★8★

343 17 0
                                    

Առավոտը Լիլին արթնացրեց։

- Լյուսի, արթնացի։ Ինչի՞ ես աթոռի վրա քնել։
- Լիլի, ժամը քանիս՞ն ա։
- 9-ը։
- Ա՜խ։ Ամբողջ մարմինս բռնվել ա։ Վիզս էլ ցավում ա։
- Հա բա նենց ես քնել աթոռի վրա, որ ով էլ քո փոխարեն լիներ շախմատի ձի դառած կարթնանար։
- Կատակներիդ հավեսը չունեմ։
- Ինչի՞, ի՞նչ ա պատահել։ Մհերի մեքենան  որտե՞ղ թողել եք։
- Փաստորեն տուն չի եկել։
- Այսինքն։
- Դե վիճեցինք, ինձ տուն բերեց, ու կռվից հետո գնաց։
- Գիշերն էլ սպասում էիր։
- Հա։ Բայց ձերոնց չասես։ Կասենք շատ շուտ ա գնացել տնից։
- Լավ։

Գնացել էի աշխատանքի ու  չէի կարողանում կենտրոնանալ։ Մհերը ինձ չէր զանգել ու չէր էլ գրել։ Իսկ ես այնքան էլ աներես չեմ, որ գրեի, ինչքան էլ որ անհամգիստ էի։ Հետո երեկոյան գնացի տուն, էլի չէր եկել։ Որոշեցի էլի սպասել։ Գիշերը ժամը 3-ին տուն եկավ։  Ու մինչ այդ տանն ինչ սուտ ասեք չէի հորինել։

- Ու՞ր էիր։
- Տղաների հետ։
- Արի բարձրանանք վերև։

Մենք նրա սենյակում էինք։

- Մհեր, ինչի՞ չեկար տուն։ Դու աննոռմալ ես։ Ամբողջ մարմինս բռնվել ա։
- Կփոխե՞ս կյանքս։
- Ի՞նչ։
- Կփոխե՞ս կյանքս։
- Մհեր, այսինքն։
- Դե իմ առօրյան, իմ վատ սովորությունները, ինձ։
- Իսկ դու՞ ուզում ես։
- Հա։ Քանի ավելի չեմ խճճվել, ուզում եմ։
- Բայց քեզ ի՞նչ ա պատահել, որ ուզում ես փոխեմ։ Քեզ համար վատ չի, որ քեզ խնդրում են, քեզնից վախենում են, քեզնից կախված են։ Փողը գրպանիցդ անպակաս ա։
- Դու ճիշտ ես։ Բայց ես հոգնել եմ, նույնիսկ զզվում եմ, երբ մտածում եմ, որ ամեն ինչ կեղծ ա, փողով գնված։ Ընկերներ, ընկերուհիներ, ամեն ինչ։  Փոխիր ինձ։
- Վաղվանից սկսվում ա «Հիտլեր» օպերացիան։
- Ասենք ինչի՞ «Հիտլեր»։
- Դե ես լինելու եմ նա, ով չարագործ «Հիտլերին» փոխելու ա։
- Տեսնենք կստացվի։
- Չկասկածես։
- Չէ, ես ով եմ, որ կասկածեմ։ Հասարակ մահկանացու։
- Խելացի ես։
- Հա բա։
- Լավ դե գնա լողացիր, պառկիր քնիր։ Որ պատկերացնում եմ, որտեղ ես եղել, ում հետ չեմ ուզում քեզ դիպչեմ։
- Սևակի հետ եմ եղել։ Մեր ամառանոցում։ Ու նրա երկու ծանոթ տղաները։ Նենց որ գնում եմ քնեմ, առավոտը կլողանամ։
- Լավ։ Առավոտը շուտ կարթնանաս, ու տանը ձայն չհանես, որ չես եկել տուն, քեզ պահել ենք ես ու Լիլին։
- Օքեյ։ Բայց սպասի։
- Հիմա ինչ։
- Բարի գիշեր։
- Հաջող Մհեր։
- Բարի գիշեր։
- Ահա։
- Հենց հիմա հետ արի,- ես արդեն դուռը բացել էի, որ դուրս գամ։
- Մանկապարտեզի երեխա, ժամը գիշերվա 1000-ն ա։
- Դե սպասի 1001-ին գնա։
- Յախք Մհեր։ Հաջող։
- Սպասի։
- Հիմա ի՞նչ։
- Դու ինձ չգրկեցիր։
- Պարտավո՞ր եմ։
- Հա։
- Ընդհանրապես ես պետք ա քեզ ասեմ ինչ անես, գոհ եղիր, որ Վիկինգի նման հագնվել չեմ տալիս ու ձեռդ մի մեծ փետուր տալիս ու ասում գիշերը հով արա ինձ։
- Հա՜ հա՜ հա՜։ Շատ ծիծաղելու էր։ Եթե իմանամ քո կողքն եմ լինելու համաձայն եմ։
- Գնացի։
- Սպասի։
- Լսի, եթե մի հատ էլ ինձ ասել ես սպասի, լուրջ եմ ասում քեզ կսպանեմ։
- Չես կարող։
- Ինչի՞ց վերցրիր։
- Ես արագ եմ վազում։
- Իմ վազելու վրա չկասկածես։
- Սպասի։
- Լավ Մհեր տղա։

Կփոխե՞ս կյանքսМесто, где живут истории. Откройте их для себя