ՄԱՍ 34

32 2 0
                                    

Չէի հավատում, ինձ թվում էր երազ ա, կամ էլ ընկել եմ հիշողությունների գիրկը ու նորից հիշում եմ անցյալը...
Բայց էս անգամ մի քիչ այլ էր իրավիճակը, Արգամը քայլում էր... քայլում էր հասկանում ե՞ք, ապշել էի, միաժամանակ ուզում վազել ու գրկել, համբուրել, բայց չէ....երբե՛ք։ Զգացի որ իմ կողմ ա գալիս, ետ շրջվեցի ու սկսեցի վազել։ Արցունքներն աչքերիցս գլորվում էին, սիրտս տեղից դուրս էր գալիս։ Էսքան տարի հետո Աստված էնպես արեց, որ մենք նորից նույն տեղում իրար հանդիպենք, նորից ես քո աչքերին նայեմ ու անէանամ... ճանապարհը անցնելու ընթացքում գլխապտույտ սկսվեց, սառեցի կանգնածս տեղը, բայց ինձ հանկարծակի ուշքի բերեց Արգամի ձայնը ու էլ ոչինչ չեմ հիշում...

...

Աչքերս բացեցի ու չորս բոլորը մենակ սպիտակ պատեր էին։ Գլուխս կողքի թեքեցի ու...

- Ար...գամ
- Վերջապես... վերջապես բացեցիր աչքերդ
- Արգամ դու 😭դու խոսում ես, դու քայլում ես Արգամ...ոնց Արգամ ոնց
- Չէի խոսում, բայց էսօր խոսացի, երբ տեսա հեռվից էկող ավտոն ու քեզ ճամփի կեսին չգիտեմ հետս ինչ կատարվեց ու...
- Ինչի ես էկել
- Որովհետև սիրում եմ քեզ 💔
- Մի ստի, դու ինձ չես էլ սիրել, դու Աննային ես սիրում, գնա չեմ ուզում տեսնեմ քեզ

Արցունքներս նորից խանգարեցին շարունակել խոսքս։ Սիրտս ուզում ա մնաս, ուղեղս' գնաս։ Ոնց էի երազում քեզ քայլելուց տեսնեի, նորից ձայնդ լսեի... բայց դու էլ իմը չես, քո սիրտը վաղուց էլ իմը չի...
Գլուխս հակառակ կողմ թեքեցի ու սկսեցի լացել...սիրտս տրաքում էր, միակ տարբերակը լացելն էր, թե չէ կմեռնեի ուղղակի...մոտ էկավ, նստեց կողքս, ձեռքի ափը դրեց այտիս ու իր կողմ պտտեց.

- Արաքս
- Գնա Արգամ
- Ար ես...
- Ոչ մի բառ չեմ ուզում լսեմ
- Պետք ա լսես, պետք ա լսես...
- Չեմ ուզում, գնա, կինդ իրան վատ կզգա
- Կին չկա Արաքս, ես քեզ եմ սիրել, սիրում ու հավերժ կսիրեմ
- Հոգնել եմ ուղղակի, հոգնել😭 հանգիստ թողեք ինձ էլի, բոլորդ աջ ու ձախ մենակ ցավացնել գիտեք, ոչ մեկդ մի վայրկյան իմ վիճակի մեջ չեք մտնում
- Շշշշ💔 հերիք ա, ես քեզ սաղ կպատմեմ, ու գիտեմ որ կհասկանաս ինձ
- Ես ոչ մի բան չեմ ուզում լսեմ, ոչ մի բառ Արգամ, գնա...
- Եթե գնամ, էլ կյանքում չեմ գա...գիտես որ ես քո համար ամեն ինչի պատրաստ եմ, եթե ուզում ես կգնամ...
- ...

Լեզուս կապ էր ընկել, իսկ եթե գնա ու էլ չգա՞... ախր ես չեմ կարում առանց քեզ Արգամ, ես էսքան տարի առանց քեզ ապրեցի բայց էտ ապրել չես համարի, ուղղակի ամեն օր քնել արթնանալով չեն ապրում...իսկ ես չեմ ապրել, ուղղակի օրերն եմ գլորել, մտածելով գոնե մինչև մեռնելս քեզ ևս մեկ անգամ կտեսնեմ...

ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now