ՄԱՍ 31

45 2 4
                                    

Մտա լոգարան, լվացվեցի բայց սիրտս էնքան լիքն էր, երանի երբեք քեզ հանդիպած չլինեի Արգամ, երանի....
Դուրս էկա, Ալիկը պառկած էր.

- Ար
- Նորմալ ա ամեն ինչ)
- Դե արի պառկի, չես մրսու՞մ տենց, խի ես տենց փշաքաղվել
- Ըը եսիմ, պառկեմ ես, հոգնած եմ
- Պառկի...

Հասկանում եմ, որ չսիրելով չես կարա կողքս երջանիկ ըլնես, բայց ես ամեն ինչ կանեմ, անհնարինը մենակ թե դու ժպտաս... չգիտեմ ոնց էսքան արագ սիրտս մտար, բայց մի բան եմ հասկացել. ես քեզ կթողեմ եթե իմանամ տենց երջանիկ կլնես....շատ սիրուն էր...հագածը սազում էր իրան.. ամբողջ մարմնով փշաքաղվել էր, ինձ մի կերպ էի զսպում որ չգրկեի... էկավ խելոք պառկեց, թեքվեց հակառակ ու թեթև ծածկվեց։ Մոտիկ գնացի զգացի որ մի տեսակ էղավ։ Նորմալ ծածկեցի ու դեպի իրան պառկեցի.

- Հանգիստ քնի, ես ինձ նենց բան թույլ չեմ տա որ քեզ վատ զգաս դրանից))
- Շնորհակալ եմ Ալիկ, անչափ ..միակ մարդն ես ով ինձ հասկանում ա հիմա
- Ես միշտ պատրաստ եմ քեզ հասկանամ, մենակ ժպտաս
- Դժվար բան ես ուզում ((
- Դժվար բան չկա, լավ ա լինելու ամեն ինչ, խոսք եմ տալի քեզ
- Ինձ կներես հա՞

Ասեց ու թեքվեց իմ կողմ...

- Ինչի համար
- Ուղղակի 💔որ քեզ չեմ կարա սիրեմ, ես չեմ ուզում դու տանջվես, դու շատ լավ մարդ ես ու ավելի լավին ես արժանի
- Իսկ խի ես մտածում որ չես սիրի
- Չես հասկանա
- Ասա որ հասկանամ Արաքս, ես կույր չեմ, տենում եմ որ նեղված ես, որ ստիպված ես անում ամեն ինչ, ես չեմ ուզում չիմանալով համ ինձ ցավացնեմ համ քեզ
- Ե...ս Ալիկ ես ուրիշին եմ սիրում...
- ...
- Ես խելագարվում եմ իրա համար, առանց իրա չեմ պատկերացնում իմ կյանքը...բայց ինքը..
- Ինքը ինչ Արաքս..
- Ինքը փոխեց ինձ, ինքը սպանեց ինձ, չես պատկերացնի ինչ ահավոր ա երբ գիտես որ ինքը կա, բայց քո կողքին չի, երբ գիտես որ դու պետք ա լինեիր իրա կողքը բայց ուրիշն ա հիմա իրա կողքին, երբ ժամանակին տալիս էր խոստումներ, իսկ հետո մի բառով դրժում դրանք....

Արցունքներս չկարողացա զսպել, գլուխս դրեցի Ալիկի ուսին, ձեռքերով փակեցի աչքերս ու բարձր ձայնով սկսեցի լացել...էնքան ա կուտակվել մեջս որ արդեն չեմ գիտակցում ոչինչ։ Եթե մինչեւ էս պահը ուզում էի թեկուզ մի օր մենք գոնե պատահական հանդիպենք, Ուրեմն էս պահից սկսած ես ուղղակի ատում եմ քեզ ամբողջ հոգով ու սրտով, ես քո շողքը անգամ չեմ ուզում տեսնել, Դու ամեն ինչ անում էիր որ ես քո կողքից էն կողմ չգնամ, բայց դու հեշտ ու հանգիստ գնացիր իմ կողքից...ես հիմա դժբախտ եմ, ԴԺԲԱԽՏ ԱՐԳԱՄ...

ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now