ՄԱՍ 2

60 4 1
                                    

Ողջույն բոլորին։ Արաքսյան եմ' Արաքսը, սիրում եմ անունս անչափ։ 25 տարեկան աղջնակ եմ, ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, բուժքույր եմ։ Ապրում եմ մամայիս ու պապայիս հետ, տան միակ զավակն եմ։ Սիրում եմ մասնագիտությունս շա՜տ։ Էն հիվանդանոցում որտեղի տնօրենի հետ նոր զրուցում էի, քաղաքի ամենալավ ինչու չէ նաև երկրի ամենալավ հիվանդանոցն ա, ու իմ համար միշտ պատիվ ա էղել էդտեղ աշխատելը ու էնպես կանեմ որ հաջողվի ինձ աշխատել էդտեղ։ Բնավորությամբ շատ բարի եմ, մի փոքր նեղացկոտ։ Սրա հետ մեկտեղ շատախոս եմ) անիմաստ չեմ խոսի բայց եթե լինի ինձ հոգեհարազատ մարդ ժամերով կխոսեմ։ Ծաղիկների հանդեպ թուլություն ունեմ, հատկապես սպիտակ վարդերի)) ծնողներս վաղը մեկնելու են գործուղման։ Արտասահմանում մեծ բիզնեսներ ունի պապաս։ Մոռացա ասել որ ահավոր համառ եմ, եթե մի բան որոշեցի ուրեմն ոչ մեկ չի կարա խոչընդոտի...ու ոնց հասկացաք ծնողների ջանքերը' ինձ իրենց հետ տանելու անիմաստ էին, ես մնալու եմ երկրում, իրենք մեկնեն...

...

Հասա տուն, մաման դուրս եկավ դիմացս.

- Էկար բալես, հլը պատմի տեսնեմ ինչ արեցիր, ստացվե՞ց
- Մամմմ... ահավոր ուրախ եմ, ստացվեց, տնօրենը էնքան լավն էր, շատ լավ կին էր, ասեց վաղվանից մի շաբաթ փորձաշրջան կանցնեմ ու կասի ընդունված եմ թե չէ, դե իսկ էտ ինձանից ա կախված եթե լավ անեմ աշխատանքս ուրեմն կսկսեմ նաև աշխատել)
- Շատ ուրախ եմ իմ աղջիկ, դե գիտես որ ես ու հայրդ շատ էինք ուզում քեզ մեզ հետ տանել բայց մեծ աղջիկ ես ու չենք ուզում ստիպել, մենակ թե խնդրում եմ զգույշ էղի, հայրդ էստեղ թիկնապահներ ա թողնելու որ..
- Մամ, ես ինչքան գիտեմ մենք էտ մասին խոսել էինք
- Խոսել էինք բալես, բայց թող էտ մի բանն էլ մեր ուզածով լինի հա՞
- Լավ մամ ջան, լավ բայց եթե իրենք ինձ օր ու ցերեկ պետք ա հետևեն ուրեմն ես ուրիշ տեղ եմ ապրելու
- Արա՞քս
- Հա մամ
- Էնպես մի արա որ ստիպելով տանենք քեզ
- Մամ ես մեծ աղջիկ եմ արդեն, էրեխա չեմ որ հետևիցս ման գան, եթե չեք վստահում ինձ տենց էլ ասեք
- Չէ բալես հարցը չվստահելը չի ուղղակի մեզ էլ հասկացի, դու մեր մինուճար աղջիկն ես ու..
- Մամ, ես քեզ ու պապային աշխարհից շատ եմ սիրում, ուղղակի վստահեք ու հանգիստ էղեք, դուք երբեք ձեր գլուխը իմ պատճառով չեք կախի
- Մենք հպարտանում ենք քեզանով բալես
- Պա՞պ
- Ջան ցավդ տանեմ
- Էս երբ էկար պապ
- Հենց նոր բալես, մերդ ամեն բան ասեց հուսով եմ, դու ստեղ ոչ մի բանի խնդիր չես ունենա, գիտես որ ամեն բանով ապահովված ես ու եթե հանկարծ փոշմանես..
- Չեմ փոշմանի)
- Հասկացանք իրար, դե ես ու մայրդ դուրս ենք գալիս, տոմսերը ամրագրելու, մի քանի տեղ ունենք մտնելու, երեկոյան տուն մարդիկ են գալու, կդիմավորես մինչև մենք գանք
- Ովքեր պապ
- Ընկերներս, մի փոքր հավաքույթ անենք որ առավոտ շուտ թռիչքն ա
- Լավ, իսկ սարքելու բան կա՞
- Չէ ցավդ տանեմ, ես ամեն ինչ արել եմ, մենակ սուրճ կդնես եթե ուզեն, մինչև մենք կգանք
- Լավ մամ ջան, դե զգույշ կլինեք
- Լավ իմ աղջիկ, գնացինք)

- Չեմ փոշմանի)- Հասկացանք իրար, դե ես ու մայրդ դուրս ենք գալիս, տոմսերը ամրագրելու, մի քանի տեղ ունենք մտնելու, երեկոյան տուն մարդիկ են գալու, կդիմավորես մինչև մենք գանք- Ովքեր պապ- Ընկերներս, մի փոքր հավաքույթ անենք որ առավոտ շուտ թռիչքն ա- Լավ, ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now