Առավոտը ինչ-որ մեկը ջարդում էր դուռը։ Ու ձայներից հասկացա, որ շատ մարդիկ կան սենյակիս դիմաց։
- Մի րոպե, հեսա կբացեմ։ Ո՞վ ա։
- Լյուսի՞։
- Մհեր։ Մի րոպե։Ես հագնվեցի ու բացեցի դուռը։ Ամբողջ տունը հավաքվել էր սենյակիս դիմաց։
- Վա՜յ, Լյուսի, մի քիչ շուտ բացեիր։ Մհերը բոլորիս արթնացրեց։(Լիլի)
- Բայց ինչի՞։
- Որովհետև զանգերիս, սմսներիս չէիր պատասխանում։ Անհանգստացա։Ես նայեցի ժամին։
- Մհերը ժամը ութն ա։
- Բա ինչի՞ չէիր պատասխանում։
- Որովհետև հեռախոսիս ձայնն անջատել էի, ամբողջ գիշեր զանգում էր ու սմս գրում, չէիր թողնում քնեմ։Նրա ընտանիքը սկսեց ծիծաղել։
- Մենք էլ սկսեցինք անհանգստանալ։ Մհերի ձայնն էինք լսում, գոռում էր «Լյուսի, Լյուսի բացիր դուռը», մենք էլ մտածեցինք ինչ-որ բան ա եղել, մեկել գալիս ենք սենյակիդ մոտ ասում ա ուղղակի գիշերվանից չի պատասխանում,- ու սկսեցին ծիծաղել։( Հայրը)
- Կներեք, որ անհանգստացրեցի ձեզ։ Իմ պատճառով այսքան շուտ եք արթնացել։
- Վայ, աղջիկ ջան, մենք ենք քեզ շնորհակալ։ Դե կես ժամից կիջնես նախաճաշելու։
- Լավ։Բոլորը շրջվեցին, որ գնան, Մհերի թևից քաշեցի.
- Սպասի։
- Հա։
- Ասում ես ինչի՞ էիր զանգում։
- Դե ասեցի։
- Հավատացի։
- Լավ ա դե,- նա ուզեց գնա, բռնեցի թևից։
- Սպասի։ Ինչի՞ ես վեր կացել։ Դու ինձ չես հասկանու՞մ։
- Ա Լյուսի ինձ լրիվ հիվանդ ես դարձրել։
- Մհեր ջան քո համար եմ ասում։
- Լավ, գնա պատրաստվիր, որ իջնես նախաճաշես, աշխատանքի ես գնալու՞։
- Չէ, այսօր չեմ գնա։ Իսկ դու՞ գնալու ես, եթե իհարկե աշխատում ես։
- Այսինքն։
- Դե չեմ կարծում, որ նման վիճակում ապրող տղան կաշխատի։ Դե պատրաստի քո նման մակաբույծ կապրի։
- Հա, տենց էլ կա։
- Ես գնում եմ պատրաստվեմ։
- Ինչի՞։
- Սենց վիճակով չեմ իջնելու։
- Լավ։
Լյուսի։
- Հիմա ինչ։
- Արի իմ սենյակ։
- Ինչի՞ համար։
- Արի կիմանաս։
- Հավեսդ չունեմ։
- Արի,- ձեռքիցս բռնեց ու տարավ իր սենյակ։
- Մի քաշ տուր, սղում եմ։Հասանք սենյակ։
- Ասա։
- Վերցրու էս տոպրակները տես հավանում ես։
- Ինչե՞ր են մեջը։
- Քեզ համար նվերներ։
- Բայց ի՞նչ կարիք կար։ Ես մոտս մի քիչ գումար ունեմ։ Մեքենայիս մեջ հավաքում էի։ Բայց ապրես շատ, ես գնամ։Նա ձեռքիցս բռնեց ու քաշեց իրեն, մենք երկուսով ընկանք մահճակալին։
- Մհեր, վերքդ։
- Բան չկա։ Ես լավ եմ։
- Մհեր, արի ես քեզ օգնեմ վեր կաց։
- Ասում եմ լավ եմ։ Մի անհանգստացի։
- Կներես։ Արի, գնացինք։Մենք իջանք նախաճաշելու։
- Մհեր, գնալու՞ ես աշխատանքի։( Հայրը)։
- Հա պապ։ Երևի գնամ։ Արդեն մի շաբաթ ա չեմ գնում։
- Աշխատու՞մ ես։( Ես)
- Չէ, մակաբույծի նման եմ ապրում։
- Կներես։ Իրոք չէի պատկերացնում, որ...
- Հա, ոչինչ։ Սովորել եմ արդեն։
- Իսկ որտե՞ ես աշխատում։
- Ընտանեկան բիզնես ունենք։
- Պարզ ա։
- Լյուսի ջան դու որտե՞ղ ես աշխատում։
- Ես սցենարիստ եմ, ռեժիսոր։
- Մալադեց։ Իսկ հիմա ունե՞ս ինչ-որ սցենար գրած։
- Հա։ Ֆիլմ ենք նկարելու։ Ավելի ճիշտ ես դա վաճառել եմ արդեն։ Մնում ա կատարեմ ռեժիսորի պաշտոնը։
- Լավ ա։
- Լավ դե պապ ջան ես գնամ։( Մհեր)Մհերը վեր կացավ ու դեպի դուռը գնաց։ Ես էլ գոռացի։
- Մհե՜ր։
- Հա։
- Մեքենայո՞վ ես գնալու։
- Հա։
- Արագ չվարես։
- Կփորձեմ։
- Կարո՞ղ ես էլի մի փորձանք բերես գլխիդ։
- Մեծ սիրով։
- Յախք։ Լա ու նման բան անես։
- Ի՞նչ կանես,- նա միանգամից մարմնով մոտեցավ ինձ։
- Ե ....ե...ս.. ես կսպանեմ քեզ։Կմկմացի ու վազելով գնացի, որ սեղանը հավաքեմ։
Մենք բոլորով հավաքեցինք ու հետո էլ ես գնացի, միացրեցի հեռախոսս միացրեցի ու առանց կարդալու ինչ-որ մեկի գրած սմսները, ես Գաբիին գրեցի, որ եթե մերոնք հարցնեն, ասեն, որ ես տանն եմ ու կարևոր չի ում հետ։ Ու էլի անջատեցի հեռախոսս։ Գնացի Լիլիի մոտ.- Լիլ կարո՞ղ ես ինձ գրիչ տալ։ Գրիչս հատավ։
- Հա իհարկե։Ու ես սկսեցի իմ Օրագիրս գրել։ Այն սովորաբար իմ մեքենայում էր ու ես էլ սկսեցի գրել այս մի քանի օրվա դեպքերը։
ВЫ ЧИТАЕТЕ
Կփոխե՞ս կյանքս
RomansaԱղջիկը փրկում է անծանոթ տղայի կյանքը, որի պատճառով էլ փախչում է տնից։ Իսկ մնացած իրադարձությունները դրսևորվում են իրենցից անկախ։