Գլուխ Ա

1.8K 48 16
                                    

Երկու տարբեր անձնավորություններ են ձեր առջև։ Չէ, չէ, իրար առջև։ Տարբեր, սկսած սեռից, ավարտած հետաքրքրություններով։ Զարմանալի չէ, իհարկե։ Արդպիսի մարդիկ շատ են այս աշխարհում։ Ինչպես ասում են՝ տարանուն լիցքերն իրար ձգում են... Հա՛հ, կատակ է։ Իհարկե չեն ձգում։ Սա ֆիզիկա չէ։

Երկու տարբեր անձնավորություններ իրար առջև են։ Հարուստ կահավորված հյուրասենյակում մնացել են միայն երկուսը։ Տանտերն էր դուրս հրավիրել սպասավորին։ Ճնշող լռություն, զննող հայացք։ Սենան կուչ է գալիս։

Ֆլեշբեք

Ոչ ոք արտաքինից որևէ բան տեսնելիս չի հասկանա, թե ինչ է կատարվում ներսում։ Սեուլ։ Այդ խոսքերը այս քաղաքի մասին են։ Արտաքինից՝ գեղեցիկ, բարի, գիշերը՝ լուսավառ։ Ներսից... ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Լավ, սկսենք սկզբից։ Այս քաղաքը ինքնուրույն չէ։ Քաղաքապետը լեգիտիմ չէ, կոռուպցիա, հանցագործություն, զվարճանք, կրքեր։ Մաֆիա։ Բանդա։ Բանթան։ Մի մեծ բանդա, որ գլխավորում էր Մին Յունգին։
Սառը հայացք, սառը կեցվածք, սառը վերաբերմունք, սառը քննադատություն։ Մի խոսքով՝ սառը։

Բայց հիմա նա Վեգասում է։ Այս քաղաքը ցերեկն էլ, գիշերն էլ խոսում է իր արդեն փչացած կյանքի ու անցվորների մասին։
Աշխատասենյակում նա է՝ Մին Յունգին, իր ընկերներից մեկի՝ Հոսոկի հետ։ Օհ, Հոսո՜կը։ Մեկ բառով նկարագրել չի լինի։ Շատ է տարօրինակ։ Զվարճալի մարդասպան տեսե՞լ եք։ Այդ նա է, իր խելագար ժպիտով։ Դժվար է բացատրել, թե ինչը նրան դարձրեց դիպուկահար։ Կարելի է բացատրել, թե ՈՎ ստիպեց շարունակել այդ գործը։ Գաղտնիք չէ՝ Մին Յունգի։

- Ես մի օր կամ քեզ կսպանեմ, կամ էլ արձակուրդ տուր, թե չէ մարդ եմ, վերջ ի վերջո, - խոսում է դիպուկահարը՝ ոչ այնքան ուրախ քմծիծաղելով ու վիսկիից կում անելով՝ նստած ընկերոջ աշխատասենյակի թանկարժեք բազմոցին։

Իսկ Յունգի՞ն: Ի՞նչ Յունգին: Նստել էր իր աշխատասեղանի մոտ, շոշափում էր իր վիսկիի բաժակը, իսկ հայացքը մի կետից չէր հեռանում: Բնական երևույթ է, Հոսոկը վաղուց չի զարմանում:

Պատկերացրեք՝ խելագար զվարճալի դիպուկահարն ու լռակյաց մաֆիոզը: Լավ ընկերություն է.

- Այս անգա՞մ ուր, - քմծիծաղ, նայում է Հոսոկին, - Հավայան կղզինե՞ր, թե՞ Մայամի:

- Չեջու, իսկ խոսքերիցդ երևաց, որ կյանքիս մնացորդում ես արձակուրդի երես տեսնողը չեմ, հա՞: Օ՜, դու առանց ինձ չես կարող, - ծիծաղեց խելագարը:

- Գրողի ծոցը պետք է քեզ ուղարկեմ, ոչ թե Չեջու...

***

Մարդիկ լինում են համարձակ ու անհամարձակ: Բայց, գիտե՞ք՝ ծիծաղելին որն է. Որ լինում են նաև անհամարձակ համարձակներ: Այ, Լի Սենան այդպիսի մարդ է: Թվում է՝ հարստության ու բավարարվածության մեջ մեծացած մարդիկ պետք է ճակատը բաց, քթերը ցցված ման գան, մինչև դրանք չհասնեն երկինք: Լի Սենան լավ օրինակ չէ դրա համար: Մի աղջիկ, որ շատ լավ գիտի բացասական կողմերը հարստության, գիտի խստության մեջ մեծանալու ամբողջ համն ու հոտը: Դրա համար էլ անհամարձակ համարձակ մի աղջիկ հիմա գնում է խաղատուն: Չի խաղալու, թղթախաղերից գլուխ չի հանում, սիրտն էլ խառնում է կեղտոտ էլիտայից, բայց պետք է: Խաղամոլ դարձած ընկերոջն է պետք փրկել: Միայնակ փրկել... Տանից խաբեությամբ հեռանալով... Մի կերպ հսկիչներին խաբելով: Ու ինքն իրեն անհամարձակ է համարում։ Հա, հիմա ոտքերը դողում են միայն այն բանից, որ խաբել է: Իսկ դողն ավելի է մեծանում՝ ներս մտնելով:

Black WorldМесто, где живут истории. Откройте их для себя