ՄԱՍ 32

27 2 0
                                    

Գլուխս Ալիկի կրծքին դրած էլ քնել եմ, նույնիսկ չեմ հիշում նույնիսկ ինչքան եմ լացել...

1 ՏԱՐԻ ԱՆՑ

1 տարի.... ասում են տարիները արագ են թռչում, նույնիսկ չես էլ հասկանում, թե ինչ արագությամբ է այն անցնում, բայց կյանքի տված ցավը ավաղ մոռանալ չես կարող...
Առաջվանից ավելի վատ ա դարձել ամեն ինչ։ Իմ կյանքի միակ լուսավոր կետը Ալիկն ա դարձել։ Չէ, ես չեմ սիրում իրեն, ես սիրել եմ Արգամին ու կշարունակեմ սիրել մինչև մահ...չէ՞ որ մարդ կյանքում սիրահարվում է բազմաթիվ անգամներ, բայց սիրում է միայն մեկ անգամ։ ԴՈՒ եղար իմ մի անգամը, իմ մի անգամվա սերը Արգամ...ես ատում եմ քեզ, ամբողջ հոգով ու սրտով, բայց ուզում եմ գեթ մի պահ, թեկուզ հեռվից տեսնել քեզ, քո աչքերը, հայացքը, տեսնել քեզ քայլելիս, խոսելիս, կարոտել եմ ձայնդ... բայց չկաս, ես ամենից շատ հենց դրանից էի Վախենում, որ կվերցնես սիրտս ու մի օր անսպասելի այնպես օդ կնետես, որ ընկնելիս փշուր-փշուր կլինի...ու շատ չուշացավ այդ օրը։ Կուզեի գեթ մեկ օր խոսել հետդ, հարցնել' ինչի՞, եթե պետք ա լքեիր, թողնեիր ճանապարհի կեսին միայնակ, ապա ինչի համար էին քո խոսքերը, արարքները....ախր չեմ ուզում հավատալ, աչքերդ այլ բան էին ասում, քան հիմա քո արարքները....սիրտս ցավում ա, անասելի ցավում...
Երբեմն մայրս գալիս ա այցի, նստում ու միմյանց կարոտ ենք առնում ժամերով, իսկ հորս....հորս տեսնել անգամ չեմ ուզում։ Ինքն իմ հայրն ա, ես պարտավոր եմ իրեն սիրեմ ու հարգեմ, բայց ներել' անկարող եմ։ Իմ կյանքը խորտակվեց։ Խորտակվեց միմիայն քո մեղքով պապ...ես քեզ բոլորից շատ էի հավատում ու վստահում, կիսվում ամեն հարցով, որովհետև գիտեի, որ միայն դու ինձ կհասկանաս, այնինչ դու ինձ տենց էլ չհասկացար....
Ալիկը....Ալիկը կյանքումս հանդիպած ամենամաքուր մարդկանցից ա...մենք ամուսիններ ենք, ինքը տեր ինձ, իսկ ես' հնազանդ։ Ինքն ունի իրավունք ինձ դիպչելու, գրկելու, համբուրելու, բայց մեկ տարվա մեջ երբեք ինձ մոտ չի էկել, որովհետև ես չեմ ուզել, որովհետև ես չեմ ուզել, որ բացի Արգամից որևէ այլ մարդ ինձ դիպչի, ես ինձ քոնն եմ համարել, բայց դու....

...

Հերթական առավոտն էր, Ալիկին աշխատանքի ճանապարհեցի, ես էլ սկսեցի տան գործերով զբաղվել։ Մոտ 2 ժամում ամբողջ տունը փայլուն վիճակում էր։ Որոշել էի թխվածք թխել, գոնե կցրվեմ մի քիչ։ Դեռ չէի սկսել, երբ դուռը ծեծեցին.

- Բարև ձեզ, դուք Արաքսն եք հավանաբար
- Այո՞, ես եմ
- Այս ծաղկեփունջը ձեզ են ուղարկել, խնդրում եմ այստեղ ստորագրեք
- Իսկ ումից
- Ասել չեմ կարող
- Լավ)

Ստորագրեցի ու ծաղկեփունջը ձեռքս ներս անցա... սպիտակ վարդեր...Արգամ...չեմ ուզում որ քեզանից լինեն էս վարդերը, բայց սրտիս խորքում ուղղակի տենչում եմ քեզ տեսնել, քեզնից որևէ բան ստանալ, որը նորից ու նորից քեզ կհիշեցնի...բացիկ կար մեջը.

ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now