Նա մոտենում էր ինձ և այդ պահին դռան զանգը հնչեց։
-Տեսնես ո՞վ է այս ժամին։
-Լյուսին է երևի։
-Տեսնենք։
Դենը գնաց դուռը բացեց և մի անծանոթ տղա։
Հեղինակի կողմից
Իրականում դա այն տղան էր ,ով կրակել էր Թինայի վրա՝Մաքսը։Հանցագործության օրը եղել են երեքով ՝Մաքսը , Լյուսին և Դենը։ Հանցախումբը գլխավորում էր Դենը ,քանի որ նա էր ամբողջը ծրագրել ,նրան էր Թինայի հայրը մեղադրել Դենի ծնողների սպանության գործում։Լյուսին ծանոթ լինելով այդ ընտանիքին նա օգնում էր Դենին։Լյուսին վաղուց էր ուզում վրեժ լուծել Թինայից,քանի որ Թինան շատ գեղեցիկ էր խելացի և մի անգամ Լյուսիի սիրած տղան Թինային առաջարկում ,Թինան իհարկե մերժում է ՝հասկանալով ընկերուհուն ,բայց միևնույն է Լյուսին նախանձում էր և սրտի խորքում չէր ներել այդ արարքը Թինային։Մաքսը այս ամենի զոհն է ։Մաքսը Դենի ընկերն էր ,բայց Դենը խաբեց Մաքսին ասելով《ուղղակի թալանելու ենք ուրիշ ոչինչ 》,խեղճ Մաքսը երբ տեսավ ,որ Դենը սպանեց մի ամբողջ ընտանիք նա ընկավ սթրեսի մեջ և երբ տեսավ նա Թինային վախեցավ և կրակեց նրա վրա ,սակայն նա զղջում է իր արածի համար։
Թինայի կողմից
Երբ Դենը դուռը բացեց դռան դիմաց կանգնած էր մի բարետես արտաքինով տղա։
-Բարև ձեզ։-նա բարևեց և ներս մտավ ։
-Դեն ո՞վ է այս երիտասարդը։
-Դե Դեն ասա նրան թե ով եմ ես ։-հեգնական տոնով ասաց նա։
Բայց մի րոպե այս ձայնը ։ Այն ինձ ստիպեց ետ գնալ անցյալ ։Այն ինձ այնքան ծանոթ և միարժամանակ անծանոթ ձայն էր։Երևի ինձ թվաց։
-Թինա ծանոթացիր ՝Մաքս։Նա իմ մանկության ընկերն է։
Մաքսը նայեց Դենին քմծիծաղ տվեց և հետո հայացքը գցեց ինձ վրա ։Ի՞նչ է այստեղ կատարվում ։
-Շատ հաճելի է Թինա ։
-Ինձ նույնպես ։-բարի հայացքով նայեց աչքերիս մեջ կարծես այդ աչքերը ներողություն էին խնդրում։
-Թինա դու դեմ չե՞ս լինի եթե Մաքսը այստեղ մնա մի որոշ ժամանակ։
-Ինչ ես խոսում իհարկե թող մնա այնքան ինչքան կցանկանա։
-Շնորհակալ եմ դու իրոք շատ բարի ես ։Իսկ դու չե՞ս քայլում ։
-Դա ժամանակավոր է,բայ Դենը օգնում է ինձ սովորել քայլել ինչպես 5 տարեկան երեխային։-մենք սկսեցինք ծիծաղել ։-Դեն կօգնե՞ս ինձ գնամ իմ սենյակ ։
-Հա իհարկե։
Նա բռնեց իրանիցս ,ես մարմնիս ծանրությունը հենեցի նրա վրա և փորձեցի աստիճաններով բարձրանալ։Նա ինձ տարավ իմ սենյակ և օգնեց ինձ պատկել։Նա դուրս եկավ սենյակից և ես չզգացի թե ինչպես քնեցի։
Հեղինակի կողմից
Դենը գնաց հյուրասենյակ և Մաքսի ձեռքը քաշ տալով տարավ խոհանոց։
-Ի՞նչ ես անում այստեղ։
-Ուզում եմ ձեզ օգնել ։
-Ինչպես անցյալ անգամ։Մենք չէինք ծրագրել սպանել աղջկան ու դու ինչ արեցիր կրակեցիր։
-Իսկ դու ինչպես կանեյր եթե քո աչքի առաջ մի ողջ ընտանիք սպանեին։
-Կամաց ։ Լավ կօգնես մեզ։
-Այս անգամ ի՞նչ եք մտածել։
-Մի բան ,որը կօգնի մեզ կասկածները հանել մեր վրայից։
-Այսի՞նքն ։
-Հետո կհասկանաս։
Թինան չէր գիտակցում թե իրեն ինչ դժվար ճանապարհ է սպասում ։
Ամոն ինչ դեռ նոր է սկսվում։Դե ինչ սիրելի ընթերցողներ խոսք եմ տալիս ամեն օր գրեմ։Բայ որ զգում եմ շատ պասիվ եք չեմ ուզում շարունակեմ։Սպասում եմ ձեր com-երին ու ☆չմոռանաք։