Երեկոյան չէի էլ հասկացել, թե ինչպես ա աչքս փակվել ու ես քնել էի։ Ու արթնացա հեռախոսիս զանգից։ Մհերն էր։ Ես չպատասխանեցի ու մոտ 30 անգամ զանգեց։ Հետո էլ հայրը զանգեց, դե ես վստահ էի, որ Մհերն ա ասել, որ զանգի, բայց պատասխանեցի, որովհետև անշնորհք կերևայի։
- Ալո։
- Լյուսի ջան, ոնց ես, ու՞ր ես, ի՞նչ ես անում։
- Հյուրանոցում եմ, պառկած։
- Կգա՞ս մեր տուն։
- Ներեցեք, բայց չեմ կարող։
- Բայց...
- Խնդրում եմ մի ստիպեք։
- Լավ, չեմ ստիպի, բայց կխնդրեմ, եթե չես մերժի խնդրանքս։
- Բայց ինչի՞ համար։
- Կգաս կիմանաս։
- Լավ։Ես էլ երեկոյան գնացի իրենց տուն։ Մհերը տանը չէր։
- Մենք քեզ կանչել ենք, որ քեզ հետ խոսենք։ Դու շատ ես փոխել Մհերին, ուզում ենք, որ մեր տանը ապրես, որպես մեր աղջիկ։
- Ներեցեք, բայց ես Մհերի հանդեպ անտարբեր չեմ ու չեմ կարող այստեղ ապրել, որպես ձեր աղջիկ։
- Լավ, արի հաց կեր, կխոսենք։Ու ես էլ չգիտեմ ինչպես անցավ մեկ ամիսը։ Մեկ ամիս ես ապրել եմ առանց Մհերի։ Նույնիսկ չեմ տեսել նրա դեմքը։ Ու ես ամբողջ օրը տխուր, գնում էի աշխատանքի , գալիս տուն։ Հա, ի դեպ ես տուն էի վարձել։ Չգիտես ինչու, բայց դեռ Մհերը չէր ամուսնացել Եվայի հետ։ Օր օրի հետաձգվում էր հարսանիքը։ Մի օր էլ ես սմս ստացա Մհերից։ Նա ինձ հրավիրում էր կինոթատրոն, որտեղ մեր ֆիլմի պրեմիերան էր կայանալու «Մոռանանք ամեն ինչ» վերնագրով։ Չգիտեմ ինչի, բայց ես համաձայնեցի։ Ես ժամը 8-ին կինոթատրոնի դիմաց էի, երբ եկավ Մհերը։
- Լա՞վ ես։
- Ահա։
- Ես էլ եմ լավ։
- Լավ ա դե։
- Գնանք ներս։
- Հա։Մենք գնացինք նստեցինք։ Երբ սկսեց ֆիլմը, հենց ամենաառաջին նախադասությունից սկսեցի լաց լինել, որովհետև դա իմ խոսքերն էի։ Ֆիլմը մեր մասին էր։ Իմ կյանքի պատմությունն էր, իմ անցկացրած օրերը Մհերի հետ։ Ամեն ինչ երկու ժամում ներկայացվեց։ Ես լացում էի։ Բայց ֆիլմի ավարտում աղջիկը հետ էր գնում իր հոր տուն, ով նրան ներում ու ընդունում էր, վերջում էլ աղջիկն ու տղան ամուսնանում էին։
Երբ ավարտվեց ֆիլմը բոլորը ծափահարեցին ու Մհերը խոսեց։- Բոլորով ողջունենք այս հուզիչ ֆիլմի սցենարի հեղինակին ' Լյուսիին։ Մեկ ամիս առաջ ես գտա նրա... մի խոսքով սա մի գեղեցիկ սիրո պատմություն ա, ու հույս ունեմ, որ կիրականանա։
- Կարդացե՞լ ես Օրագիրս։
- Հա։
- Ես ընկած Ման եմ եկել ու մտածել եմ, որ կորցրել եմ, ու շատ ուրախ էի, որ անուն չկար մեջը։
- Մահճակալի տակ էր ընկած, քո հեռանալուց հետո եմ գտել։ Լյուսի, կգա՞ս գնանք մեր տուն։
- Ես կվարվեմ հերոսուհու նման, կգնամ իմ հոր տուն, ես վստահ եմ նա ինձ հետ կընդունի։
- Ուրեմն ես քեզ կտանեմ։
- Լավ։Մենք գնացինք իմ տուն, վերցրեցի պայուսակս ու գնացի, ոչինչ չվերցրեցի, որովհետև կարող էր պատահել, որ հայրս ինձ ետ չընդունել։ Բայց ես դրանում վստահ չէի։
Մենք գնացինք, նա ինձ ուղեկցեց մինչև մեր տան դուռը։
- Կզանգե՞ս։
- Չէ։
- Ինչի՞։
- Եվան կխանդի։
- Ահա՜։ Կզանգես։
- Կգրեմ։
- Թեկուզ։Ես մտա ներս։ Ու այդ ժամանակ տան անդամները ներկա էին։
- Դու ի՞նչ գործ ունես այստեղ։ Դու համարձակվեցիր փախչել մեր տնից։
Ու հայրս մազերիցս քաշելով ինձ շպրտեց դեպի դուռը։ Հա շպրտեց։ Ես կպա դռանը ու գլուխս ֆռռաց։
- Ա՜խ։
- Ես քեզ մոռթելու եմ։ Ու հորս չէր կանգնացնում ոչ մորս, ոչ էլ քրոջս դիմացս կանգնելը։ Բայց նրան կանգնեցրեց մեր տան դռան մեծ ուժով բացելը։- Ի՞նչ եք անում։ Դուք աննոռմալ եք։ Ձեր աղջիկն ա։
- Մհեր, գնա, սա իմ ընտանիքն ա։
- Թող մնա, ինչի՞, սրա համար ես փախել տնից։ Սրա հետ ես քաշ գալիս։ Հայրս ինձ ապտակեց։
- Ա՜խ։
- Ուրեմն լսեք։ Լյուսին իմ կինն ա, ու ձեզ թույլ չեմ տալիս, որ խփեք նրան։ Ով ուզում ա եղնի, վրով կանցնեմ, եթե նեղացնեն կնոջս։ Հասկացա՞ք։Մհերը ինձ գրկեց ու տարավ նստացրեց մեքենան ու այնքան արագ հեռացանք այդտեղից, որ ես էլ չնկատեցի։
- Լա՞վ ես։
- ՄՀԵՐ, ավարտը սխալ էիր գրել։ Պետք ա գրեիր, որ աղջիկան դուրս են անում տնից ու նա ինքնասպան ա լինում։
- Հանի մտքիցդ։ Լա թեթևացի։ Վերջ, դու մեր տանն ես ապրելու։ Չի շարունակվում, դու էլ ծնողներ չունես։ Քեզ նենց խփեցին դռնով, որ ես աստիճանների վրա ձայնը լսեցի ու քո «ա՜խ»- ից բարձրացա։
- Ինձ կտանե՞ս ձեր տուն։
- Արի գնացինք։Մենք գնացինք, ես պառկեցի, բայց չկարողացա քնել։ Հիմա էլ ոչ միայն որովայնիս այլ նաև գլխիս հատվածում ունեի ցավեր։ Չէի դիմանում։ Մինչև առավոտ անկողնուս մեջ ֆռռացի, առավոտը քնեցի ու ժամը 1-ի շոգերը արթնացա։ Արթնացա Մհերի ձեռքը իմ ճակատին դիպչելուց։
- Արթնացրի՞։
- Ճիշտն ասած հա։
- Ջերմություն ունես։ Սպասի, հեսա բժիշկ կանչեմ։
- Սպասի, ինչ բժիշկ։ Ժամը քանի՞սն ա։
- 1-ը։
- Հը՞։ Ինչի՞ եմ այսքան քնել։ Հիմա գնա փոխվեմ ու իջնեմ ներքև։
- Հա, բոլորով հետդ խոսելու բան ունենք։Ես իջա ներքև։
- Բարի լույս։ Չնայած բարի կեսօր։
- Լյուսի ջան, մենք ուզում էինք քննարկել քո ու Մհերի հարսանիքը։
- Ի՞նչը։
- Քանի որ դուք սիրում եք իրար ու միասին եք։ Մեկ շաբաթից կանենք ձեր հարսանիքը։
- Բայց...
- Պապ ջան, մենք համաձայն եք։
- Մի րոպե։ Իսկ Եվա՞ն։
- Մոռացի իրեն։ Հիմա նրա հայրը այնքան ա բարկացած նրա վրա, որ կյանքում չի։թողնի Մհերի հետ ամուսնանա։
- Ինչի՞։
- Երկար պատմություն ա։
- Լավ։ Դե եթե դուք համաձայն եք։ Բայց ես չեմ ուզում մեծ հարսանիք։ Միայն մենք գնանք եկեղեցի, հետո ռեստորան մեր մտերիմներով նշելու։
- Եթե տենց ես ուզում խնդիր չեմ տեսնում։
- Շնորհակալ եմ շատ։
ВЫ ЧИТАЕТЕ
Կփոխե՞ս կյանքս
RomantizmԱղջիկը փրկում է անծանոթ տղայի կյանքը, որի պատճառով էլ փախչում է տնից։ Իսկ մնացած իրադարձությունները դրսևորվում են իրենցից անկախ։