ՄԱՍ 24

29 3 0
                                    

1 ՏԱՐԻ ԱՆՑ
...

- Պապ ինչ եք ուզում ինձանից, ես զարմանում եմ խիղճ չունեք դուք
- Ձայնդ, սրան նայեք, մենակ մնացիր լեզուդ երկարեց, դեռ բախտներս բերեց որ շուտ էկանք թե չէ հիմա ինչ ասես թե չէիր արել
- Հերիք աաաա, չեմ հասկանում դու չես սիրել, չես պայքարել քո սիրու համար
- Սիրել եմ բայց արժանի մարդու ոչ թե կիսատ-պռատ մարդու ով սկի չի կարում քայլի
- Մի վիրավորի Արգամին պապ, ինքը ավելի արժի քան քայլող որևէ մեկը
- Լեզուդ կկտրեմ, բարձրացի սենյակդ ու պատրաստվի գալիս ա փեսացուդ
- Ի՞նչչչ
- Ինչ որ լսեցիր, արագացրու մարդիկ չգան սպասեն, ոնց հասկանում եմ ստիպելով ես ուզում լինի ամեն ինչ
- Ես չեմ ամուսնանալու ինչ ուզում եք արեք
- Մենակ քեզ ա թվում, ես չեմ կարա թույլ տամ որ իմ աղջիկը հաշմանդամի հետ կյանքը կապի, իմ տարիների ձեռք բերած համբավն ու պատիվը չեմ պատրաստվում քո պատճառով գետնով տամ, որ ամբողջ քաղաքը մատով ցույց տա ինձ
- Այ տենց ամբողջ կյանքումդ համբավիդ ու փողերիդ մասին ես մտածել դրա համար էլ ոչ մի հարազատ չի մնացել կողքներս
- Սրա խոսալուն նայեք...

Հոր ապտակը չուշացավ.

- Ատում եմ ձեզ...

...

Անցել ա մեկ տարի ինչ Արգամից լուր չունեմ...հազիվ եմ հալի էկել, ահավոր էր վիճակս նույնիսկ չեմ ուզում հիշեմ...ոչ ծնողները կան ոչ ինքը, ոչ ընկերը...կորել են բոլորը չգիտեմ ինչ ա կատարվում, խի ա ամեն ինչ սենց դասավորվել💔 ամեն անգամ հեռախոսը ձեռքս եմ քնում' սպասելով որ վերջապես լուր կստանամ բայց չէ.. օրերը անցնում են ու ոչ մի տեղեկություն...առաջվանից էլ ոչ մի բան չկա... աշխատանքի էլ չեմ գնում, հայրս պետք ա թողնի որ գնամ....մի քանի ամիս առաջ են էկել ու չգիտեմ ոնց անեմ ինչ իմացել են ու արգելել կապ ունենալ Արգամի հետ, ոնց չեն հասկանում որ ես ինչքան էլ ապրեմ ում հետ էլ ապրեմ ես սիրել եմ սիրում եմ ու կսիրեմ մենակ Արգամին, ինձ չի հետաքրքրում իրա կարգավիճակը, հասկանում եմ որ իմ համար դժվար կլինի բայց ինչի համար են դժվարությունները, մեկ ա փախչելով չենք լուծի դրանք... եթե օրերից մի օր մեր ճանապարհները նորից խաչվեն, ես կգրկեմ քեզ ավելի ամուր, էնքան, որ նույնիսկ դու չկարողանաս ինձանից բաժանվել... կարոտել եմ քեզ անասելի...
Սենյակում նստած լացում էի երբ մաման ներս մտավ.

- Բալես
- Մամ եթե պապայի նման պետք ա խոսես չեմ ուզում լսեմ գնա
- Չէ բալես հանգստացի
- Արի ներս
- Իմ աղջիկ, արի մոտս հլը, մի լացի վերջ
- Ոնց չլացեմ մամ...երբ սիրածդ մարդուց մեկ տարուց ավել տեղեկություն չունես, չգիտես ողջ ա թե...💔 մամ ոնց չեք հասկանում որ ես սիրում եմ Արգամին, ուղղակի սիրում, դրա մեջ ինչ-որ վատ բան կա՞
- Բալես ուղղակի ես էլ հայրդ էլ ուզում ենք քեզ երջանիկ տեսնել
- Մամ ես մենակ Արգամի կողքին երջանիկ կլինեմ, ում հետ ուզում եք ամուսնացրեք, ինչ ուզում եք արեք, որտեղ Արգամը, էնտեղ ես, նույնիսկ դեպի անդունդ...
- Իմ աղջիկ 💔

Մորս գրկած արցունքներս ավելի առատ էին թափվում...

ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now