ՆԱԽԱԲԱՆ

196 4 1
                                    

🤍Ես միշտ դժվարացել եմ պատասխանել այն հարցին, թե ինչ է սերը, միշտ խուսափել եմ պատասխանից, որովհետև մտածել եմ, որ ինձ սխալ կհասկանան, որ սիրո իմ բացատրությունը գուցե անսովոր լինի կամ գուցե տարօրինակ, կամ էլ չընդունեն մարդիկ այնպես, ինչպես ես եմ ընդունում։ Ու դա բնական է։ Մարդիկ տարբեր են, տարբեր է նաեւ մարդկանց մոտ սիրո ընկալումը, ու յուրաքանչյուրի համար այն տարբեր նշանակություն ունի։
Նոր սիրահարված զույգերին թե հարցնես ինչ է սերը, կասեն' ներսումդ թռչող թիթեռներն են, սիրածդ էակին գրկել ու "ես քեզ սիրում եմ" ասելն է, սերը կարոտելն է ու անհամբեր հանդիպմանը սպասելն է: Սիրած էակից բաժանված մարդուն թե հարցնես, կասի' սերը ցավ է, միայն ու միայն ցավ, որը կարող է մի պահ հանել քեզ երկինք, որ զգաս քեզ աշխարհի ամենաերջանիկը, իսկ մյուս պահին այնպես զարկել գետնին, որ կորցնես ինքդ քեզ ու ուշքի չգաս: Յուրաքանչյուրի համար սերը տարբեր բաների հետ է ասոցացվում: Ինչ-որ մեկի համար սերն ասոցացվում է երգելու հետ, որովհետև թվում է, երբ սիրահարված ես, հոգիդ միշտ երգել է ուզում։ Մյուսի համար սերը գուցե ասոցացվում է ստեղծագործելու հետ, քանի որ սիրահարված ժամանակ ուզում ես գրել, նկարել, ստեղծագործել ու սերդ արտահայտել այդ ամենի միջոցով: Որոշ մարդկանց համար սերը գուցե նույնացվում է երջանկության, ջերմության հետ, ընտանիքի հետ, որոշների համար այն գուցե ուղղակի մի զգացմունք է ու վերջ...🌪️

ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now