Այսօր իմ դատն է ,բայց ես հոգեպես պատրաստ չեմ ։
-Դե ինչ պատրա՞ստ ես ։
-Երևի։
***
-Ոտքի դատարանն է գալիս։
Սիրտս արագ է բաբախում։Այնտեղ նաև Մաքսն էր։Նա նայում էր ինձ թաց աչքերով։
-Պարոն դատավոր ամբաստանյալ Թինա Վուիլյամսը ընդունում է իր մեղքը ։Նա ընդունում է նաև այն ,որ այդ ամենը կատարել է հոգեկան ծանր վիճակում գտնվելու պատճառով։Նա մինչ սպանությունը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում։
-Ամբաստանյալ Թինա Վուիլյամ։-Դատավորը անդրադարձավ ինձ ,արյունը դադարեց հոսել երակներումս։Ճակատիցս սառը քրտինք հոսեց։-Դու որտե՞ղ ես եղել դեպքի վայրում։
Ես վախեցա հարցից ,քանի որ ճիշտը ասելը չէի կարող։
-Թինա ասա նրան որ տանն ես եղել։-շշնջաց ականջիս Ալեքսը։ինչ իմաստ ունի դա։
-Լռություն դատարանում։
-Պարոն դատավոր ես եղել եմ տանը ։
-Պարզ է ։ Հիմա ընդմիջում ,ինչից հետո ես կկայացնեմ վճիռը։
Տեր Աստված օգնիր։
-Թինա եթե քեզ դատապարտեն չնեղվես ես հետդ եմ ։ Ես ամեն ինչ կանեմ ,որ պատիժտ մեղմացնեն։
-Ինչու՞ ես այդքան անվստահ։
-Չգիտեմ ,բայց ոչինչ մեր պլանավորվածի պես չի ընթանում։
Մեզ մոտեցավ Մաքսը։Նա միանգամից ինձ գրկեց։
-Թինս չնեղվես արևս։Սաղ լավա լինելու լսում ես։Սիրում եմ քեզ։
Նրա խոսքերից աչքերս արցունքով պատվեցին։ Հոգիս մռայլվեց,պատվեց փոթորիկով։Թե ինչպես անցավ այդ մի քանի րոպեները ,ես ինքս էլ չհասկացա։
-Ոտքի դատարանն է գալիս ։
-Թինա Վուիլյամսը ըստ քրեական օրենսգրքի պատժվում է հետևյալ հոդվածով։Հոդված 105. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը
2. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու կամ ավելի անձանց սպանությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով:Այսինքն Թինա Վուիլյամսը դատապարտվում է 5 տարի ազատազրկմամբ ։Դատը համարում եմ փակված։
-Իսկ պարոն դատավոր ,չենք կարող պատիժը փոքր ինչ մեղմացնենք։
-Դատը ավարտված է։
Ինձ մոտ նորից հիստերիկ նոպա է սկսվել ։ Ես գոռում էի լացում ։Ոստիկանը եկավ հագցրեց ձեռքերիս շղթաներ։Ու ինձ տարան։
***
Ես գտնվում էի ընդհանուր բանտախցում։Այնտեղ տարբեր կանայք և աղջիկներ կային ,ովքեր դատապարտվել են տարբեր հոդվածներով։
-Ո՞ր հոդվածով ես դատվել։
-105հոդվածի 2 կետով ։
-Դա էական չէ թե դու ինչ հոդվածով ես դատապարտվել, այստեղ բոլորը ենթարկվում են ինձ ու իմ օրենքներին ։ Եթե դու դեմ դուրս եկար ինձ ապա կսկսվի քո ծանր ու դաժան 6 տարիները։
-5 տարիները ։ Իսկ հնարավո՞ր է ես լինեմ չեզոք դերում։
-Ոչ ։ կամ ինձ հետ ես կամ իմ դեմ։
-Ուրեմն ես այստեղ չեմ պատրաստվում լինել ստրուկի դերում ։Ու թքած ունեմ թե դու ինչ կարող ես անել։
Եկավ ոստիկանը։
-Էյ,Դիքսոնը խնդրեց սա քեզ փոխանցեմ։
Նա չի մոռացել իմ օրագրի մասին։Նա այնքան բարի է։Իսկ ես դա չեմ գնահատում։
-Իսկ ու՞ր է նա։
-Նա զբաղված է քո գործով ։
-Լավ։
Ոստիկանը գնաց ,իսկ այդ ինքնավստահ ,իրեն ամեն ինչի տեր համարողը կատաղած նայում էր ինձ։Նա իր ընկերուհիներին նշան արեց։ Նրանք եկան ու բռնեցին իմ թևերից։
-Ի՞նչ եք անում։-Թողեք ինձ ։Օգնեցեք~։
-Շշշշ ։Դու հիմա կզգաս մաշկիտ վրա թե ինչ է նշանակում ինձ դեմ լինել։
Մի աղջիկը փակեց բերանս ,իսկ մյուսը սկսեց հարվածել փորիս,դեմքիս։Ցավը պատել էր ողջ մարմինս։Ամբողջ դեմքս արյուն էր։Ինչ՞ի համար է Աստված ինձ ենթարկում այսպիսի փորձությունների։Ես այլևս այսպես չեմ կարող։Ես կորցնում եմ գիտակցությունս։
-Այս ինչ եք անում ։
Ներս մտան ոստիկանները և բաժանեցին նրանց ինձնրց։Ես թուլացա ընկա գետնին ու կորցրի գիտակցությունս։Ինչպես խոստացել էի այս մասում ներկայացրի Թինայի դատերը ։Մյուս մասերում ես կներկայացնեմ ոչ թե ինչ որ իրադարձություններ այլ նրա օրագիրը ,թե նա ինչ է գրում ներսում ։Գրեք ձեր կարծիքները դա ինձ համար կարևոր է։😍Սիրում եմ ձեզ բոլորիդ։