Առավոտյան արթնացա Լյուսիի ձայնից։
-Հեյ արթնացիր։
-Ի՞նչ է պատահել։
-Քննիչն է եկել։
Լյուսին օգնեց ինձ կարգի բերել և նստեցրեց սայլակի վրա։Քննիչը բարձրացավ իմ սենյակ։
-Բարև ձեզ Թիննա Վուիլյամս։Կարելի է ձեզ հետ առանձին խոսել։
Լյուսին դուրս եկավ սենյակից։
-Լսում եմ ձեզ պարոն Դիքսոն։
-Քեզ համար վատ լուր ունեմ։
Աչքերս արցունքով լցվեցին։
-Քանի որ հայրտ շատ հայտնի փաստաբան էր և նրան սպանել շատերը կցանկանայն ,մեզ շատ դժվար կլինի գտնել մարդասպանին, այդ իսկ պատճառով մենք պետք է հետազոտենք քո հոր կատարած բոլոր գործերը ։
-Այսի՞նքն։
-Ավելի պարզ բացատրեմ քո հայրը շատ մարդկանց է պաշտպանել դատի ժամանակ և շատ մարդիկ են նրա պատճառով դատապարտվել։Այսինքն այն մարդիկ ովքեր դատապարտվել են, նրանց հարազատներն են սպանել հորտ կամ նույն դատապարտվածները ովքեր ազատվել են։
-Ա..այսինքն հնարավոր է որ դատապարդված մարդիկ ազատության մեջ գտնվելով ,նրանք են սպանել հորս ։
-Այո ,ամենահավանական տարբերակը դա է ։
-Եվ ինչով կարող եմ ։
-Դու ուղղակի պիտի գաղտնի պահես քննության ընթացքը,այսինքն սրա մասին ոչ ոք չիմանա։
-Ես հասկացա։
Հեղինակի կողմից
Այդ ամբողջ ընթացքում Լյուսսին դռան ետևից լսում էր ։ Նա շտապեց ներքև և ողջ իրողությունը պատմեց Դենին։
-Փաստորեն նրանք ճիշտ ուղղու վրա են ։Մենք պետք է հնարավորինս արագ գործենք։
-Այո,քննիչը նաև ասաց որ սրա մասին ոչ ոք չպետք է իմանա։
-Այսինքն եթե մենք գիտենք ու եթե նա իմանա որ մենք գիտենք նրանք էլ չեն վստահի Թինային ու կկասկածեն նրան։
-Իհարկե ,մենք հիմա պիտի արագ գործենք։
-Այո քննիչին մոտ երկու ամիս ժամանակ է պետք քննելու բոլոր գործերը։
-Ուրեմն մենք ունենք երկու ամիս ժամանակ։
Թինա
Քննիչը գնաց իսկ ես մնացի մենակ իմ մտքերի հետ ։Ինձ իրականություն բերեց Դենի ձայնը ։
-Ողջույն։
-Բարև։
-Ինչպես ես քեզ զգում։
-Արդեն փոքր ինչ լավ։
-Կգա՞ս զբոսնենք։
-Դե ...կարելի է։
Դենը ինձ տարավ այգի ։Նա քշում էր իմ սայլակը իսկ ես ինձ շատ վատ էի զգում որ չէի կարողանում ինքնուրույն քայլել։Ամբողջ ճանապարհին լուռ էինք ։Հանկարծ կանգնեցինք մի նստարանի մոտ։Նա նստեց ,իսկ ինձ հարմար տեղավորեց իր դիմաց։
-Իսկ դու ինչ էիր անում մեր տան դիմաց ,ծնողներիս սպանության օրը,-լռությունը խախտեցի ես։
-Դե ես այդ օրը քայլում էի հանկարծ տանը աղմուկ լսեցի ,մտածեցի սովորական ընտանեկան վեճ է ,բայց հետո, որ լսեցի կրակոցի ձայնը շտապ ներս մտա և տեսա քեզ ամբողջությամբ արյան մեջ և շտապ տարա հիվանդանոց։
-Պարզ է։
Լռություն տիրեց։Այնքան գեղեցիկ էր այգին, մեր դիմացով փոքրիկ գետակ էր հոսում ։Մենք երկար,լուռ կնստեինք եթե ես չխախտեի լռությունը։
-Դե ինչ գնանք,ես ինձ լավ չեմ զգում։
-Ի՞նչ է եղել ։-շփոթված հարցրեց նա։
Ես ծիծաղելով պատասխանեցի։
-Ամեն ինչ կարգին է ,ուղղակի ինձ թույլ եմ զգում։
Իրոք բժիշկն ինձ ասել էր ,որ ես գլխապտույտ,սրտխառնոց ու թուլություն կզգամ ,դա նորմալ է ,քանի որ ես 6 ամիս կոմայի մեջ եմ եղել ։Ինչևէ մենք գնացինք տուն, Լյուսին ինձ օգնեց փոխվել և ինձ Դենը ինձ սայլակից գրեց և զգույշ դրեց անկողնուս վրա և համբուրելով ճակատս դուրս եկավ սենյակից։Ես ինձ զգում էի ինչպես երազում և այդ երազանքներով էլ քնեցի։Դե ինչ ...շարունակությունը դեռ առջևում է ...խոստանում եմ ընթացքը կլինի ավելի հետաքրքիր ։Ձեր կարծիքները գրեք մեկնաբանություններում ☆չմոռանաք։