ՄԱՍ 4

55 4 1
                                    

Սուրճը դրեցի տարա հյուրասենյակ, բոլորը նստած զրուցում խոսում ծիծաղում էին, մի 10 րոպեից պապայենք էլ էկան, իրենք էլ միացան մեզ։ Մամային կանչեցի խոհանոց.

- Մամ
- Ջան բալես, ինչ կա, լավ չես զգում քեզ
- Չէ չէ լավ եմ մամ ջան, ուզում եմ դուրս գամ մի կես ժամ քայլեմ
- Մենակ ախր էս ժամին..
- Մամ) լավ էլի դե
- Լավ վերջ, գնա, տաք կհագնվես, մի բան էն չլինի էլ չասեմ դու գիտես
- Հա մամ ջան, կներես էլի որ չեմ մնում, դու գիտես որ չեմ սիրում հավաքներ, բացի էտ երբ պապայի ընկերներն են գալիս, հատկապես էն մեկը, ով միշտ ինձ ա նայում..
- Դե բալես հիմա..
- Մամ)շուտ կգամ
- Լավ ցավդ տանեմ գնա

Չեմ սիրում հավաքներ, հատկապես երբ տղամարդիկ շատ են։ Պապայի ընկերները իրականում լավ մարդիկ են, շատ հաճելի են բոլորն էլ, ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ, մենակ թե էն մեկը ով միշտ մենակ ա գալիս, ինչ-որ անհասկանալի հայացք ա գցում վրաս ու դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս, դրա համար դուրս էկա քայլելու մի քիչ։ Հագնվեցի ու դուրս էկա։ Օդը ոնց որ կանգնած լիներ, մի հատ տերև չէր շարժվում։ Սիրում եմ մաքուր օդին քայլել։ Դրսում տենց շատ մարդ էլ չկար, որը շատ զարմանալի էր։ Այգի էի հասել, նստարան տեսա առաջացա նստեցի ու սկսեցի շուրջս նայել..էս էն այգին էր որտեղ 20 տարի առաջ վազվզում էի, ընկնում վնասվում ու արցունքներս մեջս խեղդելով ասում որ մեծանամ անպայման բժիշկ եմ դառնալու որ իմ վերքերը ես բուժեմ)) մանկությունս իմ կյանքի ամենահաճելի շրջանն էր.. ժպիտը դեմքիս նայում էի մի երեխայի, վազվզում էր, ուրախ ծիծաղում ու ինքնաբերաբար ինձ էի հիշում, բայց լուսնից մի երիտասարդի ձայնից իջա ցած.

- Սիրուն ժպիտ ունեք (Արգամ)
- Ըհ, շնորհակալ եմ շատ
- Եթե դեմ չեք ընկերակցեմ ձեզ
- Դեմ չեմ, իսկ մի հարց. մենակ ե՞ք
- Չէ ընգերս հետս ա էկել, գործ առաջացավ գնաց
- Պարզ ա😊օգնեմ ձեզ քայլենք
- Մենակ ուրախ կլնեմ

....

Հագնվա Ֆելոյի հետ դուս էկանք, արաաա էս անտեր կայլասկեն...գոնե քելայի, իմ արև գոնե քելայի... խոսալով հասանք մի հատ այգի, որ տենում էի ոնց են մարդիկ վազում քելում...նախաձ չի պռոստը սիրտս կայնում, գոնե կյանքիս վերջին րոպեներին կարանայի քելայի...մի պահ կայնանք, մի քիչ հեռու մի հատ նստարանի աղջիկ էր նստած, նենց սիրուն էր նայում էտ էրեխեքին...❤️աշկերը.. աշկերը չգիտեմմմմ մի այլ տիպի սիրում էին.

- Ֆել
- Ջոգի բռատ, հելնում եմ ստերանք, պրծնես ձեն հան գամ
- Արաա մեռնեմ քո հասկացող կյանքին ես
- Բա էլ որ օրվա համար ենք ցավդ տանեմ 😂անհամ բաներ չանես
- Արա դու երբ ես տեսե ես անհամ բաներ անեմ
- Եսիմ թե, մեկ է տեսար սիրո հողի վրա..
- Սեր չկա, հելա ես...
- Էհ ախպերս, կզանգես դե
- Հա)

ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now