ՄԱՍ 33

29 2 2
                                    

💌 Աշխարհում ամենաշատը ԺՊԻՏԴ եմ սիրում 💌

Սառը քրտինք էր տալիս, Արգամ իսկ եթե դու ե՞ս, եթե հետ ես էկել, եթե...եթե...չէ չէ, էս անգամ ես թույլ չեմ տա իմ կյանք մտնել, ես քեզ չեմ ների իմ հետ սենց վարվելու համար, թույլ չեմ տա։ Ծաղիկները գցեցի աղբը, բայց բացիկը... չկարողացա, դրեցի գրպանումս, ու սկսեցի գործ անել, չնայած որ ուշք ու միտքս լրիվ ուրիշ կողմ էր... գնացել ես բայց մեկ ա հանգիստ չես տալիս ինձ... գնալուց մտքերս էլ տանեիր հետդ...

...

Արաքսը շատ բան ասեց, ես մենակ մի բան կասեմ...ես Արաքսի կողքը լրիվ ուրիշ կարդ եմ դառնում, սիրահարվել եմ, բայց սիրել...ես սիրում եմ, սիրում բայց ուրիշին, էն մեկին ով թողեց ինձ, առանց պատճառի... ճիշտ են ասում, սիրելը բարդ չի, բարդ ա ճիշտ մարդուն սիրելը...մի տարվա մեջ երբեք Արաքսը իմը չէղավ ու ես հասկանում եմ Իրան, ես չեմ ստիպի երբեք, չնայած որ պահ ա գալիս որ չեմ կարում ինձ զսպել, բայց հերիք ա տեսնեմ թաց աչքերը, աշխարհը կանգնում ա... չգիտեմ էս ինչ խաղ ա, ճակատագրի խաղ ա երևի...երկու հոգի, ում կոտրել են, սիրտը տարել ու փշրել, հիմա միասին են, մի տանիքի տակ....
Արաքսը հոր մասին չի ուզում լսի, հասկանում եմ, շատ եմ փորձել հետը խոսել էտ թեմայով, որ Ոչինչ, հայրդ ա, ուրեմն վտանգ ա տեսել, որ հեռու ա պահել քեզ, ծնողին մենակ ծնողը կարա հասկանա, բայց չէ, սկսում ա լացել ու ականջները փակել...💔իսկ ես չեմ կարում իրան էտ վիճակում տենամ..
Էսօր հերթական առավոտն էր, հելա գործի, թեթև հանդիպում կար, ասեցի շուտ անեմ ու գամ տուն, չեմ ուզում երկար ժամանակ Իրան մենակ թողեմ...

...

Արդեն կլիներ երեկոյան 7-ը, գործերս վերջացրել էի, բայց մաքուր օդի Կարիք ունեի։ Թեթև մի բան հագա ու դուրս էկա։ Քայլում էի, քայլում նույն ճանապարհով, քայլում դեպի նույն այգի, էն այգի, որն էլ կանխորոշեց մեր բոլորի ճակատագիրը...նորից նոր նստարանը, նույն փոքրիկները մի տարի մեծացած, նորից նույն ցավը... բայց էս ամենի հետ մի բան պակաս էր, ավելի ճիշտ' մեկը պակաս էր։ Աչքերով փնտրում էի քեզ, բայց չկաս, ձեռքս տարա գրպանս, բացիկը բացեցի ու նորից կարդացի...էս անգամ զգացի ներկայությունդ...💔 արցունքներս հազիվ էի զսպում, բայց սիրտս գոռում էր մահու չափ ահավոր, դանդաղ վեր կացա, մի անգամ էլ շուրջս նայեցի ու հետ դարձա տուն։ Բայց երանի թե դուրս չգայի տանից, երանի քեզ նորից չտեսնեի.... ոտքերս առաջ չէին գնում, ինչ-որ բան ստիպում էր մնալ, անհասկանալի ինչ-որ բան ստիպում էր հետ շրջվել...չեմ ուզում շրջվել ու նորից քո հիպնոսացնող աչքերին հանդիպել...բայց ուժերս տեղը տվեցին... հայացքը հետ թեքեցի ու...ու հանդիպեցի քո աչքերին...💔

ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now