Գլուխ ԺԲ

739 27 4
                                    

Անզգայացած, սառած, հուսախաբված։ Ցուրտ է։ Ու մտքերն են ուտում։ Խժռում անգամ տանը։ Վերջապե՛ս տանը։ Մտնելը, շուրջը նայելը։ Ամեն ինչ առանց հետաքրքրության, առանց զգացմունքների ասես։ Ու Յունգին հետևում է նրա ամեն քայլին։ Ներս մտնելն էլ, սենյակ գնալն էլ։ Ու ոչինչ չի կարողանում անել։ Հասկանում է՝ Սենան շոկի մեջ է, բայց, գրողը տանի, ավելի լավ կլիներ բղավեր, գոռար, հարվածեր, բայց ոչ լռեր։ Անտանելի է։ Յունգին այլևս չի հետևում նրան, միայն տեսնում է երկրորդ հարկ գնացող մարմնի անհետանալն ու նյարդայնացած խառնում է մազերը։

Սենան չի ուզում ոչինչ։ Չէ, տաքուկ անկյուն, ուր կարող է նստել ու ժամերով լաց լինել։ Անգամ դա չի ուզում։ Այնքան է ցավում։ Այ այստեղ, կրծքավանդակից ձախ, ուր սիրտն է։ Թևն էլ մեկ մեկ է զգացնել տալիս իրեն։ Աննշմար քայլերն ուղղում է դեպի լոգարան ու երկար նայում իրեն հայելու մեջ։ Քանդված, խառնված, առանց աչքերի փայլի։ Ինքը չէ։ 20 տարի դիմակայած աղջնակին վերջապես կոտրեցին։ Վերջնականապես կոտրեցին։

Չի հասկանում, թե ինչպես, ինչը դրդեց նրան միացնել ջուրն ու այդպես, հագուստով նստել ցնցուղի տակ։ Ցա՞վը, զգացմունքները ետ բերելու ցանկությու՞նը, թե՞ ամեն ինչ մոռանալու ցանկությունը։ Չի հասկանում, բայց այն, որ արդեն թրջված է, փաստ է։ Ջրին են խառնվել արցունքները, ավելի են այրում, ծակում։ Ու՞մ հետ է ապրել այսքան տարի, իմացե՞լ է մայրն այսքանը։ Անգամ մեղավոր է զգում իրեն։ Հոր առջև։ Իրական հոր առջև, ով նրան կարող էր աշխարհի սերը պարգևել, ով կարող էր փրկել, ով չկա։

Յունգին հեռախոսով է խոսում Ջիմինի հետ։ Բայց շահագրգռված չէ զրույցով։ Ընդհակառակը, անընդհատ ուզում է անջատել։ Ջիմինն էլ դա հասկացավ։ Ջիմինն ամեն ինչ է հասկանում, դրա համար էլ անջատեց զանգը։

Հենված խոհանոցի սեղանին, մտքերի մեջ։ Հա, դրանք Յունգիին էլ են տանջում։ Որովհետև «եթե ընկնեմ, կբռնե՞ս»։ Որերորդ անգամ էր այս մասին մտածում։ Հաշիվն է կորցրել։

Նյարդայնացնում է այսքան տհաճ լռությունը, Սենայի չերևալը, ձայն չհանելը։ Դրա համար էլ չի դիմանում, ստուգել է ուզում, թեկուզ նա սենյակում մերկ լինի, թեկուզ քնած լինի։ Կարևորը «անվտանգության մեջ լինի»։ Յունգին հենց նոր դա հասկացավ։

Քայլերն ուղղում է դեպի սենյակ։ Սենայի սենյակ։ Ոչինչ։ Ոչ ոք։ Այստեղ չէ։ Կիտում է հոնքերը, բայց և լսում լոգարանի ջրի ձայնը։ Արագ այնտեղ է գնում ու… Զայրանում։ Շատ զայրանում։ Մոտենում է, կքանստում.

- Ի՞նչ ես անում։

Լռություն։ Սառած աչքերն ուղղվում են դեպի նա։ Յունգին տեսնում է, Յունգին ավելի է զայրանում, երբ տեսնում է սպիտակ վերնաշապիկից երևացող կարմիր հետքերը.

Black WorldМесто, где живут истории. Откройте их для себя