Օր 1

261 21 25
                                    

Բարև ,սիրելի օրագիր։Գրում եմ քեզ առաջին ամգամ ։Մենք 5 տարի միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները։Դու դառնալու ես իմ նեղ օրերի ընկերը։
Ես համարյա 3 օր անցկացրեցի հիվանդանոցում հատուկ հսկողության տակ ։Իսկ հետո ինձ տվեցին առանձին բանտախուց ,որտեղ ես լիովին մենակ եմ ։ Վայելում եմ լռության մեղեդիները ,որոնք մի փոթորկուն սինֆոնիայի են նմանվում ու մխրճվում հոգուս մեջ։Ինձ դուր է գալիս Մաքսը, ես արաջին անգամ բարձրաձայնում եմ դա։ Նա խոսք է տվել ինձ ,որ հաճախ կայցելի ինձ ։ Կսպասի իմ վերադարձին ,որ մենք միասին լինենք ։ Իսկ Ալեքսը ...ես չգիտեմ անգամ ինչ ասեմ ։Նա շատ հոգատար է ,բայց իր զգացմունքները փոխադարձ չեն ,սակայն ես կլռեմ ,չեմ ցանկանում ինչ որ մեկին ցավ պատճառեմ։Դենը ...նա անհայտացել է այնպես,ինչպես Լյուսին։Ի դեպ ես նորից մի նամակ եմ ստացել այդ անհայտ մարդուց։《Ամեն ինչ դեռ նոր է սկսվում 》։Չեմ հասկանում ինչ է կատարվում ,բայց այս ամենը ինձ դուր չի գալիս ։Ես վախենում եմ ։ Բայց մի անգամ ինձ Դենը ասել էր 《վախը թերահավատության նշան է 》։Դե հուսանք դա ուղղակի իմ երևակայության արդյունքն է ։Դե ինչ սիրելի օրագիր մինչ վաղը ։

                  Օր 1'Թինա Վուիլյամս

Մարդասպանի սերըWhere stories live. Discover now