Սենան ինքնստինքյան ամուր է սեղմում երեխաներին ու Ջեունը ցավ է զգում իր ուսին: Զգում է, բայց անգամ դեմքը չի ծամածռում: Պարզապես հայացքը բարձրացնում է դեպի անհանգիստ դիմագծերով, երևի ապշած դիմագծերով, մայրն ու հասկանում հերթական անգամ, որ լավ բան չի կատարվում.
- Մամ, թևս, - ու Սենան ուշքի է գալիս՝ կտրուկ հայացք թեքելով դեպի որդին:
- Օհ, Ջեուն-ա, կներես:
- Ոչինչ, շատ չցավաց, - հետո հայացքն ուղղում է դեպի առջև, դեպի օտար մեքենայի մոտ կանգնած տղամարդը, - մամ, իսկ էն ո՞վ է:
Սենայի սարսափով լցված աչքերի առջև մի պահ անցնում են անցած-գնացած դրվագները: Դոհյոնը՝ դատարանում, փլուզված նյարդերը տվյալ անձի պատճառով ու Վեգասը*:
Հանկարծ մտքերն արագ են դասավորվում Ջեունին բացատրելու համար, թե ով է առջևում.
- Չգիտեմ, սիրելիս, - պարզապես հանցագործ, կպատասխաներ, բայց երեխային ավելի վախեցնել չի ցանկանում: Ջիուն սկսում է անհանգիստ շարժումներ անել:
Վեգասը, որ դուրս էր եկել մեքենայից, ձեռքը տարել է դեպի ետ՝ գոտու տակ պահված ատրճանակի վրա դնելով: Պետք է: Իսկ Փիթը լսում է նրա ցուցումները մեքենայում.
- Ուշադիր եղիր, դուրս չգաս: Հենց նշմար տամ՝ վարորդին ասա քշի:
- Բա դու՞, - անհանգիստ:
- Ամեն ինչ լավ կլինի: Ես ասում եմ, դու՝ լսու՛մ, հասկացա՞ր, - Փիթը, թեկուզ հաստատակամ, բայց վախկոտ է: Բայց դրական պատասխան է տալիս:
Վեգասը մոտենում է դանդաղ, ձեռքը չհեռացնելով ատրճանակից, իսկ տղամարդու ձեռքերը դեռ գրպաններում են.
- Ո՞վ ես դու, - Վեգասի անգլերենով տված հարցին տղամարդը քմծիծաղում է:
- Խորհուրդ կտամ չխառնվել, երիտասարդ: Ես քո հետ չեմ եկել զրուցելու: Էնպես որ՝ ճանապարհիցս հեռու:
- Ցավում եմ, բայց դա անհնար է: Մենք անկոչ հյուրեր չենք սիրում:
- Վա՜յ, - ձևական զարմանքով, - բա ո՞նց անենք: Իսկ ես առանց զգուշացնելու հյուր գնալ շատ եմ սիրում:
- Շատ սխալ բնավորություն է, - Վեգասը նույնպես հանգիստ է, - թե չէ ներս չթողնել, վրադ դուռ փակել էլ կա: Էդպես վստահ լինել խորհուրդ չէի տա:
- Երիտասարդ, - հոգոցով, - ես քո հյուրը չեմ: Քո հյուրի հյուրն եմ, էնպես որ՝ ասա մեքենայից դուրս գան: Ու առանց հակաճառությունների: Տեսնու՞մ ես, - մատնացույց անելով մեջքի ետևում կանգնած թիկնապահներին, որոնք նույնպես կազմ-պատրաստ էին, հետո ժպտալով:
ВЫ ЧИТАЕТЕ
Վստահություն (կամ Black World, գիրք 2)
FanfictionՎերջում ամեն բան լավ է լինում: Եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի: Playlist (երաժշտացանկ) - https://www.youtube.com/playlist?list=PLfvjqIHQCvwEbbj0xCCHDhOh2GUEtmZ2u