ՄԱՍ 22

33 2 0
                                    

Վերջապես իրարից պոկվեցինք, չնայած որ կուզեի անվերջ իր գրկում լինել...
Երբ ուշքի էկա ուղղակի տեսածիս չէի հավատում...😍🤍

Սենյակի չորս բոլորը սպիտակ վարդերի փնջեր էին իրար կողքի շարված...ոնց որ վարդերի այգում լինեի...մի անկյունում սպիտակ դաշնամուր էր դրված... ուղղակի երազանք, ոնց ես դու իմանում թե ինչ եմ սիրում ես Արգամ, ոնց ես զգում ինձ դու... նոր եմ սկսում հավատալ էն խոսքին որ ասում ա պատահականություններ չեն լինում, ու նույնիսկ պատահականությունները պատահական չեն...հա...մեր հանդիպումը ճակատագրից էր, դու ես իմ ճակատագիրը 🤍 աչքերիս փայլին վերջ չկար ուղղակի...սենյակի բոլոր անկյուններում դրված ծաղիկներին մոտեցա ու հոտ քաշեցի... խենթացնող են ուղղակի, նայում էի Արգամին ու իր լույսով լցված հայացքը ինձ հետևում էր ամեն քայլափոխի...ինչքան սեր ու հոգատարություն կա քո աչքերում, ինչքան ցավ ու զղջում միաժամանակ... մոտեցա դաշնամուրին, նստեցի ու սկսեցի նվագել...իմ ամենասիրելի երաժշտությունը, որի ամեն նոտան սիրտդ տեղից հանում ու տիեզերք ա տանում...🤍 անընդհատ հայացքս Արգամի կողմ էի գցում ու տեսնում թե ինչքան սիրուն ա ինձ նայում, ակամայից ամաչում էի ու թեթև ժպտում...երջանիկ եմ չափազանց, հիմա եմ հասկանում թե երջանկությունը ինչ ա... երջանկությունը բոլորի համար տարբեր ա, մեկի համար փողն ու ունեցվածքը, մյուսի համար իր ունեցած մի կտոր հացը, իսկ իմ համար ԴՈՒ🤍ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՔԵԶ ԴԵՌ ՉԳՏԱԾ ԿՈՐՑՆԵՄ ԱՐԳԱՄ, ՈՒՂՂԱԿԻ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, ՉԵՄ ԴԻՄԱՆԱ ԵՍ, ՉԵՄ ԱՊՐԻ...մի պահ հայացքս գցեցի դաշնամուրի ստեղներին, ու նույն պահին Արգամը մեջքիս հետևում հայտնվեց, մատները նուրբ հպեց մեջքիս որից էլ ամբողջ մարմնով փշաքաղվեցի...😍 ինչքան եմ թաքուն երազել սրա մասին, որ ինձ մոտ լինես դու, որ զգամ քեզ ու քո տաքությունը...որ քո հպումից մարմինս փշերով պատվի որ աչքերս փակեմ ու ինձ երկնքում սավառնելուց զգամ...🤍մոտեցավ ու թույլ համբույր թողեց ուսիս... չգիտեմ ոնց ստացվեց բայց անկարող էի զգացածիս դիմաց...պտտվեցի իր կողմ ու շուրթերին համբույր թողեցի...նույն պահին հետ քաշվեցի ու աչքերդ պինդ փակեցի, չհասկացա էլ ոնց ստացվեց ու ամոթից ուղղակի գետինն էի մտնում բայց ներքուստ երջանկությունից ցնծում էի...ձեռքը մոտ բերեց դեմքիս, շոյեց այտս ու մոտ տարավ իրեն...❤️էս անգամ արդեն ավելի երկար տևեց էտ համբույրը..որին երկուսս էլ սպասել էինք ու ՇԱ՜Տ ԵՐԿԱՐ.. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԱՐԳԱՄ, ՍԻՐՈՒՄ ԲԱՅՑ ԱՆԿԱՐՈՂ' ԱՍԵԼՈՒ ԴԱ ՔԵԶ, ՆԱՅԵԼՈՎ ԱՉՔԵՐԻԴ ՄԵՋ, ԻՍԿ ԵԹԵ ...ԵԹԵ..

ԻՄ ՀՈՒՅՍԻ ՇՈՂ (MY GLEAM OF HOPE)Where stories live. Discover now