ՄԱՍ 25

56 3 0
                                    

Երեկոյան 7-ն էր, հայելու առաջ նստած մազերս էի հավաքում...
Մտքերս ուտում էին ինձ...
Իսկ եթե սերդ ա մարել իմ հանդեպ, իսկ եթե...եթե.. նորից եթե, իսկ եթե նախկին սիրելիդ ա քեզ գողացել...ես չեմ դիմանա էտ ցավին, հաստատ չեմ դիմանա...ես պատրաստ էի քո համար ԿՅԱՆՔՍ տալ, բայց եթե դու ինձ մոռացել ես ուրեմն ում ա պետք իմ կյանքը, ու՞մ... ստիպված էի համակերպվել ամենի հետ..ես կամուսնանամ, կամուսնանամ մենակ մորս աչքերին արցունքներ չտեսնելու համար, Բայց քեզ պապ, ես երբեք չեմ ներելու...ես հիմա դժբախտ եմ, իսկ իմ դժբախտության միակ պատճառը դու ես, մենակ դու... հեռախոսիս նամակ էկավ, ուզում էի ուշադրություն չդարձնել, բայց սիրտս ինչ-որ բան էր զգում, մոտեցա ու երանի թե կույր լինեի ու չկարողանայի կարդալ....💔 նամակը Արգամից էր.

📨Արաքս Կներես բայց ես քեզ չեմ սիրել...ես ամուսնացել եմ, հեռավորությունը ստիպեց հասկանալ, որ քո հանդեպ սեր չի էղել այլ զուտ կապվածություն...ես մի անգամ եմ սիրել ու սիրել եմ Աննային...ևս մեկ անգամ Կներես...

Չէի հավատում աչքերիս...Արգամ💔 միանգամից ընկա գետնին ու սկսեցի բարձր ձայնով լացել... ձայնիս վրա մաման ներս մտավ.

- Բալեսս...Արաքս բալես վեր կաց հլը, ինչ ա էղել, խի ես լացում
- Մամ💔😭 մամմմմմ
- Ջանն Ջաննն մամայի սիրուն, վեր կաց ասա հլը տեսնեմ խի ես լացում, սիրտս կանգնում ա արդեն, ինչ ա էղել...

Դողացող ձեռքերով հեռախոսը ցույց տվեցի, որ ընկել էր գետնին։ Մաման վերցրեց կարդաց ու ավելի պինդ գրկեց ինձ.

- Ցավդ տանեմ բալես 💔
- Մամ😭խիիի...մամ խի ա միշտ տենց, խի ա երբ մի բան սրտի ցավով պահում ես որ հանկարծ քեզնից չտանեն, բայց կյանքը տանում ա...խի... մամ ես վատ բան չեմ արել, ես ուղղակի սիրել եմմմ, խի ինքը սենց վարվեց իմ հետ, խի տարավ ինձ ու իմ էությունը, խի սպանեց իմ մեջ էն սերը որ կար իր հանդեպ...ես ուզում եմ մեռնեմ մամ...մեռնեմ
- Սուսսսս, մի ասա տենց բալես, անարժանների համար սենց չեն տանջվում....խի պետք ա ինքը հիմա քեզանից հեռու իրա կյանքը վայելի իրա սիրած մարդու կողքին, իսկ դու ստեղ տառապես
- Իսկ ում ա պետք իմ կյանքը մամ, ում, մինչև էս պահը ես հույս ունեի որ մի օր էլի մեր ճանապարհները կխաչվեն, որ կտեսնեմ ու կլսեմ իրեն բայց ինքը ...😭 մամ
- Երանի կույր ու խուլ լինեի որ չտեսնեի ու չլսեի էս ամենը, չտեսնեի քո ցավը իմ աղջիկ, վեր կաց, վեր կաց լվացվի հլը շուտ
- Չեմ ուզում մամ... ուզում եմ մենակ մնամ մամ, գնա խնդրում եմմմ
- Բալես ախր..
- Մամ խնդրում եմ ուղղակի...
- Լավ բալես, ոնց կուզես, խնդրում եմմ լվացվի ու կարգի բեր քեզ, ինքը արժանի չի քո արցունքներին...

ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now