Գլուխ Ժ

674 22 1
                                    

Երբեք չգիտես, թե երբ մերձավորդ մեջքից կհարվածի, կամ կհարվածի՞, թե՞ չէ: Յունգին համոզվեց: Հարվածն ուժեղ էր... անսպասելի:

Ջիմինն ու Յունգին զայրացած են, լարված: Լարվածություն, որ սեղմում է գանգատուփը, որ ստիպում է սեղմել գազին: Ջիմինը կտրուկ կանգնեցնում է մեքենան ու Յունգիի դուրս թռչելուց հետո գնում նրա ետևից: Յունգիի գլխում լիքը մտքեր ու եզրակացություններ կան, որոնք ապացուցվում են բաց դռնից ներս մտնելով.

- Սատանա, - ատամները կրճտացնում է՝ տունը դատարկ տեսնելով: Արագ ստուգում է մյուս սենյակներն ու կանգ առնում վերջինի՝ այն սենյակի դռան շեմքում, որտեղ այս գիշերն անց էր կացրել Սենան: Դատարկ է... Ամեն տեղ: Յունգին նյարդայնանում է, հատակին փշրում առաջին պատահած իրը: Չհասավ, խոստումը չպահեց...

Չբռնեց:

Ու դա այնքան է զայրացնում:

***

Սև մեքենան սլանում է... անհայտ ուղղությամբ միայն մեկի համար: Սենայի համար: Վախեցած, թաց աչքեր, անծանոթ դեմքեր և մեկը ծանոթ, որ նստած էր կողքին: Սիրտը խելագարի պես է զարկում, մտքերն անգամ այս պահին հանգիստ չեն տալիս: Երկու բառ, երկու արտահայտություն. <<Փրկիր>>, <<խոստացել ես>>: Հիմարի պես հավատում է, հույսը չի կորցնում, վստահում է: Ինչու՝ ինքն էլ չգիտի:

Ծանր հայացք կողքի <<հաստագլխին>>: Հա, այն ժամանակ ճիշտ էր բնութագրել նրան, հիմա համոզված է.

- Էդպես մի նայիր, - Լիդոնն էր: Նայեց նրան ու քմծիծաղեց, - անձնական ոչինչ, միայն բիզնես:

- Յունգին դեռ կգտնի...

- Անկասկած, մի անհանգստացիր:

Ասելու լիքը բան կա, բայց չի ասում: Հակառակ դրան լռությունն է տանջում, ու Սենան չի դիմանում.

- Ինչպե՞ս կարող էիր: Ախր նա քեզ վստահում էր:

- Միամիտ... միամիտ Լի Սենա: Իսկ դու՞, դու՞ ինչպես վստահեցիր նրան: Ակամայից ստացվեց, չէ՞: Կյանքն էդպիսի բան է, անկանխատեսելի:

Մտքերի ու արցունքների նոր բաժին: Լավ հարց էր, գիտե՞ք: Ինքն էլ չգիտի, իսկապես՝ ակամայից ստացվեց: Մի ժամանակ ատում էր, փախչում նրանից, անիծում, իսկ հիմա խնդրում է փրկության մասին, իսկ հիմա վստահում է: Իսկապես՝ կյանքն անկանխատեսելի է:

Որոշ ժամանակ ու մեքենան կանգ է առնում: Մոտակայքում վեր էր խոյանում եռահարկ շքեզ <<դղյակը>>: Զզվելի է: Ակամայից համեմատում է ու հասկանում. Յունգին այսպիսին չէ: Թե ինչու՞ այդպիսի մտքեր հայտնվեցին՝ ինքն էլ չգիտի: Ասես ամեն ինչ հիշեցնում է Յունգիին։

Black WorldМесто, где живут истории. Откройте их для себя