Գլուխ Թ

220 17 25
                                    

Առնետ բառը ծանոթ էր Լիհյոնին, որովհետև ժամանակին, ավագ Մինի հետ աշխատելու ժամանակ, մեկին լավ էլ գտել են։ Լավ էր մի բան՝ գրեթե միանգամից էին գտել, բայց այն, որ հիմա նստած է Յունգիի առջև ու, նայելով թղթերը, տեսնում է անցած անգամվանից սար ու ձորերով տարբերվող տեսարան, հաստատ է։ Այն, որ հիմա եկամուտի 5.7%-ն է կորսված, խայտառակություն է։

Այն, որ նստած է Յունգիի առջև, փաստ է։ Բակց ափսոս, վերջապես մի քանի օր տանն էր, կինը չի սիրում, երբ ազատ օրերին փախչում է տանից, բայց նրան ասում է《Կներես, սիրելիս, կաշխատեմ շուտ գամ》կամ《Ախր լավ գիտես, առաջինն աշխատանքի հետ եմ ամուսնացել, նոր՝ քո》, էլի ներողություն խնդրում, երեխաներին համբուրում ու դուրս գալիս՝ խոստանալով շուտ վերադառնալ։

- Ստուգել ու հսկել եմ բոլորին, ոչ մեկի մոտ կասկածելի բան չեմ գտել։ Բայց ոնց տեսնում եմ, լավ չեմ ստուգել։

- Սրանից հնության հոտ է փչում, - ուշադրությամբ զննելով թղթերը, - սենց բանը միանգամից չեն անում։ Պլանավորում են ու կամաց-կամաց իրագործում։ Քանի՞ տարի ես աշխատանքի անցել։

- Հինգից մի քիչ ավել։

- Ուրեմն էս արդեն մեր բացթողումն է։ Իմ ու հորդ։ Եթե ուշադիր նայենք թվերին, վեց տարուց ավելի է էս երևույթը կա, ու մենք ուշադիր չենք եղել։ Պետք է ստուգել բոլոր հին աշխատողներին՝ հատկապես հաշվապահության ու ապրանքափոխադրման հետ կապ ունեցողներին։

- Ու էս ամենը հենց հիմա պետք է գլխիս թափվեր, - երկու ձեռքի մատներով աչքերը տրորելով։

- Բա՞ն է եղել ուրիշ, - թերթը դնելով սեղսնին ու ուշադիր նայելով ընկերոջ որդուն։

- Չէ, ոչինչ։ Կզբաղվեմ էս հարցով։ Չեն փախչի։

- Տես, եթե օգնություն պետք լինի, կողքիդ եմ։

- Գիտեմ, հյոն։ Շնորհակալ եմ։

Բայց Մին Յունգիի մտքերում լիքը բան կա. Պահը։ Հենց էս պահի՞ն պիտի բացահայտվեր։ Նեղ պահին, երբ առանց այն էլ ոչինչ նորմալ չէր։ Գժվել կարելի է, բայց Մին Յունգին Մին Յունգին չի լինի, եթե ուժերը չհավաքի ու չբացահայտի ոչինչ։ Սա արդեն նյարդայնացնում է։

***

Ինչպես հայտնի է՝ երբ Սանն ու Յուջոնը սկսում են զրուցել, ամեն ինչ գնում է վեճի ուղղությամբ։ Բայց երբ բոլոր խոսքերից վերացնում ենք սուր բառապաշարը, պարզ է դառնում, որ խոսելն այնքան էլ դժվար չէ։ Միգուցե խոսելն է շփման ու խնդիրների լուծման գլխավոր գրավականը, բայց սխալ խոսքը կտանի դեպի փակուղի։ Հետաքրքիր միտք կա՝ մենք մեր զգացմունքներին հակառակ վերաբերմունք ենք ցույց տալիս։ Ռեակտիվ գոյացություն է ասում են, բայց ինքնին երեխայություն։ Բայց էդ երեխայությունը հատուկ է նաև մեծերին։ Ամենապարզ օրինակը Սանն ու Յուջոնն են։ Ո՞վ է ասել, որ ատելությունը չափից այնքան շատ է, որ անընդհատ կծում են իրար բառերով։ Չէ։ Ատելություն չկա։ Կա երեխայություն։ Թեկուզ և հասուն մարդիկ են։

Վստահություն (կամ Black World, գիրք 2)Место, где живут истории. Откройте их для себя