Գլուխ ԺԵ

169 13 5
                                    

Մասնավոր ինքնաթիռում հեչ էլ հարմարավետ չէ։ Սենան կարող է միայն նստել, շոյել որդու իրեն հենված գլուխը, նայել օրորոցում շարժվող դստերն ու սեղմել շուրթերը։ Ու սեղմել մատները սեփական ծնկին' ուշքի բերելու համար գիտակցությունն ու հերթական անգամ համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու, որ Յունգին կկարողանա։ Չէ, Յունգին չէ։ Որ տղերքը կկարողանան, իսկ հետո բոլորը կապրեն երջանիկ։

Մտքերի հետևից է ընկնում, ու երրորդ անգամից նոր լսում.

- Մամ, - հանկարծակիի գալիս ու խոշոր աչքերով նայում որդուն, - անհանգի՞ստ ես, - նայում ոչ այն է Մարյանյան անդունդի պես խորը, ոչ այն է' ոչինչ չարտահայտող հայացքով։ Երբեմն Սենան նրան նմանեցնում է Յունգիին։

Թերևս Ջեունը տարիքի համեմատ բավականին հասկացող է, բավականին հասուն։

Ապա Սենան ժպտում է' շոյելով գլուխը ու սեփական գլուխը բացասական շարժելով։ Ուղիղ խոսել դեռ պետք չի.

- Ինչի՞ համար։

- Մամ, - կիտում է հոնքերը, - ես հնարավոր է երեխա եմ, բայց հասկանում եմ, որ ինչ որ բան է կատարվում։ Պապան որ լարվում է, եղունգն սկսում է կրծել։ Ու եթե հանգստանալու գնայինք, հաստատ ինքն էլ մեզ հետ կգար։

Տես է, ինչ լավ է ճանաչում հորը։

Սենան լռում է, որովհետև որդին տարիքին համեմատ, բավականին հասուն է։ Դա լավ չէ։ Մնում է ժպտալ նորից ու համոզել հակառակը.

- Ճստիկ, ուրեմն հայրիկին չե՞ս հավատում։

- Հիմա' չէ, - ըհը, Սենան պիտի էսպիսի պատասխանի սպասեր։ Հոգոց։

- Շատ իզուր։ Հայրիկը երբևէ մեզ կասկածելու առիթ չի տվել։ Գիտե՞ս, մեծերը իրականում շատ են լարվում։ Մեծերը շատ գործեր ունեն։ Դա նորմալ է։ Պապան ընդամենը ուզում է, որ բոլորիս համար լավ լինի։ Ու կլինի, փոքրիկ։ Որովհետև ո՞վ է քո պապան, - անկեղծ ժպիտով։ Ավելին ասել հնարավոր չէ։

- Մին Յունգի՛ն, - ոգևորված պատասխանում է երեխա Ջեունը, իսկ օրորոցից ոգևորված ձայնարկություններ է անում Ջիուն' գրավելով հարազատների ուշադրությունը, - Ջիուն էլ է համաձայն։

Հա, ամեն բան լավ կլինի։

***

Այսօր տեղի է ունեցել նախագահ Փաք Մույոնի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Յուտա Տականաշիի* հետ։ Կողմերը քննարկել և համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ։
Անցնելով հաջորդ նորություններին։ Հիշեցնենք, որ Կվոն Ջիյոնը ազատության մեջ է։ Ոստիկանությունն ակտիվ աշխատանքներ է տանում այս հարցի շուրջ, սակայն դեռ արդյունքներ չկան...

Վստահություն (կամ Black World, գիրք 2)Место, где живут истории. Откройте их для себя