Նրանք ինձ ժպտում էին և ես հանկարծ արթնացա քնիցս։ Բանտախցի աղջիկը չկար ։Վաղը կայանալու է իմ դատը ։ Ատում եմ այս անիծյալ կյանքը ։Հանկարծ եկավ Դիքսոնը ։
-Բարև գեղեցկուհիս։
-Ալեքս ես այլևս չեմ կարողանում ։ -Արտասվում էի անկախ ինձնից ։
-Ամեն ինչ լավ է լինելու լսումես։
Հեզինակի կողմից
Մաքսը քնած էր ։Դենը շուտ էր արթնացել ։Նա խորասուզվել էր իր մտքերի մեջ ու միայն մի միտք էր ամբողջ գլխում պտտվում'Մաքսի խոսքերը ։Միթե՞ նա զղջում է։Ոչ նա դա կանի։Իսկ ի՞նչ կանի ։Միթե՞ նա չի վախենում ոչնչից ։Նրա մեջ կար փոքր ինչ վախ ,բայց նա շարժվում էր այս մտքով 《վախը թերահավատության նշան է》։
-Ես կանեմ դա ։
-Իսկ ինչ կանե՞ս ։-Հանկարծ ետևից լսվեց Մաքսի ձայնը։
-Ոչինչ ես զղջացել եմ իմ արածների համար ։
-Լավ։
Իրականում Մաքսը հասկացել էր ,որ Դենը ինչ որ բան է դավադրել և որոշեց որ ամեն օր կհետևի նրան։
Թինայի կողմից
Իմ երազները սկսում են ինձ վախեցնել ։ Ես Ալեքսից խնդրեցի ինձ համար մի օրագիր գնի ,որպեսզ հոգեբուժարանում չգժվեմ։Որ կարողանամ ամեն օրս նկարագրեմ ու մտքերս արտահայտեմ օրագրի մեջ,գրեմ թե ինչքան եմ ատում կյանքը։
-Այցելու ունես։-Նորից այդ ոստիկանի կոպիտ ձայնը ,որն ինձ արդեն զզվեցրել է։Նորկց այդ խոնավ ու մութ միջանցքները ։Նախընտրում եմ մեռնել ,քան կյանքիս որոշ տարիներ անցկացնեմ այստեղ ։ Ես մտա այդ տհաճ սենյակը ,որտեղ ի ձ սպասում էր Մաքսը ։ Ես գրկեցի նրան ու այնպիսի ջերմություն ստացա։Մենք լուռ նայում էինք իրար աչքերի մեջ ։Ինչքան բան ունենք միմյանց ասելու ։
-Թին ։-Խախտեց արդեն ճնշող դարձած լռությունը։-Ինչ էլ լինի,եթե դու նույնիսկ ինձ ատես ,հիշիր սիրում եմ քեզ ։Դու եղել ես ու կաս իմ փոքրիկ հրեշտակը ։
-Մաքս ես քեզ չեմ ատի երբեք։
-Երբեք մի ասա երբեք։
Նրա աչքերից թափվում էին արցունքները,որոնք նա ամեն կերպ փորձում էր թաքցնել։Մենք երկար զրուցեցինք ։Հետո նորից մոխրագուն դատարկ պատերի մեջ հայտնվեցի ,որտեղ ես լիովին մենակ էի։
-Սա խնդրել են ,որ քեզ փոխանցեմ։
Ինձ սկզբում թվաց թե դա Ալեքսն է,բայց ոչ ։Իմ ձեռքերը դողացին ,արյունս երակներումս սառեց《Ես քո դժբախտությունների պաճառն եմ ,ես նորից հայտնվեցի,սպասիր ավելիին,չփորձե ինչ որ մեկին դիմես 》։Աստված իմ օգնիր ինձ ես այն արագ թաքցրեցի ։
Հեղինակի կողմից
Նորից Դենը ։ Նա հանգիստ չ տա Թինային այնքան ժամանակ միչև Թինա չմահանա։Ախր ինչ է արել այդ աղջիկը ։Նա անմեղ է ամբողջովին։Կներեք ուշացման համար դասերը խանգարում են ։ գրեք ձեր կարծիքները ։Մյուս մասը կներկայացնեմ դատը ։Իսկ հաջորդ մասերում Թինայի օրագիրը ։ ☆չմոռանաք հետաքրքիրը դեռ առջևում է։Սիրում եմ ձեզ բոլորիտ 😍😍😍