Առավոտ էր ։ Այսօր ես ցանկացա ,որ Դենի օգնությամբ փորձեի քայլել ։Շատ էի ցանկանում օգնել քննիչին բացահայտել հորս սպանության գործը։Ես Լյուսիին հաղորդագրություն գրեցի ,որպեսզի բարձրանա իմ սենյակ ։Նա եկավ ,օգնեց ինձ հագնվել ։
-Լյուսի խնդրում եմ կանչիր Դենին։
-Դենի՞ն ։ Ինչի՞ համար։
Նա շփոթվեց ։ Չհասկացա ինչու։
-Ուղղակի ցանկանում եմ նրա օգնությամբ քայլել։
-Հա հիմա։
Չանցած 5 րոպե դուռս թակեցին դա Դենն էր։
-Դեն քո օգնության կարիքն ունեմ։
-Ի՞նչ է պատահել։
-Ուզում եմ օգնես քայլեմ ։
-Հա իհարկե խնդիր չկա։Այսօր քո սենյակում կփորձենք հետո արդեն այգում։
-Լավ։
Նա բռնեց իմ թևերի տակից, որ կարողանամ քայլեմ ,կարծես 1 տարեկան երեխա լինեյ։Ծիծաղս գալիս էր։
-Ինչու՞ ես ծիծաղում ։-Զարմացած հարցրեց Դենը։
-Ուղղակի կարծես 1 տարեկան երեխա լինեմ։
Կարծես թե ստացվում էր ։Երեխայի նման ուրախանում էի առաջին քայլերս համար։
-Քո մոտ շատ լավ էլ ստացվում է ։
-Այո իրոք որ ,բայց հոգնեցի նստենք։
Նա ինձ նստեցրեց սայլակի վրա,իսկ ինքը մահճակալի վրա։
-Գիտես դու շատ գեղեցիկ աչքեր ունես ։Նրա մեջ կարծես հավերժ գիշեր լինի ։Խավար է այնտեղ ու ինչքա՜ն ցավ կա այդ գեղեցիկ աչքերի մեջ ,որ ամեն գիշեր լցվում է արցունքներով։Գիտեմ ուզում ես գոռաս ցավից որ հանգստանաս ,բայց դրա փոխարեն աչքերտ են գոռում,որ ոչ ոք չնկատի այն ,բայց ես դա նկատում եմ ,նկատում եմ վիշտ ցավ,որի միջով ես անցել եմ տարիներ առաջ ։
Աչքերս նորից պատվել էին արցունքով ,բայց երբ նա ասաց ,որ նա էլ է անցել նույն վշտի մեջ ես սրբեցի աչքերս ու հարցրեցի։
-Իսկ ի՞նչ վշտի մասին է խոսքը ,եթե գաղտնիք չէ։
-Չէ կպատմեմ։-Խորամանկ հայացքով ասաց նա ։Ես մի պահ վախեցա։-Տարիներ առաջ սպանեցին ծնողներիս ես տուն գնացի և տեսա ծնողներիս դին ես ուղղակի խելագարվել էի ։Հորս դիակի կողքը զենք կար դրված ես միամտաբար վերցրի ձեռքս այդ զենքը ,որի վրա տպվեցին իմ մատնահետքերը ։Հետո եկավ ոստիկանությունը և ինձ տարան բաժին։Փորձաքննությունից պարզ դարձավ ,որ ինձ մեղադրում էին սեփական ծնողներիս սպանության մեջ պատկերացնու՞մ ես։Ճիշտ է ես խնդիրներ եմ ունեցել նրանց հետ բայց ես չեմ սպանել նրանց ինչէ ես խելագա՞ր եմ։Դատի ժամանակ մի փաստաբան ամեն ինչ արեց ,որ ես դատապարտվեմ ։Եվ այդպես էլ եղավ ինձ ազատազրկեցին 10 տարի ազատազրկմամբ։Ընդհամենը 16 տարեկան էի։
Նա արցունքները հազիվ էր զսպում։
-Դեն այնպես եմ քեզ հասկանում։
Նա ինձ գրկեց և ես հալվեցի նրա գրկում ։
-Դե լավ արի գնանք ճաշելու։
Նա ինձ տարավ խոհանոց Լյուսրն տանը չէր և ճաշը պատրաստել էր Դենը ։Այնքան հետաքրքիր է նա ինչպես է պատրաստել։
-Ահա փորձիր տես ինչպես է ստացվել։
Նա պատրաստել էր հավով ապուր ։Ես մի փոքր փորձեցի և այն ահավոր համ ուներ զզվելի էր։
-Դեն զանգիր պիցցա պատվիրիր։
-Ինչ՞ու։
-Դու փորձե՞լ ես ։
-Չէ ինչու ։-նա փորձեց և մի կերպ զզվանքով կուլ տվեց։-Հասկացա ես հիմա կպատվիրեմ պիցցա ։
10 րոպե անց պիցցան բերեցին։Որոշեցինք նաև ֆիլմ դիտել։Ֆիլմի առաջ Դենը ինձ նստեցրեց բազմոցի վրա և նա նստեց կողքիս։Ֆիլմը սիրո մասին էր և ես զգում էի Դենը քիչ քիչ մոտենում էր ինձ ։Ես ինձ շատ անհարմար էի զգում ։Նա ամբողջ ֆիլմի ընթացքում աչքերը հառել էր վրաս ,երևի ֆիլմը մեկ վայրկյան չի նայել։Վերջապես ավարտվեց ֆիլմը ։Դենը նայում էր ուղիղ աչքերիս մեջ։Միայն թե ոչ դա ,կարծես ես սիրահարվել եմ Դենին։
-Դեն ես քնել եմ ուզում ։
-Ահա։
Նա մոտենում էր ինձ ։ Արդեն մենք հպվել էինք միմյանց ։Ներսս խառնվեց իրար։Նա գլուխը մոտեցրեց և...Վերջապես կարողացա ժամանակ գտնել։ Դասերի հետ չեմ հասցնում իրոք։
Ինչեք կարծում ի՞նչ կլինի հետո ։Գրեք ձեր կարծիքները քանի որ դրանք շատ կարևոր են ինձ համար։☆ չմոռանաք։
