★6★

360 24 0
                                    

Երեկոյան ժամը 9-ին Մհերն ու նրա հայրը աշխատանքից տուն վերադարձան։ Մենք արդեն գցել էինք սեղանը։ Ընթրեցինք, զրուցեցինք։ Ու այս ընտանիքում նույնպես ընթրիքին միայն չէին ուտում, խոսում էին իրենց օրից։ Ես էլ որոշեցի որոշածս բարձրաձայնել։

- Իհարկե, շատ շնորհակալ եմ, որ ինձ այսքան պահեցիք, բայց ես վաղը արդեն կգնամ։
- Ու՞ր։ Տու՞ն։( Մհեր)
- Չէ, առաջին օրը երևի հյուրանոցում կմնամ, երկրորդ օրը արդեն տուն կվարձեմ ու այնտեղ կմնամ։
- Ոչ մի տեղ էլ չես գնալու- մուննաթ դեպքով Մհերը ասաց ու բարձրացավ սենյակը։
- Ես ինչ-որ բան այն չասեցի՞։
- Աղջիկ ջան, մնա մեր տանը։ Տենց ավելի ճիշտ կլինի։
- Չեմ ուզում Ձեզ նեղություն տալ։

Մհերը վազքով իջավ աստիճաններից։

- Ես գնացի։
- Ու՞ր։( Ես)
- Լիլի կբացատրես մեր հյուրին, թե ես ուր եմ գնում։ Ես չեմ պատրաստվում մեր տան հյուրին ինչ-որ բան ասել, այն դեպքում, երբ նա սա իր տունը չի ընդունում։

Եթե անկեղծ այս խոսքերը ամբողջությամբ ինձ էին ուղղված ու ես ծայր-աստիճան վիրավորվեցի։ Ես աչքերս լցրեցի, ներողություն խնդրեցի ու բարձրացա սենյակս։ Ես լալիս էի, երբ ինչ-որ մեկը դուռս թխթկացրեց։

- Լյուսի, կարելի՞ ա։
- Հա Լիլի ջան, արի։
- Նեղացա՞ր Մհերի խոսքերից։
- Չէ՜։
- Իրան էլ կարելի ա հասկանալ։
- Բան չեմ ասում։  Բայց ու՞ր ա գնում այս ժամին։
- Սպասի սկսեմ սկզբից, որ ամեն ինչ պարզ լինի։
- Մհերը 20 տարեկանից սկսած, ինչ եկել ա բանակից, ամեն օր գնում էր աշխատանքի, գալիս տուն, գնում ընկերների հետ ժամանակ անցկացնում ու գիշերվա 5,6-իմ տուն գալիս։ Մենք սկզբում շատ էինք անհանգստանում, դրա համար էլ պապան մարդ էր վարձել, որ հետևի նրան, այն էլ պարզվեց, ուղղակի ընկերներով գնում են մեր ամառանոց  կամ իր ընկերների ամառանոց ու ժամանակ անցկացնում։ Ախպերս շատ ընկերուհիներ ունի։ Աղջիկները անպակաս են նրա կողքերից։ Եղբորս համար չկա սերը, սուտ ա։ Ավելի ճիշտ սուտ էր։ Նրա բոլոր ընկերուհիները ուղղակի նրա համար ձեռքի խաղալիք էն եղել, ու երբ ասում էինք, ընկերուհուդ բեր ծանոթացրու կռիվ էր սարքում։ Ու մենք հույսներս կտրել էինք, որ նա կամուսնանա։ Չենք շտապում նրան ամուսնացնել, պարզապես նա որոշել ա չամուսնանա այնքան ժամանակ մինչև որ կգտնի այն աղջկան, ով իրեն կսիրի իր փողերի մասին չիմանալով։ Ու ինքն ասել որ, ես երբ այս տուն աղջիկ կբերեմ, ուրեմն նա ամենալավն ա։ Ու նա քեզ ա բերում։ Դու առաջին ընկերուհին ես, ում Մհերը մեր տուն բերեց։ Դու փոխեցիր նրա կյանքը։ Հասկանու՞մ ես, ու դու հիմա ուզում ես գնաս։ Մհերը ընդհանրապես էլ տուն չի գա, նա տնից դուրս չէր գալիս, որովհետև տանը քեզ ուներ։ Որոշելունը քոնն ա։ Մտածի ու կհասկանաս ամեն ինչ։ Ես գնացի։ Մհերին մենակ դու տանը կարաս պահես։

Ես լացում էի, ինքս էլ չիմանալով թե ինչի։ Իսկ եթե ավելի ճիշտ ես փախչում էի տնից, որ հանկարծ սիրտս առաջ չընկնի մտքիցս, որ չխոստովանի, որ սիրահարվել եմ։
Ես  մոտ երեք ժամ սպասելուց հետո Մհերին գրեցի։

- Ու՞ր ես։
- Տղեքի հետ։
- Ու՞ր ես։
- Ամառանոցում։
- Գալիս եմ։
- Չփորձես։
- Դե ուրեմն տուն արի։
- Հյուրն իրավունք ունի՞ կառավարելու կյանքս։
- Փաստորեն արդեն հյուր դարձա։ Իսկ դու ինձ համար ուղղակի մարդ չես։
- Ի՞նչ ես ուզում ասես։
- Արի տուն։
- Չէ։ Ես չեմ գալու այսօր։
- Դե ուրեմն ես էլ չեմ քնի։
- Դու արդեն պետք ա քնած լինեիր։ Ժամը 1-ն ա։
- Արի տուն։ Խոստանում եմ չեմ գնա ձեր տնից, բացի այդ մի լավ բան կանեմ։
- Կես ժամից տանն եմ։
- Կամաց կվարես։
- Լավ։

Ու ես սկսեցի հաշվել ժամերը։ Ուղիղ կես ժամից նա տանն էր։ Նրա ծնողները ևս անհանգիստ էին, բայց ես ասացի, որ Մհերը շուտով տանը կլինի ու նրանք պառկեցին քնելու։
Երբ Մհերը եկավ, խմած էր.

- Չես գնալու չէ՞։
- Ես տվածս խոստումը պահում եմ։
- Ի՞նչ լավ բանի մասին ա խոսքը։
- Արի բարձրանանք փոխվի կասեմ։ Վրայիցս ալկոհոլի հոտ ա գալիս։

Մենք գնացինք նրա սենյակը։ Նա ինձ ստիպեց սպասել այնքան, մինչև լողանա ու դուրս գա։ Իսկ դա տևեց մեկ ժամ։

- Լավ ա դուրս եկար։ Այ տղա հո դու ձուկ չես։
- Էլ մի, դու էլ ես երկար լողանում։
- Դու ի՞նչ գիտես։
- Որ գալիս էի սենյակդ, լողանում էիր, սպասում էի մինչ դուրս գաս ու գնում էի։
- Այ չարաճճի։
- Ասում ես ինչ լավ բան։

Ու նա ինձ եկավ մեջքց գրկեց։

- Ի՞նչ ես անում։ Հիմա ձերոնք կգան կտեսնեն, սխալ բան կմտածեն։
- Ինչ պետք ա իրենք կմտածեն դու արխեին։
- Մհեր, ինձ խոստացիր, որ էլ ուշ չես գա տուն։
- Դե դժվար ա բայց կխոստանամ։
- Եթե պահես խոստումդ, ես կանեմ քո մի ցանկությունը։ Մինչև այս շաբաթվա վերջ։
- Համաձայն եմ։
- Դե ես գնացի քնեմ։
- Չեմ ուզում։
- Մհեր, էլի սկսեցիր։
- Արի իրար հետ քնենք։
- Այսինքն։
- Իմ անկողնու մեջ։
- Չէ։
- Քեզ լսող չկա։ Դու կգաս, որ կարող ա վերքս բացվի է։
- Վա՜յ, որ լեզուդ չլիներ է՜։

Ես գնացի, մենք պառկեցինք իրար կողք, խոսեցինք, խաղ խաղացինք։ Հարցեր էինք տալիս, սխալ պատասխանի դեպքում մառկեռով նկարում մյուսի դեմքին ու չենք էլ նկատել, թե ինչպես ենք քնել։

Կփոխե՞ս կյանքսМесто, где живут истории. Откройте их для себя