Սենան լարված է, անհանգիստ, սպասողական։ Փաստ։ Ափի մոտ վազվզում է Ջեունը, իսկ Սենայի գրկում գտնվող Ջիուն կարծես քնել է՝ ալիքների ձայնից արբած։ Երեկոն դեռ հեռու էր այնքան, որքան արևը' ծովից։ Արևը դանդաղ էր պտտվում՝ չցանկանալով կուլ գնալ ծովին։ Իսկ Սենան ուզում էր, որ այն կուլ գնա՝ նոր օր... ավելի լավ օր բերելու խոստումներով։
Բայց արևը զենիտում էր։
Այնքան հեռու ծովից, որքան Սենան՝ Յունգիից։
Իսկ Ջեունի ոտքերը թաց էին, ձեռքերի մեջ փոքրիկ խեցիներ ու քարեր, իսկ տրամադրությունը ոչ մանկական.
- Մա՜մ, - ու Սենան կանգ է առնում՝ տեսնելով, թե ինչպես է դեպի ինքը գալիս որդին։ Ձեռքերի մեջ քարեր ու խեցիներ, իսկ աչքերում անսահման չբարձրաձայնված հարցեր ու մեծություն։ Երբեմն Սենան կարծում է, որ Ջեունն իր վեցերորդ կամ յոթերորդ կյանքն է ապրում։
- Ջան։
- Երբ մեծ խեցին պահում ենք ականջի մոտ, ի՞նչ ենք լսում։
Սենան կարծում է, որ Ջեունին պիտի մանկական աչքերով նայել, չնայած որդին շատ բան տարիքին անհամապատասխան է հասկանում։ Երբեմն դրա համար ցանկություն է առաջանում վիճել ամուսնու հետ։
Վերադառնալ, նոր վիճել։
Համբուրել, նոր վիճել։
- Հը՜մ։ Միշտ նմանեցրել եմ ծովի ալիքների ձայնի։ Այնպիսի տպավորություն է, ասես ծով ես տեղափոխվում։
- Դա ընդամենը երևակայություն է։ Եթե անգամ ձեռքիդ ափերը մոտեցնես ականջիդ, նույն ձայնը կգա։
Սենան հոգոց է հանում։
- Արի այստեղ, - ու Ջեունը գրկում է նրա կոնքերը ու գլխին մայրական ձեռքի շոշափումները զգում, - դու դեռ այնքան ժամանակ ունես մեծանալու, բայց այնպիսի տպավորություն է, ասես շտապում ես։
- Որ քեզ պաշտպանեմ։ Հայրիկին պաշտպանեմ։ Ջիուին պաշտպանեմ։ Հյոներին պաշտպանեմ ու...
- Սիրելի՜ս, - ինչքան հոգի կար ներդրած մի բառի մեջ։ Ինչքան փաղաքշանք ու ինչքան անհանգստություն։ Պահի տակ կուլ տված արցունքներ ու զսպված հիստերիա։ Ջիուն էլ չզարթնի հանկարիծ, - քնքուշս, - կռանում է, գլուխն է համբուրում, - քանի կողքիս եք, ես պաշտպանված եմ։ Հայրդ էլ, քույրդ էլ։ Դա քո զբաղվելու գործը չի դեռ, փոքրիկ։ Հայրդ մեր կողքին է, հյոներն իրար ունեն։ Ինչու՞ չես վստահում նրանց։
- Վստահում եմ, - հոգոցով։
- Իսկ հիմա ինձ համար շատ-շատ գունավոր քարեր ու խեցիներ բեր, մտածում եմ՝ կարելի է փոքրիկ ձկնիկներ պահել։ Ի՞նչ կասես, - ժպիտը պետք է։
![](https://img.wattpad.com/cover/273337238-288-k662491.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
Վստահություն (կամ Black World, գիրք 2)
FanficՎերջում ամեն բան լավ է լինում: Եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի: Playlist (երաժշտացանկ) - https://www.youtube.com/playlist?list=PLfvjqIHQCvwEbbj0xCCHDhOh2GUEtmZ2u