***

308 25 16
                                    

Մենք հասանք տուն։Դռան դիմաց կանգնած էր քննիչը ։Օ~ Աստված իմ նա չպետք է ինձ այս վիճակում տեսնի։Ինձ միայն Մաքսը կարող է օգնել։
-Ինչու՞ չես իջնում։-հարցրեց Մաքսը։
-Դռան դիմաց կանգնած է ծնողներիս սպանության գործով զբաղվող քննիչը ես չեմ ուզում որ նա ինձ տեսնի։
-Ի՞նչ ես առաջարկում։
-Օգնիր ինձ։
-Ինչպե՞ս ։
-Ինձ գրկած դուրս արի և ասա, որ քնած եմ ։
-Լավ ։
Ամեն ինչ մեր պլանավորածի պես ընթացավ։
Մենք ներս անցանք ու Մաքսը միանգամից անցավ խոհանոց։
Ես հետևեցի նրան ։Այնքան դժվար է քայլել ձեռնափայտով։
-Ինչու՞ եկար ։
-Լսիր դու այնպես ես խոսում կարծես ընկերս լինես։
-Դենը քեզ օգտագործում է ,ինչու՞ չես հասկանում։
-Ոչ դա այդպես չէ ։ Նա է որ ինձ օգնել է։ Իսկ որտե՞ղ էիր դու երբ ես վատ վիճակում էի։
Նա այդ պահին միանգամից բռնեց իրանիցս և համբուրեց շուրթերս։Մենք երկար կհամբուրվեինք եթե ներս չմտնեին Լյուսին ու Դենը։
-Եվ ինչպե՞ս կբացատրեք այս ամենը։-գոռաց Դենը։
-Ես թույլ չեմ տա որ դու նրան օգտագործես։
-Ինչ շուտ ես մոռանում դեպքերը։-հեգնական ասաց Դենը ։
Ես չէի հասկանում ինչ է կատարվում այստեղ ։Դենի ասածից հետո Մաքսը լռեց ։
-Մաքս ի՞նչ դեպք ։
-Մոռացիր ,ուղղակի զգույշ եղիր։
Նա համբուրեց ճակատս ու գնաց իր սենյակ ։ Բոլորը հեռացան ու ես իմ մտքերի հետ մնացի մենակ ։Ինչու՞ լռեց Մաքսը ։Այդ մտքերով էլ ես քնեցի խոհանոցում ,գլուխս դրած սեղանին։
-Հեյ արթնացիր ։
Արթնացա Դենի ձայնից։ Նա այնքան բարձ գոռաց որ ականջիս թաղանթը պայթեց։
-Ի՞նչ է պատահել։
-Քննիչն է եկել։
-Ի՞նչ։
-Այո Թինա Վուիլյամս նա ճիշտ է ։-հյուրասենյակից ներս մտավ քննիչ Դիքսոնը։
-Բարև ձեզ։
-Ես քո հետ լուրջ խոսելու բան ունեմ։
-Լսում եմ ։-հազիվ թուքս կուլ տալով ասացի ես ։
-Քո ընտանիքի սպանություն կատարել է ոչ թե մեկ ՝այլ երեք հոգի, որոնցից մեկը աղջիկ է եղել։Այդ աղջիկը ինչ որ ձևով կապ է ունեցել այս ընտանիքի հետ ։
-Այսինքն նա մեզ ճանաչել է։
-Այո ։
-Լավ շնորհակալ եմ որ տեղեկացրիք ։
Դիքսոնը գնաց։Նորից ես ու մտքերս,սակայն ինձ աշխարհ բերեց տան գոռոցները։Ես գնացի հյուրասենյակ ու տեսնեմ, որ դիմակավոր մարդիկ փորձում են սպանել Դենին ու Մաքսին ։ Ես արագ կողմնորոշվեցի թե ինչ պետք է անեմ ։Ես աննկատ  բարձրացա հորս սենյակ։Հայրս օրինական զենք ուներ ։Ես դա վերցրեցի և երբ իջա հյուրասենյակ, առաջին դիմակավորի ետևից մոտեցա և զենքը պահեցի ուղիղ նրա գլխի վրա ։
-Դանակը ցած գցիր ,իսկ եթե ոչ փոխարենը դու կստանաս ընկերոջտ դին ։
-Օ՜ փոքրիկ աղջնակը բարկացել է։
Նա դանդաղ քայլերով մոտենում է ինձ ։Ես տեսնում եմ Դենի ու Մաքսի վախեցած ու անօգնական դեմքերը։ Զգում եմ թե ինչպես է արյունը հոսում երակներումս ,ինչպես է սիրտս արագ բաբախում ,ինչպես է քրտինքը վախեցած դեմքիցս դանդաղ իջնում։
-Ասացի չմոտենաս։-գոռացի ես։
Զգացի ,որ դա նրան չի հետաքրքրում և երբ նա ավելի մոտեցավ ,ես վայրկյանական քաշեցի ձգանը ու վերջ դիմակավորը էլ չկա ։Ինչ արեցի ,ես հիմա ես ոչնչով չեմ տարբերվում ծնողներիս սպանողից ։Հիմա իմ ձեռքերնել են արյունոտ։
***
Մյուսը փախավ ,երբ տեսավ թե ինչպես իր ընկերը մահացավ։Իսկ Դենը ու Մաքսը վազեցին իմ կողմ ։ Ես սառել էի ու դողում էի ամբողջ մարմնով ։Մաքսը գրկեց ինձ, իսկ Դենը ստուգում էր իրոք տղան մեռած է թե ոչ ։Ցավոք նա մահացել էր։Հանկարծ լսվեց ոստիկանական մեքենաների ձայնը ու...

Կներեք ուշացման համար ։Ուղղակի տեսնում եմ, որ ակտիվ չեք ու չեմ ուզում էլ գրեմ ։Բայց կփորձեմ վերջացնել պատմությունս։

Մարդասպանի սերըWhere stories live. Discover now