★3★

431 24 0
                                    

Նրա ճակատին սառը թրջոց դրեցի, ու սկսեցի աղոթել։ Ջերմությունը 39,7 էր, ես ինձ չէի ների, եթե մի բան լիներ։ Մի պահ մտքովս անցավ զանգահարել, կանչել շտապօգնություն, կամ տանել հիվանդանոց։ Բայց մտածեցի, որ Մհերը խելացի տղա ա, ու նա գիտակցում ա, որ նրա կյանքը մազից ա կախված ու եթե դա հասկանալով նա չի ուզեցել բժշկի գնալ, ուրեմն գիտի իր անելիքը։ Ինձ մնում էր հուսալ։ Ես ամբողջ օրը կողքին անցկացրի։ Արդեն երկու ժամ էր ինչ անցել էր, բայց նա չէր արթնացել։ Եղանակը շատ տաք էր ու քրտինքն էլ մի կողմից։ Ես վառվում էի, շատ շոգեր։ Իսկ ես ինչո՞վ կարող էի լինել տանը։ Իհարկե ժակետով ու երկու հատ վերևով։ Մեկը կարճաթև էր, որը հագել էի մի երկարաթև վերևի տակից։ Երբ Գաբիի ինքնազգացողությունը վատացավ, ես տանը կարճաթևով էի, հագա երկարաթև վերև, ու ժակետ, մտածելով, որ ցուրտ կլինի։ Ես էլ որոշեցի հանել երկարաթևս մնալ կարճաթևով։ Դե քանի որ Մհերը քնած էր, դուրս չեկա սենյակից։ Շատ դանդաղ վեր կացա տեղիցս։ Կարդացի Մհերի մոր սմսը։ Նրա ճակատի թրջոցը տարա ուրիշ բերեցի։ Ու հետո մեջքով դեպի ինքը հանեցի ժակետս, հետո էլ երբ թևերս բարձրացրեցի, որ հանեմ երկարաթև վերևս, մեկն ասաց.

- Շրջվե՞մ։
- Աա՜։
- Ինչի՞ ես հանվում,- Մի հատ տարօրինակ հարց ա ուղղում ինձ, ես էլ ծփացրեցի,- տեսել ես մահճակալս հարմար ա, ուզում ես կողքս գաս պառկե՞ս, քնես՞։
- Երազիր։ Սխալ հասկացար։ Ուղղակի շոգ ա։
- Իմ գեղեցիկ երեսն ա ստիպում, որ դու շոգես։
- Չէ՜։ Ընդհանրապես դու ինչի՞ ես զարթուն։ Դու հիմա պետք ա որ զառանցեիր։
- Ուա՜։
- Ի՞նչ։ Մի քիչ ուշ զարթնեիր էլի,- ես իրոք ամաչում էի, դրա համար էլ չէի կարողանում նայել նրա աչքերին։ Հետը խոսում էի գլուխս կախած։
- Կնստե՞ս կողքս։
- Ինչի՞…
- Նստիր։

Ես զոմբիի նման լսելով նրան, նստեցի։ Նա բռնեց ձեռքս։

- Ես կարող եմ հիմար բաներ ասել, բայց երբեք նման ձև չմտածեմ։ Միգուցե օրերից մի օր հասկանաս, թե ինչի եմ այդպիսին։ Բայց ես նման ձև չէի մտածում։ Երևի որ ուրիշ աղջիկ լիներ, ինձ կթողեր, որ մեռնեմ, բայց ինքը հանգիստ կապրեր, իսկ դու…
- Մհե՜ր, մի շարժվիր։ Քեզ չի կարելի։
- Շա՞տ ես վախեցել։
- Հա։
- Բայց ինչի՞։
- Որ իմ մի անզգույշ սխալը ճակատագրական կլինի քո համար։ Ես չեմ ուզում դու մեռնես։
- Ես միշտ քեզ օգնելու եմ։ Երբ լավանամ, լավությանդ տակից դուրս եմ գալու նենց որ  այդ մասին ողջ աշխարհը իմանա։
- Ես դա դրա համար չեմ արել։ Հա ի դեպ, մայրդ, հայրդ զանգում էին, սմս եմ գրել։ Զանգի նրանց, անհանգիստ են, ես էլ իմ մորը զանգեմ։
- Մի րոպե։
- Ոչ մի մի րոպե։ Ի դեպ, դու մեկին գտի, ով քեզ կխնամի, բուժքույր, ընկերուհի, քույր, ով սրտացավ կլինի քո համար։ Ընկերներդ էլ չեն կարող, թե չէ իրենց կասեի։
- Չկա նման մարդ։ Էլի եմ ասում եթե քույրս իմանա, կասի մամային ու սենց շղթան կձգվի, իսկ ընկերուհիներիցս ում ասեմ, առաջինը կասեն, «Ով ա էտ աղջիկը, որ քեզ վիրահատել ա։ Ինքն ինչ գործ ունի քեզ հետ»։Կամ «
Ինչի՞ չես ոստիկանությանը ասում, պետք ա դրանք պատժվեն իրենց արածի համար»։
- Չէ, պետք չի ոստիկանությանը ասել, դուք կարող ա նենց բանի համար եք վիճել, որ պետք չի իմացվի։ Մհեր, շատ կուզեի մնալ մոտդ, բայց չեմ կարող։ Դու բուժքույր վարձի։ Ինքը բան չի ասի, եթե չասենք, որ տանն ենք վիրահատել։
- Ես մի լավ բուժքույրի տեղ գիտեմ, հեռախոսս տուր զանգեմ։
- Վերցրու,- նա զանգեց ինչ-որ մեկին, ու ինձ զանգ եկավ, միանգամից ճանաչեցի նրա համարն էր։
- Վերցրու։
- Ալո։
- Բարև ձեզ, բուժքույր Լյուսիի հետ եմ խոսու՞մ։
- Հա։
- Ինձ պետք ա ձեր օգնությունը։
- Ներեցեք բայց։
- Շնորհակալ եմ շատ։ Դե հենց հիմիկվանից աշխատանքի եք։ Ցտեսություն։

Ես ժպտացի ու ասացի.

- Լավ մի բան կանեմ։

Բայց ինչի պետք ա իրեն օգնեմ ես չգիտեմ։ Զանգեցի Գաբիին.

- Լա լսի, որ մերոնք զանգեն կամ հարցնեն կասես, որ էս երկու օրը ձեր տանն եմ մնացել։
- Տու՞ն չես գնում։
- Չէ։
- Բա որտե՞ղ ես մնալու։
- Կարևոր չի։
- Մի հատ էլ տենց ես ասել, տալու եմ սպանեմ։ Տղու հե՞տ ես։
- Դե..
- Նայի սխալ ընտրություն չանես։
- Չէ սխալ հասկացար։ Ինքն իմ օգնության կարիքն ունի, չի կարող քայլել, շարժվել, ես իրեն պետք եմ։

Երկու օրում ես ու Մհերը շատ էինք մտերմացել։ Բայց ստիպված էի տուն գնալ։ Նրա վերքը դեռ չէր լավացել, ուստի ես ստիպեցի, որ տուն գնա։ Քանի որ չէի կարող այլևս մնալ ես նրան հասցրեցի իրենց տուն, օգնեցի տարա իր սենյակ, բախտս բերեց տանը մարդ չկար։ Արդեն կարողանում էր կաղելով քայլել։ Ու գնացի տուն։ Երեկո էր։ Մտա տուն, պապան դեմս դուրս եկավ.

- Ու՞ր էիր էս երկու օրը։
- Գաբիի տանը։
- Խաբում ես։
- Չեմ խաբում։
- Բա ինչի՞ ա իր հայրը ինձ ասում, ափսոս Լյուսին քիչ մնաց մեր տանը։ Ես սպասում եմ պատասխանիդ, ուր էիր։ Ու՞մ հետ էիր։ Ես քո նման աղջիկ չեմ ուզում ունենամ, ու՞մ հետ էիր։

Ես ուզեցի հանել ժակետս, երբ հայրս ձեռքս քաշեց ու ուժեղ սեղմում էր։ Սկսեցի լաց լինել, բայց ավելի շատ ոչ թե ցավից, այլ ամոթից։ Միշտ իմ հայրը ինձ վստահել ա, իսկ հիմա չէ։ Եթե ճիշտն ասեի վաբշե կսպաներ։

- Պապ, բաց թող,- մայրս մեջ ընկավ եւ ես ազատվեցի հորս ճիրաններից։ Հայրս սկսեց գոռալով առաջ գալ ու հարցը կրկնել, ու եթե մոռենար ինձ կսպաներ, բայց բարեբախտաբար մայրս ամբողջ մարմնով պահում էր հորս, որովհետև իրոք կսպաներ ինձ։ Ես դրանում չէի կասկածում։
Ես բացեցի դուռը, իջա աստիճաններով, նստեցի մեքենան ու ինչքա՜ն արագությամբ սկսեցի վարել այն։ Ես այնքան ռիսկ արեցի, որ փախա տնից, այն էլ պապայից։ Ու ես վստահ էի, որ պապան կնստի մեքենան ու կգա, որտեղ ինձ գտնի կմոռթի։ Ու չգիտեմ ինչի ես մեքենայով հասա Մհերի տամ առջևը։ Որոշեցի զանգել նրան, որովհետև կարող ա սա իմ վերջին օրն էր։

- Մհեր, տա՞նն ես։
- Հա։
- Ի՞նչ ես անում։
- Պառկած։ Լյուսի, ինչի՞ ես լացում։
- Չէ, ամեն ինչ լավ ա։ Ուզում էի վստահ լինել, որ գոնե դու լավ ես, որ լսեմ ձայնդ։
- Որտե՞ղ ես։
- Սենյակում պառկած։
- Իսկ ինչի՞ ա քամու ձայն գալիս։
- Պատուհանս բաց ա, հիմա կփակեմ,- ու ես փակում եմ մեքենայիս պատուհանը։
- Դու տանը չես, մեքենայի մեջ ես։ Որտե՞ղ ես։
- 😭😭😭,- սկսեցի բարձր տոնով լացել։
- Ուա՜ , ի՞նչ ա եղել։
- Չգիտեմ։ Չգիտեմ։ Ես հիմար եմ։
- Լա մի րոպե։ Լյուսի դու մեր բակու՞մ ես։
- Հա։
- Հեսա իջա։

Ու նա եկավ։ Ես գրկեցի նրան։

- Ի՞նչ իմացար որտեղ եմ։
- Մոտեցա պատուհանին ու տեսա, որ դարպասների մոտ քո մեքենան ա կանգնած։ Արի ներս ենք գնում։
- Չէ, ձերոնք ինչ կմտածեն իմ մասին։ Կասեն անտեր, անտուն, որբ եկել ա մեր տուն ընկել։
- Այսինքն։ Անտեր, անտուն, որբ։
- Պապան իմացել ա, որ ես Գաբիի տանը չեմ եղել, ու մի խոսքով փախա տնից, որ չսպանի ինձ,բաց որ մեքենաս գտավ է, մոռթելը մեղմ ա ասաց։
- Արի, մեքենադ ներս բեր դարպասներից ու փակի այն։
- Չէ է։ Գնում եմ հեսա հյուրանոցում համար վարձեմ։
- Ասեցի բեր ներս։

Ես մեքենան դարպասներից ներս կանգնեցրեցի ու իմ կամքին հակառակ իրենց տուն տարավ։

Կփոխե՞ս կյանքսМесто, где живут истории. Откройте их для себя