Գլուխ Ժ

222 15 13
                                    

Հարված։ Արձագանք։ Հերթական հարվածը։ Արձագանք։ Կես վայրկյանի ընթացքում ևս երկուսը՝ աջ-ձախ, բոքսի պարկին։ Սպորտզալը լցված է հարվածի ձայներով անդադար, որովհետև Ջիմինը չնայած ուրիշ գործեր ունի, բայց մի տեսակ սրա կարիքը կար։ Քրտինքը հոսում է ճակատով ու անցնում կարճաթև շապիկի տակ՝ պարանոցով։ Էսպիսի հիմար մտածմունքներ դեռ չի ունեցել, հիստերիկ ծիծաղել է ուզում, որովհետև, գրողը տանի, սեփական սխալների հետևանքն է։ Մոլորվել է լաբիրինթոսում ու ելքը չի գտնում, դժվար էլ գտնի, եթե պանիկայի մեջ միայն անկանոն պտույտներ է անելու։

Փաք Ջիմին, յուրաքանչյուր ոք, ով կմտնի այդ լաբիրինթոս, միշտ էլ դժվար է ելքը գտնում։ Պարզապես դու խելացի տղա ես։ Հա՛հ, ի՞նչ խելացի։ Սեփական ծիծաղն է գալիս։

Մտքերում պտտվում է ամեն բան։ Առաջին հանդիպումը՝ Յունգիենց տան պատուհանից, երկրորդը՝ Յունգիենց տան բակում, երրորդը՝ էլի Յունգիենց տանը․․․ Ու հանկարծ մտքերը պտտվում են դեպի առաջ՝ տեսնելով նրան կիսաշրջազգեստով ու ձեռքը այտին՝ քսուքը քսելիս։ Ամեն ինչ վատանում է այն ժամանակ, երբ մտքում հանկարծ հայտնվում է Սանի《արի ժամադրության գնանքը》, սեփական հարցը, Յուջոնի զայրացած դեմքը։ Վերջին հարվածը շատ էր ուժեղ, ձեռքի ցավը բանի տեղ չդրեց․

- Սատանան տանի, - քթի տակ, ծանր շնչառությամբ ու չորացած շուրթերով, - ի՞նչ եմ անում։

Մտքերում հայտնվում է՝ ավելի լավ է խաղերս չխաղայի, որովհետև էնքան բան կա մտքում՝ պաշտպանել կարողանալ-չկարողանալուց սկսած ու համապատասխան-անհամապատասխան զույգով վերջացրած։

Փաք Ջիմինը խելագարվում է ասես ընդամենը մեկ-երկու ամիս անց։ Կանայք չար են։ Կանայք մտածմունքների առիթ են տալիս։ Փաք Ջիմինն էսպես աղջիկների պատճառով տառապել է մեկ էլ դպրոցական անհաս տարիներին, հիմա հասուն տղամարդ է, բայց ելքերից ոչ մեկը չի ընդունում, կամ էլ չի խոստովանում, որ ընդունում է։

Իրականում երկուսն էլ հիմար են։ Սպորտզալում քրտնած, տանջված Ջիմինն ու դասերից հոգնած ու շոկոլադով գինի խմող ու նյարդայնությունը հանդարտեցնող Յուջոնը։ 

Ճիշտը սկզբի բզեզից միանգամից հետո չվստահելն էր, ոչ թե վստահելն ու կրակն ընկնելը․

- Առը հա, թե կսիրահարվեմ, - բնակարանը լցվում է Յուջոնի ձայնով ու գինու հերթական կումն է կատարվում՝ ասես կնիք դնելով ասածի վրա, - քեզ է թվում, Փաք Ջիմին։ 

Գիշերն անուշ է, սառը, այտերին հարվածող։ Հարվածում է՝ ասես միտքը պարզեցնելով, բայց միևնույն ժամանակ չի ստացվում, որովհետև Ջիմինն էլ ե՞րբ էր էսքան մտածել մի ուղղությամբ։ Բայց անուշ սառնությունը մի քանի րոպե է ընդամենը հարվածում։ Որովհետև ոտքով տուն գնալն էսքան հեռվից էդքան էլ լավ միտք չի։

Վստահություն (կամ Black World, գիրք 2)Место, где живут истории. Откройте их для себя