առանց քեզ։
- Ու՞ր ա ինքը։
- Ասաց Լյուիին չթողեք տեղ գնա, ես հեսա կգամ։
- Ես գնում եմ քանի նա դեռ չի եկել։ Էլի եմ ասում շատ շնորհակալ եմ ձեզնից։ Ես ձեր հետ կապս կպահպանեմ։

Ու ես գնացի տնից։ Գնացի հյուրանոց, լացեցի ու քնեցի այդ ամբողջ օրը։ Երբ աչքերս բացեցի գիշեր էր ու ես էլ ահավոր ցավեր ունեի որովայնիս հատվածներում։

- Թե քեզ ով էր ասում էտքան խմեիր։
Լրիվ քեզ կորցրել ես։

Ես ինձ վրա բարկանում էի։
Բայց մի բան պարզ էր ես ու Մհերը, որ արդեն կապված էինք իրար հետ, էլ չէինք կարող միասին լինել, ուստի ես պետք ա մոռանայի ամեն ինչ ու սկսեի նոր կյանք ու ես շատ ուրախ էի որ ինքն իմ առաջինն էր։

Կփոխե՞ս կյանքսМесто, где живут истории. Откройте их для себя