Սև Հյունդայը ետ է վերադառնում: Ներսում սուր լռություն է: Այն էլի ճնշում է: Հաճախ այնքան է ճնշում, որ արցունքի կաթիլներն անհնար է դառնում զսպելը: Մին Յունգին զայրույթի մեջ... Ախր Սենան գիտեր:
Ընկերոջ հետ պարը, այսինքն, միակ հաճելի պահն այդ երեկոյի ընթացքում, ավարտվեց տհաճությամբ: Մին Յունգին չի կարող հանդուրժել, երբ դիպչում են ի՛ր սեփականությանը: Փաստ, որ պետք է իմանան բոլորը: Չանյոլը չէր ճանաչում Յունգիին, տեղյակ չէր նրա բնավորության գծերից, այդ պատճառով էլ հանգիստ պարում էր նախկին կուրսընկերուհու հետ: Ոչ մեկը չէր պատկերացնում, որ Յունգին կարող է արագ գալ, բռնել Սենայի ձեռքից ու արագ հեռանալ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ Յունգիի ընկերները կփակեն Չանի ճանապարհը:
Սենան դեռ ոչինչ չի ասել: Հիշում էր, որ Յունգին ասել էր՝ կմնաս կողքիս, մինչև չասեմ: Բայց ախր հենց ի՛նքն էլ հեռացել ու զրուցում էր բոլորի հետ, ո՞րն է արդարությունը, ինչու՞ պետք է Սենան միայնակ ձանձրանար:
Մեքենայի լռությունը շարունակվում է, Յունգիի նախկին ծանր շնչառությունը հանդարտվել է, բայց ոչինչ չի ասում: Երկուսն էլ սպասում են, որ առանձին լինեն: Այ էդ դեպքում կկիտեն ամեն ինչ, ինչ կուտակվել է: Իսկ Սենայի ներսում շատ բան է կուտակվել:
Հյունդայը կանգ է առնում, իսկ Սենան պարզապես դուրս է թռչում՝ ուղղվելով դեպի տուն: Յունգին հետևում է: Դուրս գալիս, ազատ թողնում Լիդոնին, վարորդին, սպասավորին: Ներս է գնում ու քայլերն աստիճանների վրայով ուղղում դեպի երկրորդ հարկ: Գիտի՝ Սենան իր սենյակում է: Էլի չի թակում, մտնում է, էլի տեսնում մեջքով կանգնած, ձեռքերը կրծքին ծալած: Ինքն էլ հիշեց, թե ինչպես մտավ ու տեսավ նոր այդ զգեստը հագած Սենային, երբ կիտել էր հոնքերը, երբ լարվել էր: Ու այդ ամենն էլի կրկնվում է:
Սենան ուզում է ետ շրջվել ու ասել, ասել, ասել: Բայց.
- Չշարժվե՛ս, - տղամարդկային հնազանդեցնող ձայնը փշրում է բոլոր նախկին ցանկությունները:
Չէ, Սենան էլ չի շարժվում: Չի շրջվում: Միայն լսում է հանդարտ քայլերն ու տղամարդկային մարմնի տաքությունը մեջքի ետևում: Նախկին մտքերն էլ անէացան: Անէացան, երբ Յունգիի ձեռքը սահեց պարանոցով, հասավ ուսին, մի ուսին գցեց մազերը: Սենան լարվում է, իսկ մարմինը սարսուռ է պատում: Տղամարդու շնչառությունը հասնում է այտին, իջնում դեպի պարանոցը, իսկ շուրթերն անցնում թույլատրելիության սահմանը. Համբուրում է.
- Յունգի, - շշուկով:
Կծում է շուրթը, իսկ Յունգին կծում է նրա ականջն ու շշնջում: Ծանր շշնջում.
- Ատում եմ, երբ դիպչում են իմ սեփականությանը, - ձեռքը տանում է որովայնին ու ձգում իրեն:
![](https://img.wattpad.com/cover/197214301-288-k597061.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
Black World
FanfictionՄին Յունգիի կյանքի անբաժանելի մասն են կազմում խաղատներն ու թղթախաղերը։ Կեղտոտ էլիտայի մի մասը։ Իսկ Սենան թղթախաղերից գլուխ չի հանում, սիրտն էլ խառնում է կեղտոտ էլիտայից, բայց պետք էր գնալ խաղատուն: Խաղամոլ դարձած ընկերոջն էր պետք փրկել: Բայց Յունգիի...