Առավոտյան երբ աչքերս բացեցի առաջինը Դենին տեսա , մի գեղեցիկ ծաղկեփնջով։
-Ողջույն Դեն,ե՞րբ էս եկել։
-Բարև Թինա ։ Քիչ առաջ ներս մտա ,բժշկի հետ էի խոսում ասաց, որ այսօր երեկոյան կարող ենք գնալ տուն։
Այդ պահին աչքերս լցվեցին արցունքով։Հիշեցի ,որ պիտի մտնեի այն տուն, որը առաջվանը չէր այլևս։ Ահա եկավ այն պահը ,որ պետք է դուրս գանք հիվանդանոցից։ Ես վատ էի զգում այն փաստից,որ ես չեմ կարողանում ինքնուրույն քայլել ,և ինձ ուղեկցում է մի տղա ում գրեթե չեմ ճանաչում ։ Մենք գնում էինք այգու միջով ,և նկատեցի Լյուսիին։ Նա քիչ - քիչ մոտեցավ մեզ տարօրինակ հայացքով։ Նա Դենին այնպիսի հայացքով էր նայում, որ կարծես ճանաչում էին միմյանց ։ Բայց դա հնարավոր չէր , քանի որ ես ճանաչում էի Լյուսիի շրջապատի բոլոր մարդկանց։
-Հեեեյ՜ ընկերուհիս ՝ ողջույն, ինչպես էս՞, տեսքտ ուղակի հիանալի է Թինա ։
Ինչպես կարելի է սայլակի վրայի երիտասարդ աղջիկը հիանալի տեսք ունենա,ով միևնույն ժամանակ դժբախտ է։
- Շնորհակալ եմ ընկերուհիս,դու նույնպես շատ գեղեցիկ էս ։
- Թինա՝ իսկ դու չես՞ ուզում ծանոթացնել ինձ այս համակրելի երիտասարդի հետ։
-Օօօ՜ այո,լրիվ մոռացել էի,Դեն նա Լյուսին է,իմ ամենամոտ ընկերուհին։
Դենը խորամանկ հայացքով նայեց Լյուսիին և ժպտաց ։
-Շատ հաճելի է ։
Մենք քայլեցինք դեպի տուն։ Երբ մոտենում էինք մեր տան տարածքին ,սիրտս սկսեց արագ բաբախել ,չէի ցանկանում մտնել ներս,քանի որ տանը ինձ սպասող չկար այլևս ։ Չկար եղբայրս,ով միշտ իմ նիարդերի հետ էր խաղում, չկար մայրս ,ով միշտ խոսում էր վրաս,որ տաք հագնվեմ և լավ սնվեմ ,և չկար իմ հայրը՝ ով միշտ անհանգստանում էր իմ մասին և խոսում մայրիկիս վրա,որ միփոքր քիչ խոսա իմ վրեն։ Ում եմ պետք հիմա ես ,այն էլ այս հաշվանդամի սայլակի վրա գանված վիճակում ։ Ինձ իրականություն բերեց Լյուսիի ձայնը,ով ուզում էր ուղեկցել ինձ սենյակ որպեսզի պարկեմ և հանգստանամ ։ Բայց ինձ ոչինչ չէր հետաքրքրում այդ պահին , բացի միայնակություկից ,ես ուզում էի մենակ մնալ ։ Լյուսին ինձ ուղեկցեց սենյակ և ասաց որ քիչ անց կմիանա ինձ ։
Հեղինակի կողմից
Մինչ Թինան հանգստանում էր իր սենյակում , Դենն ու Լյուսին հյուրասենյակում զրուցում են։
-Ինչ էս կարծում Լյուսի, ինձ կհաջողվի՞ շահել նրա վստահությունը։
-Իհարկե, ես այսքան տարի ընկերություն եմ արել նրա հետ և հասկացել եմ ,որ նա միամիտ,անուղեղ հավ է ։ Նա շուտ է վստահում մարդկանց։
Իրոք Թինան շատ միամիտ էր և շուտ էր վստահում մարդկանց ։
Նա շատ էր վստահում և հավատում Լուսիին այն ինչ Լյուսին մեջքի ետևից հարվածում էր։